Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան


Հինգ տարի անց. պատերազմ, պարտություն և կորուստներ, որ կարող էին և չլինել. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.


Ուղիղ հինգ տարի առաջ նոյեմբերի 9-ի երեկոյան պարզ դարձավ, որ ՔՊ-ի ղեկավարն ու ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը գործնականում միանձնյա որոշում է ընդունել Ադրբեջանի և Ռուսաստանի հետ եռակողմ հայտարարություն ստորագրելու մասին: Եվ ստորագրեց այն: Այդ շրջանում Հայաստանում գրեթե բոլոր ոչ իշխանական ուժերն ու շրջանակները նշված փաստաթուղթը բնորոշեցին որպես «կապիտուլ յացիոն հայտարարություն»: Բայց հինգ տարի անց հասել ենք մի հանգրվանի, որ շատերն այսօր օբյեկտիվորեն խոսում են այն մասին, թե ներկա իրողությունների ստվերում այն՝ 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը նույնիսկ ավելի նպաստավոր է թվում, քան, ասենք, ընթացիկ «խաղաղության օրակարգը»՝ իր փաշինյանական ու ալիևյան հավելվածներով:

Մեր թշնամու՝ Հայաստանն «առանց տանկերի», այսպես՝ ավտոզբոսանքով գրավելու մասին հիմա խոսող Ալիևի համար նոյեմբերի 9-ը տոն ու ցնծություն է, իսկ Հայաստանը պարտության տարած, Արցախը, որպես պետական կազմավորում ու որպես հայկական բնօրրան, աղետի մատնած Փաշինյանի ու ՔՊ-ի համար, կարելի է կարծել, «պարտությամբ հպարտանալու», «վերջապես ինքնիշխան լինելու» և նմանատիպ անհեթեթաբանություններով «փայլատակելու» հնարավորություն:

Առավել ևս հիմա արդիական են հարցադրումները, թե ինչո՞ւ բանը հասավ պատերազմի, ինչո՞ւ հայկական կողմն այդ պատերազմում պարտություն կրեց և ունեցավ նման ծանր կորուստներ: Ոչ պակաս կարևոր է նշված հարցերին առանց ավելորդ հույզերի, ինչպես ասվում է՝ սառը գլխով հստակ պատասխանելը:

Ինչո՞ւ բանը հասավ պատերազմի: Եթե խիստ հակիրճ, ապա 2020 թվականի պատերազմը ուղիղ հետևանքն էր 2018 թվականի մայիսից Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած ՔՊ-ի վարած արտաքին արկածախնդիր և անպատասխանատու քաղաքականության: Դրա հիմնական դրսևորումները հետևյալն էին. հակառուսական, հակաիրանական, հակաչինական քայլեր, հայտարարություններ, գործողություններ: Ըստ էության՝ Հայաստանի անմիջական, բնական և հնարավոր դաշնակիցերի հետ հարաբերությունների եթե ոչ խզում, ապա առնվազն՝ թուլացում:

Բայց հիմնական պահը Արցախի հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացի տապալումն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության «տորպեդահարումն» էր: Փաշինյանը բանակցային գործընթացը նախ փոխարինեց Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ ուղիղ առնչությունների՝ լիներ դա, պատկերավոր ասած, Դուշանբեի վերելակում, թե անձնական հանձնակատարների միջոցով ծրարներ փոխանակելով կամ տարբեր գագաթաժողովների շրջանակում հանդիպումներով (օրինակ՝ Մյունխենում): Հիմնական պահն այն է, որ Փաշինյանը հայտարարեց, թե բանակցություններն սկսում է իր կետից («զրոյական կետից), որ ինքն իրավասու չէ Արցախը ներկայացնել, և պետք է փոխել բանակցությունների մասնակիցների ֆորմատը: Իսկ որ հիմնականն է՝ Փաշինյանը մերժեց 2019, ապա նաև 2020-ի առաջին կեսում ներկայացված կարգավորման առաջարկները (ԼՂՀ շուրջ եղած 5 շրջանների հանձնում, խաղաղապահ ուժերի տեղակայում, Արցախի կարգավիճակի վերջնական որոշում ու ճանաչում):

Փաշինյանի այս մերժողական, իբր «ուլտրա-հայրենասիրական», ձևական «ոչմիթիզական» մոտեցումը 2019-2021 թվականներին կամ դրանց միջակայքում դարձավ գործելակերպ, այդ թվում՝ բուն 44-օրյա պատերազմի շրջանում:

Ավելին, 2019 թվականի օգոստոսին Համահայկական խաղերի բացման առթիվ հենց Ստեփանակերտում հրավիրված հանրահավաքում Փաշինյանը հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»: Դրանով նա ոչ միայն հազարավոր մեր հայրենակիցներից միանգամայն ընկալելի հույզեր գողացավ, այլև գործնականում «գնդակահարեց» բանակցային գործընթացը: Դրանից անմիջապես օգտվեցին թե՛ Բաքուն, թե՛ Անկարան, որոնք հետևողականորեն մղվում էին ռազմական ագրեսիայի՝ Հայաստանի ու Արցախի դեմ՝ «Հայկական հարցը» մեկընդմիշտ փակելու իրենց ռազմավարական անփոփոխ ծրագրին համահունչ:

Գործնականում, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն ունեին բոլոր հնարավորությունները՝ պատերազմական ընթացքից խուսափելու, խնդիրը խաղաղ կարգավորելու համար, բայց արեցին ամեն ինչ, որ բանը հասնի պատերազմի: Եվ հասան: Ավելին, հիմա արդեն հանրահայտ է, որ բուն պատերազմի նախաշեմին անտեսվեցին ՀԱՊԿ-ի առաջարկությունը՝ համատեղ զորավարժությունների հետ կապված, և նախազգուշացումները՝ սպասվող պատերազմի բնույթի վերաբերյալ: Անտեսվեցին ՀՀ ԳՇ վերլուծությունն ու զգուշացումները՝ միաժամանակ Ադրբեջանին և Թուրքիային դիմակայելու գործնական անհնարինության մասին:

Իսկ արդեն բուն պատերազմի կառավարումը ՀՀ իշխանությունը, ի դեմս Փաշինյանի ու նրա մերձավոր շրջապատի, իրականացրեցին որքան հնարավոր է՝ վատ, անտաղանդ, սխալ: Կարելի է կարծել, որ ամեն ինչ արվեց... հանուն պարտության:

Միակ ուղղությունը, որտեղ հաջողեցին Փաշինյանն ու նրա թիմը... քարոզչությունն էր: Գրեթե 44 օր շարունակ ոչ միայն Հայաստանի հանրությունը, այլև ամբողջ հայությունը պահվեց խստագույն տեղեկատվական բլոկադայի ու բացարձակ անտեղյակության մեջ, կերակրվեց «հաղթելու ենք, զգետնեցինք, գյոռբագյոռ արեցինք» ու նմանատիպ ստերով:

Հիմա արդեն հայտնի է, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վ.Պուտինի միջնորդությամբ հնարավոր էր կանգնեցնել հայկական զինուժի համար արդեն իսկ աննպաստ ընթացող պատերազմը: Հայտնի է նմանապես, որ հաջողվել էր Ալիևին համոզել (որքան էլ դա դժվար պետք է լիներ, քանի որ շահեկան դիրքում գտնվողին դյուրին չէ համոզել, որ կանգ առնի), բայց պատերազմը դադարեցնելու առաջարկը մերժել է Փաշինյանը: Հոկտեմբերի 19-ի դրությամբ մենք դեռ 5000 զոհ չունեինք, դեռ Շուշին չէր հայտնվել թշնամական վերահսկողության տակ, դեռ, դեռ...

Բայց Փաշինյանը մերժել էր՝ իբր, որ իրեն դավաճան չասեն: Իբր ինքը «մինչև վերջ կռիվ տվող է»: Իսկ իրականում այդ հերթական արկածախնդրությունը էլ ավելի մեծ կորուստներ արժեցավ Արցախին, Հայաստանին ու հայությանը: Ամենից ծանրը՝ մարդկային կորուստներ արժեցավ:

Դա չխանգարեց, որ նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանը փիարվի, թե «կյանքեր է փրկել», բայց հոկտեմբերի 19-ից հետո, ասենք՝ նաև դեռ պատերազմից առաջ նա առանց վարանելու գնաց հազարավոր կյանքեր կործանելու ճանապարհով: Իսկ հետո կանգնեց ու հայտարարեց, թե «ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի...»:

Մեծ հաշվով, ինչպես պատերազմը, այնպես էլ պարտությունն ու կրած ծանր կորուստները շատ ավելի ցավալի են նաև այն գիտակցումից, որ այդ ամենը կարող էր և չլինել: Կարող էր չլինել, եթե չլիներ փաշինյանական իշխանությունը՝ իր արկածախնդրությամբ, անպատասխանատվությամբ, ու նաև՝ պրոֆեսիոնալ անպիտանելիությամբ: Սրանք՝ շատ մեղմ ասած:

Այնպես որ, նրանք, ովքեր շատ են սիրում հպարտանալ պարտությամբ, ովքեր շատ են ուզում նորանոր կորուստներ ունենալ, կարող են շարունակել կառչած մնալ Փաշինյանի ստերից ու կտերից, «կրուտիտներից» ու մանիպուլ յացիաներից: Բայց պետք է գոնե հասկանալ, որ պարտության ու աղետի քայլող խորհրդանիշին կառչելով՝ անհնար է ունենալ խաղաղություն, անվտանգություն և ապահով ապագա:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԱնհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբԲեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ
Ամենադիտված