Լավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր Հութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Իսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել


Խաղաղության պատրանքի գինը՝ Հայաստանի սուվերենության կորուստը

Հայաստանի ներքաղաքական կյանքը շարունակում է ալեկոծվել իշխանության կողմից օրեցօր աճող բռնաճնշումների, ձերբակալությունների և մարդկանց անձնական տիրույթ ներթափանցումների հետևանքով։ Չնայած այս աննախադեպ իրադարձություններին՝ հանրության մի հատված շարունակում է հավատալ խաղաղության մասին պատրանքներին՝ այդ խաղաղության բանալին կապելով Վաշինգտոնյան փաստաթղթի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «հովանավորության» հետ։

Քաղաքական գործիչ Արման Աբովյանը, «ՓԱՍՏ»-ի հետ զրույցում, այդ փաստաթուղթը գնահատում է որպես հակահայկական և սուվերենության խիստ սահմանափակման գործիք։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնյան գործընթացը ոչ թե բանակցությունների, այլ «քաղաքագիտական աճպարարության» արդյունք էր.
«Հայաստանը ոչինչ չստացավ, իսկ փաստացի իր ինքնիշխանությունը հանձնեց երրորդ երկրին՝ Միացյալ Նահանգներին կամ անգլո-սաքսոնական բլոկին՝ Հայաստանի տարածքով միջանցք ձևավորելու նպատակով։ Անվանեք դա «Trip», Զանգեզուրի միջանցք կամ այլ կերպ՝ էությունը չի փոխվում։ Այս փաստաթղթով Հայաստանը համաձայնել է իր տարածքով անցնող բեռների և մարդկանց ստուգումը հանձնել երրորդ կողմի՝ ամերիկյան օպերատորի վերահսկողությանը»։

Աբովյանի համոզմամբ՝ սա ոչ թե ներդրումային կամ խաղաղության ծրագիր է, այլ ուղղակիորեն ՀՀ սուվերենության կրճատման գործընթաց.
«Նույն Թրամփը փաստաթուղթը ստորագրելուց առաջ «Trip»-ը բաց տեքստով անվանել էր միջանցք։ Բայց հայկական կողմը լուռ էր։ Եթե նույնը աներ Ռուսաստանը, իշխող թևում աղմուկը աննկարագրելի կլիներ։ Այսինքն՝ իշխանությանը պետք է թուղթ, որտեղ գրված է խաղաղություն, իսկ ստորին տողում՝ ինքնիշխանության կորուստ։ ԱՄՆ-ին այդ փաստաթղթի բարոյահոգեբանական բովանդակությունը հետաքրքիր էլ չէ։ Թրամփը անգամ չի հիշում՝ ում հետ է ստորագրել, բայց հրաշալի գիտի, որ Իրանի սահմանին ստանում է ազատ գործողության հարթակ։ Սա բացարձակ հակահայկական փաստաթուղթ է, որն ամբողջությամբ ծառայում է Թուրքիա-Ադրբեջան և անգլո-սաքսոնական շահերին»։

Աբովյանի խոսքով՝ իշխանությունը փորձում է հերթական անգամ խաբել ժողովրդին՝ ներկայացնելով այդ փաստաթուղթը որպես խաղաղության ձեռքբերում.
«Փաստորեն, Հայաստանի կառավարությունը գործում է որպես կոլաբորացիոնիստական վարչակարգ՝ սահմանափակ ինքնիշխանություն ունեցող սուբյեկտ, որը գործում է Թուրքիայի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի հովանավորության ներքո։ Սա փաստացի հանձնում է Հայաստանի շահերի և պետականության հիմքերը»։

Աբովյանը նաև ընդգծում է, որ այսօր Հայաստանում քաղաքացիները ենթարկվում են իրական տեռորի՝ իրենց կարծիքը հայտնելու համար.
«Հայաստանը ժողովրդավարությունից այնքան հեռու է, որքան երբեք իր պատմության ընթացքում չի եղել։ Ժողովրդավար երկրում մարդկանց չեն ձերբակալում, չեն վախեցնում, չեն ենթարկում տեղեկատվական բռնության։ Այն պահից, երբ 2022-ին Հայաստանը փաստաթղթով ընդունեց Արցախը Ադրբեջանի մաս, ժողովրդավարությունը ավարտվեց։ Դրանից հետո սկսվեց համակարգված քաղաքական հալածանք՝ ընդդիմադիրների, հոգևորականների, համայնքապետերի, լրագրողների նկատմամբ»։

Նրա համոզմամբ՝ իշխանության այս վարքագիծը տեղավորվում է արտաքին ուժերին հաճոյանալու և թուրք-ադրբեջանական տանդեմի շահերին ծառայելու տրամաբանության մեջ.
«Այս իշխանությունը դիտարկվում է որպես պատմական շանս՝ վերջնականապես փակելու հայկական հարցը։ Թուրքիան և Ադրբեջանը շահագրգռված են հենց այս իշխանության վերարտադրմամբ, քանի որ այն գործում է նրանց տրամաբանությամբ։ Իսկ երբ իշխանությունը հանձնում է պետական շահը օտար ուժերի ազդեցությանը, խոսել ժողովրդավարությունից՝ պարզապես աբսուրդ է»։

Աբովյանի ձևակերպմամբ՝ Հայաստանում խաղաղության մասին խոստումները դարձել են իշխանության քարոզչական գործիք, իսկ դրա գինը կարող է լինել Հայաստանի սուվերենության անդառնալի կորուստը։

Լավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական «Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Արաղչին բացառել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը Իսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԿայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը «Մարդամեկը» սիթքոմը վերադառնում է նոր՝ 3-րդ եթերաշրջանով (լուսանկարներ) 91 տարեկանում կյանքից հեռացել է Օմսկի Պատանի հանդիսատեսի թատրոն դերասան Իգոր Աբրամովը Իսպանիայի վարչապետը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Իսպանիայում արտահերթ ընտրություններ են նախատեսված Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ. օպերատիվ են գործել Երևանի շտապօգնության բժիշկներն ու պարեկներըԱՄՆ ԶՈւ-ն hարվածել է Կարիբյան ծովում թմրաահաբեկիչների նավին. կան զոհեր Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Այդ անտեսման գինը կվճարենք մենք, եթե շարունակենք չտեսնել ու չհասկանալ մեր դեմ մղվող ագրեսիվ ու ռասիuտական օրակարգերը. ադրբեջանագետ Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Սամբոյի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը 13 մեդալ է նվաճել Մինչեւ 21։00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան ԱԼ․ Պորտուգալիայի հավաքականը, առանց թիմի ավագ Ռոնալդուի, 2:1 հաշվով հաղթել է Նորվեգիային Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 5-ին Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԿոտայքում պարեկների ուղղությամբ կրակոցներ են արձակվել․ 2 պարեկ վիրավորվել է Եվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Առաջին ձյունն է տեղացել Եկատերինբուրգում Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը WSJ. Օմանը ավիաընկերությանը չի տեղեկացրել Flydubai-ի օդաչուի արմատական ​​հայացքների մասին Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՎաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին
Ամենադիտված