ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ Թրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար


Երբ «մանդատն» արդեն վաղուց ժամկետանց ու իմաստազուրկ է. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում պատեհ-անպատեհ առաջին պլան բերել իր, այսպես կոչված, «պողպատե մանդատը», որի յուրօրինակ խորհրդանիշը նրա ճոճած եռաերիզանախշ մուրճն է: Վերջերս նախընտրական ռեկվիզիտի պահոցից այն հանել էր, դրել աշխատասեղանին ու նկարվել: Մյուս կողմից՝ մեր թերթի նախորդ համարում Փաշինյանի իշխանավարման առնչությամբ նկատել էինք, որ նա իրապես լեգիտիմալույծ է եղել: Եթե կուզեք, եղանակին ու սեզոնային երևույթներին համահունչ՝ լեգիտիմաթափ: Ի՞նչ փաստական իրողությունների վրա է հիմնված մեր այդ բնորոշումը:

Եվ այսպես. Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած ՔՊ-ն այդ «պողպատե մանդատը» ստացել են 2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների պաշտոնական արդյունքներով: Պարզ ասած՝ պահպանել են ունեցած իշխանությունը:

Հարց. իսկ ի՞նչ խոստումներով և ինչի՞ համար են նրանք ձայներ (քվեներ) ստացել կամ կորզել ՀՀ քաղաքացիներից այդ ընտրություններում: Չչարչարվենք ՔՊ-ի 2021 թվականի նախընտրական ծրագրի վրա, այլ միանգամից դիմենք պաշտոնական ու գործող պետական փաստաթղթի, այն է՝ «ՀՀ կառավարության 2021-26 թթ. ծրագրի» օգնությանը: Այդ ծրագիրը հաստատված է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18ի որոշմամբ, որը չի չեղարկվել, այսինքն՝ տակավին գործող պաշտոնական փաստաթուղթ է: Նիկոլ Փաշինյանն այն գործիչներից է, որի հետ, ինչպես լրագրողական շրջանակներում են սիրում ասել, արժե միայն «ձայնագրիչով խոսել»: Ասել կուզի՝ նա ցանկացած պահի կարող է նույն բանի վերաբերյալ նույնիսկ իրարամերժ բաներ ասել, հրաժարվել արդեն ասածից և այլն: Գիտեք, բազմիցս տեսել եք, համոզվել: Իսկ սա ավելին է, քան «ձայնագրիչով խոսելը»: Սա պաշտոնապես արձանագրված փաստաթուղթ ու փաստ է: Հենց իրենց կողմից ընդունված:

Ավելին, այդ ծրագրի հենց նախաբանում չափազանց կարևոր արձանագրում կա. «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հիմնված է 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարության վրա»:

Իսկ ի՞նչ պարտավորություն են ստանձնել և ինչի՞ համար են ավելի քան 680 հազար քաղաքացու քվե ստացել 2021-ին Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն:

Անողոքաբար հիշեցնենք 1-2 ստանձնած պարտավորություն, իսկ դուք, սիրելի ընթերցողներ, առանց մեր օգնության կողմնորոշվեք, թե ինչ կարգի դղրդյունով են նրանք տապալել այդ պարտավորությունները:

Ահավասիկ. «Արտաքին և անվտանգային քաղաքականության առաջնահերթություններից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաև մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը և հումանիտար խնդիրների լուծումը: Հայաստանի Հանրապետությունն օգտագործելու է իր ամբողջ ներուժը վերոնշյալ նպատակներին հասնելու համար՝ առաջնորդվելով պետական շահերով և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հրամայականով»,-սևով՝ սպիտակի վրա արձանագրված է Փաշինյանի կառավարության ծրագրի 1.1 կետում, այն է՝ «Արտաքին քաղաքականություն» ենթաբաժնում:

Ավելին, 1.2 կետում՝ «Ղարաբաղյան հիմնախնդիր», հստակագույնս արձանագրված է. «Առաջիկա տարիներին կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»:

Սա Փաշինյանն է խոստացել, ոչ թե որևէ այլ գործիչ կամ ուժ: Ոչ միայն խոստացել է, այլև ամրագրել կառավարության որոշմամբ՝ որպես հնգամյա գործունեության ծրագիր:

Սրա համար են նա ու ՔՊ-ն մանդատ ստացել, լիներ այն «պողպատե», թե «ալ յումինե»: Բայց ոչ միայն չի արել, ոչ թե պարզապես խոստմնազանց է եղել, այլև արել է տրամագծորեն հակառակը: Կառավարության այդ որոշումից ընդամենը մեկ տարի ու ոչ լրիվ 2 ամիս անց՝ 2022թ. հոկտեմբերի 6-ին, Պրահայում ընդունել ու հայտարարել է, թե՝ Արցախը պատկանում է Ադրբեջանին: Կամ, ինչպես ժամանակին ՌԴ նախագահն է հրապարակավ նկատել, որոշել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Ըստ էության՝ վերացրել է այդ կարգավիճակը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի առնչությամբ էլ կա հստակ խոստմնազանցության փաստ: Կառավարության ղեկավար, իսկ իր խոսքի համաձայն՝ մարդ-կառավարություն Նիկոլ Փաշինյանը 2025 թ. հունվարի 9-ին արված հայտարարությամբ ընդունեց թշնամի Ադրբեջանի պահանջն ու առաջարկեց լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ավելին, նույն Նիկոլ Փաշինյանը, որի գլխավորած կառավարությունը «կարգավորումը տեսնում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո», այս տարվա սեպտեմբերի 10-ին ԱԺ-ում հայտարարեց. «Հետահայաց վերլուծելով՝ պետք է ասեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ չեմ տեսնում որևէ օգտակար բան: Չի եղել այդ խմբի գործունեության մեջ երբեք որևէ օգտակար բան: Այդ խմբի գործունեությունը եղել է նրա համար, որ կոնֆլիկտը խորանա և դառնա լծակ՝ մարիոնետային իրավիճակում պահելու ոչ միայն Հայաստանը, այլ նաև ողջ տարածաշրջանը...»: Նույն ԱԺ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով տեղի ունեցած բոլոր բանակցությունները նրա մասին են եղել, որ հայկական կողմի բոլոր կախվածությունները կրկնապատկվեն, եռապատկվեն, քառապատկվեն, հնգապատկվեն ու տասնապատկվեն, ի վերջո, հանգեցնեն ՀՀ անկախությունից դե ֆակտո հրաժարվելուն: Սա այն նույն գործիչն է, որը ավելի քան 680 հազար քվե է ստացել... հակառակն ասելու, խոստանալու, անելու համար:

Մենք դեռ չենք խոսում այն խոստման ու կառավարության ծրագրի այն դրույթի մասին, որի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ»:

Իսկ հիշո՞ւմ եք, թե 2023-ի սեպտեմբերի 19-ին՝ Արցախի հայության դեմ ցեղասպանական բնույթի թշնամական ագրեսիայի ժամանակ, ի՞նչ հայտարարեց Փաշինյանը: Ո՞վ կարող է մոռանալ, որ նա հայտարարեց, թե Հայաստանը չի ներքաշվի պատերազմի մեջ, ինչը նշանակում էր, որ նրա գլխավորած իշխանությունը կանգնած կնայի, թե ինչպես են Արցախում ադրբեջանական հրոսակները կոտորում հայությանը:

Էլի բաներ կարելի է հիշեցնել: Բայց ասվածն էլ բավարար է՝ հիմնավորելու համար, որ Փաշինյանն ու իր գլխավորած ՔՊ-ն լիովին լեգիտիմալույծ են եղել: Կորցրել են երբևէ ունեցած լեգիտիմությունը: Իսկ ինչ վերաբերում է 2021-ի ամռանն ստացած «պողպատե» մանդատին, ապա այն հիմնովին կոռոզիայի է ենթարկվել, ավելի պարզ ասած՝ այդ մանդատը «ժանգը կերել» է:

Իսկ ո՞ւմ է պետք խոստումները դրժող, ստող, գործունեության փոխարեն անգործությունն ամեն գնով արդարացնելու «կռուտիտներ» անող իշխանությունը, որը կարողանում է միայն հանիրավի ձերբակալություններ անել, խաղաղ հանրահավաք նռնակահարել, ոստիկանական ծեծուջարդեր նախաձեռնել, տասնյակներով ընդդիմադիրների կալանավորել, ազգային Եկեղեցու հոգևորականների հալածել...: Ո՞ւմ է պետք: Սա հռետորական հարց էր, ի դեպ: Իսկ «պողպատե» մանդատը արդեն երևի սև մետաղի ընդունման կետն էլ չի վերցնի, այնքան ժանգոտած է: Ու ժամկետանց:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը
Ամենադիտված