Թուրքիայի Բիթլիս նահանգում այսօրվանից հայտարարվել է «Ժամանակավոր ռազմական անվտանգության գոտի»
BlogԿարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Ներկայիս Թուրքիայի Բիթլիս նահանգում այսօրվանից հայտարարվել է «Ժամանակավոր ռազմական անվտանգության գոտի» : Ժամանակավոր ռազմական անվտանգության գոտի ռեժիմը ուժ մեջ է Թաթվանում մինչև 01. 09. 2016թ. ,իսկ մնացած բնակավայրերում մինչև 31.12. 2016թ.: «Ժամանակավոր ռազմական անվտանգության գոտի» հայտարարված բնակավայրերում և տարածքներում արգելվում է քաղաքացիական անձանց մուտք ու ելքը, անկախ բնակության վայրից և գրանցումից: Նահանգային հաղորդագրության մեջ նշվում է , որ այս կանխարգելիչ միջոցառումը նրա համար է, որպեսզի Բիթլիս չներթափանցեն անջատողական խմբավորումներ: