Ո՞վ է հիշում ռեկորդակիր Յուրի Վարդանյանին
BlogԱլիսա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Վերնագրով արված հարցադրումն իսկապես ցավալի է: Ցավալի է, որովհետև պետք է արձանագրել, որ Յուրի Վարդանյանի անփառունակ ներկայությունը «դիվանագիտության» մեջ, հիմք է տալիս ընդգծելու, որ «ձախողակ դիվանագետի» կարգավիճակով հայտնի ծանրամարտիկը «սրբագրեց» սեփական կյանքը՝ իր մասին թողելով միայն տխուր հիշողություններ:
Պարոն Վարդանյան, արժանապատիվ քայլի գնացեք, թողեք այդ պաշտոնը, մի քանի տարվա թվացյալ երջանկությունը առ ոչինչ է այն ամենի համեմատ, ինչ դուք ստեղծել էիք երիտասարդ տարիներին:
Այս երկրին Յուրի Վարդանյան լեգենդներ են պետք, ոչ թե վարկաբեկված դիվանագետներ: