Դե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ CNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am Մեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Իտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը


«Ծնվել եմ Արցախում» ծրագրի պատանի երաժիշտները Մոսկվայում հնչեցրին Արցախի ձայնը

Մշակույթ

Հոկտեմբերի 24-ին Մոսկվայի Հայկական մշակույթի ակադեմիայում կայացավ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի պատանի երաժիշտների համերգը, որի ընթացքում նրանք իրենց կատարումներով հնչեցրին Արցախի ձայնը և ներկայացրին հայկական մշակույթի ոգին Մոսկվայի հայ համայնքին։

Միջոցառումն իրականացվեց ծրագրի հավատարիմ բարեկամ Սյուզի Այրումյանի շնորհիվ, որի անսահման նվիրումն ու հոգատարությունը հնարավորություն տվեցին արցախցի պատանիներին ներկայանալ միջազգային բեմում։

«Ես ինքս արցախցի եմ և միշտ փորձել եմ օգտակար լինել իմ հայրենակիցներին՝ ընկերներիս աջակցությամբ։ Երբ Սերգեյ Սմբատյանից տեղեկացա այս ծրագրի մասին, այն անմիջապես գրավեց ինձ իր գաղափարով․ երեխաները աշխարհի տարբեր բեմերից կհնչեցնեն «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։ Շատերը կորցրել են իրենց տները, բայց եթե մենք ուժեղ լինենք մեր մշակույթով և պահպանենք մեր արմատները, վստահ եմ՝ Արցախը միշտ կապրի։ Շնորհակալություն եմ հայտնում միջոցառման բոլոր մասնակիցներին, Մոսկվայի Հայկական մշակույթի ակադեմիայի հիմնադիր Վարդուշ Կարևային, ինչպես նաև բոլոր աջակիցներին։ Վստահ եմ՝ երբ այս երեխաները տարբեր հարթակներից կհնչեցնեն «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը, Ձեր անուններն էլ կդառնան այս պատմության մի մասը։ Յուրաքանչյուր աջակցություն չափազանց կարևոր է այս երեխաների համար։ Շնորհակալություն Սերգեյ Սմբատյանին՝ այս հրաշալի ծրագրի նախաձեռնության համար։ Խնդրում եմ՝ շարունակել և ավարտին հասցնել այն նպատակը, որը ի սկզբանե դրվել է», — նշեց Սյուզի Այրումյանը։

Ծրագրի հեղինակն ու նախաձեռնողը՝ դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանը, ով իր խոսքում ընդգծեց ծրագրի գաղափարի խորությունը․

«Այս ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել դժվարությունների միջով անցած պատանի երաժիշտներին, ովքեր անկեղծորեն սիրում են երաժշտությունը, ստանալու կայուն կրթություն և հնչելի դարձնելու իրենց արվեստը։ Ես որպես նրանց կոլեգա իմ պարտքն եմ համարում բարձրաձայնել, որ այս երեխաները մեր հավատքի և աջակցության կարիքն ունեն։ Նրանց տաղանդը պետք է հնչի աշխարհի լավագույն բեմերում, որպեսզի «Ես ծնվել եմ Արցախում» արտահայտությունը դառնա ճանաչելի ողջ աշխարհում»։

«Արվեստ23» ՀԿ-ի նախագահ Աննա Տեր-Հովակիմյանը նշեց, որ ծրագրում ընդգրկված են 23 արցախցի պատանի երաժիշտներ, որոնց յուրաքանչյուր ելույթը նպաստում է ոչ միայն կրթական, այլև հոգևոր վերածնունդի գաղափարին․

«Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք անել այնպես, որ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը հնչի աշխարհի լավագույն բեմերից՝ մեր երեխաների շնորհիվ։ Դա հնարավոր է միայն այն մարդկանց շնորհիվ, ովքեր հավատում են նրանց և կանգնած են ծրագրի կողքին։ Շնորհակալ ենք բոլոր գործընկերներին ու աջակիցներին՝ այս ճանապարհին մեր կողքին լինելու համար»։

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան ծրագրի վեց սաներ՝ Ալեքսանդր Հայրապետյան (ջութակ), Մարիա Ավանեսյան (դաշնամուր), Նվեր Բաղդասարյան (կոնտրաբաս), Ռոման Ավանեսյան (կլառնետ), Սյուզաննա Ղուլյան (ջութակ) և Վլադիմիր Գալստյան (դաշնամուր)։ Նրանք կատարեցին Չայկովսկու, Շուբերտի, Ռախմանինովի, Դիմլերի, Էդուարդ Բաղդասարյանի և Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։

Հանդիսատեսը ջերմորեն ընդունեց պատանի երաժիշտների տպավորիչ ելույթները, որոնք հուզեցին բոլոր ներկաներին։

Մոսկվայում գտնվելու ընթացքում երեխաները նաև այցելեցին քաղաքի մշակութային տեսարժան վայրեր և հնարավորություն ունեցան լսելու Վագների և Չայկովսկու ստեղծագործությունները՝ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ Մոսկվայի միջազգային երաժշտական տանը։

Միջոցառումը կայացավ մի շարք հայկական ընկերությունների աջակցությամբ, որոնց թվում էին Ararat Park Hotel Moscow, Gayane’s Restaurant, Café Ararat Moscow, Galereya Gradusov, Ijevan Russia և KaTaro Wine։

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասին

«Ծնվել եմ Արցախում» ծրագիրը նախաձեռնել է դիրիժոր և UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանը, և այն իրականացնում է «Արվեստ23» հասարակական կազմակերպությունը։

Ծրագիրը մեկնարկել է 2023թ․՝ Արցախի բռնի տեղահանումից հետո, նպատակ ունենալով ապահովել Արցախից տեղահանված տաղանդավոր պատանի երաժիշտների շարունակական կրթությունը և մասնագիտական զարգացումը։

Այն ընդգրկում է 23 երեխա, որոնք ստանում են բազմամակարդակ աջակցություն՝ ներառյալ մասնագիտական ուսուցում, միջազգային մաստեր-կլասների մասնակցություն, օտար լեզուների դասընթացներ, մշակութային այցեր, բեմական փորձ և ամսական կրթաթոշակներ։ Ծրագրի առաքելությունն է պահպանել արցախյան մշակութային ինքնությունը և երիտասարդ սերնդի միջոցով ապահովել այդ ժառանգության շարունակականությունը։

Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Իտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով
Ամենադիտված