Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը ՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին Այս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ» Քարը քարին չեն թողնի. «Փաստ» «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ» Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»


Ակցիաների տեղերը փոխելիս հանրագումարային բովանդակությունը չի փոխվում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած կիրակի էլ բոլորը տեսան, որ Նիկոլ Փաշինյանի հերթական ակցիան՝ կեղծ «պատարագը» զավթված Հովհաննավանքում, մատնվեց հերթական անհաջողության: Արտաքուստ այն տպավորությունն էր, որ այս անգամ նույնիսկ ավելի քիչ մարդ էր եկել («բերման ենթարկվել») Փաշինյանի ու ՔՊ-ի միջոցառմանը, քան նույնիսկ հոկտեմբերի 26-ին:

Սխալ կլինի ասել, որ քպական իշխանությունը վարչական լծակներ ու ռեսուրսներ չէր կիրառել, որպեսզի Հովհաննավանքում քաղաքացի Ստեփան Ասատրյանի քաղաքական քարոզչությանը հնարավորինս շատ ներկաներ լինեն: Բայց ստացվել էր ավելի սակավամարդ պատկեր, քան նույնիսկ նախորդ անգամ: «Գվարդիայի» վերանվանված ոստիկանական ստորաբաժանման բազմաթիվ ծառայողների ներկայությունն էլ ոչ թե բազմամարդության էֆեկտ էր տալիս, այլ հակառակը՝ ընդգծում էր տվյալ քաղաքական, նեղ-կուսակցական խառնահավաքի շինծու պատկերը: Հարկավ, Հովհաննավանք գնացել էին նաև որոշակի քպականներ, բայց դա էլ, եթե կարելի է այդպես ասել, «շողոքորթային» ներկայություն էր: Այսինքն, այդ անձինք անցած կիրակի այնտեղ հայտնվել էին միակ պատճառով՝ «մտնել շեֆի աչքը»:

Բայց ոչինչ, կարծես, չի օգնում, և Նիկոլ Փաշինյանն էլ հրաշալի տեսավ, ավելին՝ մեկ անգամ ևս համոզվեց, որ չունի հանրային աջակցություն: Ընդհանրապես չունի: Ու վաղը, երբ ոստիկանությունն ու իշխանական ճնշման լծակները չլինեն, խիստ կասկածելի է, որ Հովհաննավանքի մոտ եկածների նույնիսկ կեսի կեսը մնա իր կողքին:

Բայց դա տեսնելով ու գիտակցելով հանդերձ, ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը:

Նա ավելի սրամիտ բան չի կարող մտածել, քան... նույն գործելակերպը շարունակելն է: Հիմա էլ որոշել է Թալինում «միջոցառում» անել: Դրա պատճառն էլ պարզ է. Թալինում համայնքապետը մոլեռանդ «նիկոլական» է: Թե թալինյան հավաքին ինչ պատկեր կարձանագրվի, կանխատեսելի է: Բայց թույլ տանք մեզ նկատել, որ ակցիաների տեղերը փոխելիս հանրագումարային բովանդակությունը չի փոխվում:

Իսկ բովանդակությունը տվյալ պարագայում սին է: Փաշինյանը, դիրքավորվելով որպես իրականության զգացողությունը կորցրած, բայց իրավապահ ու ռեպրեսիվ մարմիններին ցանկացած անօրինական հրահանգ տալու ունակ ղեկավար, ըստ էության, նպատակադրվել է ոչնչացնել Հայ առաքելական եկեղեցին՝ որպես ազգային-հոգևոր կառույց: Դա ծրագիր «մաքսիմումն» է, որը համապատասխանում է նաև ադրբեջանական կողմի պահանջներին:

Ծրագիր «մինիմումը», պետք է ենթադրել, այն է, որ Փաշինյանը փորձում է ձևավորել գոնե «այլընտրանքային ՀԱԵ», այսինքն՝ ստանալ իբր կրկնօրինակ «կառույց» և դրանով հակադրվել Մայր Աթոռին ու ՀԱԵ-ին: Դե, ինչպես 90-ականներին կասեին, «կոոպերատիվ եկեղեցի»:

Համարձակվենք ենթադրել, որ դրանից միայն դատարկ աղմուկ է դուրս գալու և ուրիշ ոչինչ: Մեծ հաշվով, թե՛ նախորդ, թե՛ վերջին, ու վստահ ենք՝ նաև առաջիկա քպական կիրակնօրյա հավաքները ընդամենը վերստին հաստատելու են, որ Փաշինյանը չունի հանրային աջակցություն, իսկ, որ ավելի կարևոր է, մեր հանրությունն իր մեծամասնության մեջ առողջ է: Ճիշտ է, հանրությունը հիմնականում լուռ դիմադրություն է դրսևորում, բայց դա էլ իր պատճառներն ունի:

Մյուս կողմից՝ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի շնորհիվ, թող տարօրինակ չհնչի, նախ՝ հենց Եկեղեցու ներսում բացահայտվում են քպական «գործակալները»: Չենք կասկածում, որ մեր հոգևոր հայրերն անկեղծորեն ցավ են ապրում նման «հիվանդ ոչխարներ» ունենալու համար, և նույնիսկ նրանց չէին կամի տալ առողջ «գայլի» երախը: Սակայն կյանքն ու փորձություններն իրենց շտկումներն են բերում:

Մյուս հատկանշական պարագան այն է, որ ինչ Փաշինյանն ավելի մոլեգին է սկսել հակաեկեղեցական քայլեր անել, այնքան ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսել հաճախել ամենատարբեր եկեղեցիներ, մանավանդ՝ կիրակնօրյա պատարագների: Հասկանալի է, որ քպական իշխանությունն ու այն գլխավորող Նիկոլ Փաշինյանը նմանապես դա տեսնում են, դրանից ավելի են հերսոտում և էլ ավելի անընդունելի, «կարմիր գծեր» ջնջող քայլերի են դիմում:

Ասվածի պարզ վկայությունն այն է, որ նոյեմբերի 2-ի հետմիջօրեին ՔՊ-ի սատելիտներից մեկի ներկայացուցչի «մատնագրով» փաշինյանական ոստիկանությունը թիրախավորեց Ամենայն հայոց կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն, թե նրանք, իբր, խոչընդոտել են Փաշինյանի սատելիտի... նախընտրական քարոզչությանը:

Քավ լիցի, համացանցում արագորեն տարածվեց «մեղսագրվող» արարքի տեսանյութը, որտեղ, բնականաբար, հանցավոր ոչ մի բան, առավել ևս՝ քարոզչության խոչընդոտում չկար: Դա, իհարկե, խղճի և օրինականության հետ ակնհայտորեն խնդիր ունեցող իրավապահներին չխանգարեց, որ նախ՝ ձերբակալեն Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն, ապա հանդես գան կալանքի միջնորդությամբ:

Իմաստ ունի՞ բացատրել կամ մեկնաբանել, որ Փաշինյանի այս քայլը նպատակ ունի հոգեբանորեն ճնշել, տեռորի ենթարկել Ամենայն հայոց կաթողիկոսին: Փաշինյանն արդեն պատանդ է պահում ՀԱԵ երեք սրբազանների, հոգևոր հայրերի, իսկ հիմա էլ իր ռեպրեսիվ օրգանների միջոցով Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն է պատանդառել:

Բայց, դե, նորություն էլ չկա. վաղուց ենք համոզվել, որ Փաշինյանից ու նրա քպական իշխանությունից ինչ ասես՝ սպասելի է: Նրանք չունեն «կարմիր գծեր», չունեն սրբություններ, բացի իշխանությունը: Նախորդ տարիներին դա բազմիցս դրսևորվել ու ապացուցվել է:

Բայց կա մի... «բայց»:

Մայր Աթոռը, Մայր տաճարն ու Վեհարանը, Հայ առաքելական եկեղեցին, ընդհանրապես, տարբեր տարիների, տարբեր դարերում շատ արշավանքներ ու հարձակումներ են տեսել, բայց այսօր վերստին հոգևոր կյանքով լի են, կանգուն ու կենսունակ: Արշավողները չկան...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում   

Հարցնում են իրար.«ամուսինդ ո՞նց է, քեռիդ ո՞նց է». Մարուքյանը հիասթափված է նորընտիր խորհրդարանից Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ոչխարները արևային էլեկտրակայանի մոտ, և դա փոխում է պատկերացումները էներգիայի արտադրության մասին ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, հետախույզ, գեներալ-մայոր Արշակ ԿարապետյանՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին Այս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ» Քարը քարին չեն թողնի. «Փաստ» «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ» Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ» Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ» Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ» Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ» Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ» Լույս չի լինելու Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավորԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ Ակոպյան
Ամենադիտված