Ադրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է Գավին պահեց իր խոստումը՝ իսպանացին մազերը վարդագույն ներկեց ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են եզրափակիչ փուլ․ Al Arabiya Եթե սահմանվածից երկար մնաք ԱՄՆ-ում, դա կարող է հանգեցնել հետագայում մուտքի մշտական արգելքի Իսրայելական բանակը վերջին ժամերի ընթացքում մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավային հատվածին Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հորմուզում երկու պայթյուն է որոտացել Միջադեպ՝ Երևանում․ օտարերկրացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի


Հինգ տարի առաջ այս օրը մեր պայքարող ժողովրդի և կռվող բանակի թիկունքում կնքվեց այն աղետալի եռակողմ համաձայնագիրը․․․ Ավետիք Չալաբյան

Blog
Հինգ տարի առաջ այս օրը մեր պայքարող ժողովրդի և կռվող բանակի թիկունքում կնքվեց այն աղետալի եռակողմ համաձայնագիրը, որն ի վերջո հանգեցրեց Արցախի բռնազավթմանը և հայաթափմանը:
 
Այդ համաձայնագրով հայկական վերահսկողության տակ գտնվող, և ողջ պատերազմի ընթացքում անառիկ մնացած հսկայական տարածքները՝ Քարվաճառը, Բերձորը, Ակնան, անարյուն հանձնվում էին թշնամուն, Արցախի մնացած մասը հայտնվում էր փաստացի շրջափակման մեջ, իսկ նրա անվտանգությունը վստահվում էր Ռուսաստանի Դաշնությանը, որն այդ կապակցությամբ սեփական հաշվարկներն ուներ, և երեք տարի անց փաստացի հրաժարվեց այդ պարտականությունից, դուռ բացելով 2023 թ. սեպտեմբերի ադրբեջանական ագրեսիայի համար:
 
Այս համաձայնագիրը մեծագույն դիվանագիտական հաղթանակ էր մեր թշնամիների համար, որոնք հասան շատ ավելիին, քան կարող էին երազել մինչև պատերազմի սկիզբը, և մեծագույն պարտություն մեզ համար, դրա մասին թշնամական պետության պարագլուխը բազմիցս խոսել է: Մեր բանակը, որը ռազմի դաշտում շարունակում էր կռվել և մաշեցնել թշնամու ուժերը, հավատալով վերջնական հաղթանակին, մի գիշերվա մեջ թևաթափ արվեց, հազարավոր հերոսների զոհողությունը իմաստազրկվեց, տասնամյակներով ստեղծված պաշտպանական ողջ համակարգը գրչի մի հարվածով փուլ եկավ:
 
Այս համաձայնագրով նաև պատերազմը չդադարեց, այլ ստացավ մեր համար ծայրահեղ անբարենպաստ բնույթ, երբ թշնամին արդեն բացարձակ ազատություն ուներ միակողմանիորեն իր ուզած պահին, իր ուզած վայրում, և իր ուզած պատճառավանությամբ խախտել այս համաձայնագրի կետերը, մինչև նրանից էլ բան չմնաց, իսկ պատերազմն էլ Արցախից տեղափոխվեց Հայաստանի Հանրապետության տարածք:
 
Այսպիսի համաձայնագիրը հնարավոր էր միայն այն դեպքում, երբ հայկական կողմը ներկայացնող իշխանությունը կամ ծայրահեղ ապաշնորհ էր, կամ դավաճան: Անցած տարիները ցույց տվեցին, որ թերևս երկուսն էլ միասին, այս վարչախումբը գիտակցաբար, սառնասրտորեն զոհաբերեց Արցախը, քանի որ համարում էր, որ նրա պահպանումը իրեն պահում է Ռուսաստանից չափազանց մեծ կախվածությունից: Սակայն անմտորեն զոհաբերելով Արցախը, այն հայտնվեց շատ ավել վատ կախվածության մեջ թուրք-ադրբեջանական թշնամական տանդեմից, որն այսօր այլևս չի թաքցնում, որ միայն Արցախով բավարարվելու ցանկություն չունի, և իր թիրախն այժմ ողջ Հայաստանն է:
 
Այսօր, այս աղետալի համաձայնագրի կնքումից հինգ տարի անց, մեր երկիրը կանգնած է ճակատագրական ճամփաբաժանի առաջ՝ կամ մենք, խելքի չգալով, շարունակում ենք նույն ոճով մաս-մաս մեր երկիրը հանձնել թշնամուն, կամ մենք հաղթահարում ենք մեր վախերը, ժողովում ենք մեր ուժերը, և հետ ենք շրջում այս աղետալի ընթացքը: Մեր հազարավոր հերոսներն իրենց կյանքը տվեցին նրա համար, որպեսզի մենք այսօր ապրենք ազատ և արժանապատիվ, և իրենց հիշատակի առաջ մենք պարտք ունենք՝ վերգտնել մեզ որպես միասնական և պայքարող ազգ, դուրս գալ 2020 թ. նոյեմբերի 9-ով մեզ պարտադրված աղետալի տրամաբանությունից, և նոր էջ բացել մեր երկրի պատմության մեջ:
Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան Ընդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է Գավին պահեց իր խոստումը՝ իսպանացին մազերը վարդագույն ներկեց ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի շփումները մտել են եզրափակիչ փուլ․ Al Arabiya 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունըԵթե սահմանվածից երկար մնաք ԱՄՆ-ում, դա կարող է հանգեցնել հետագայում մուտքի մշտական արգելքի Իսրայելական բանակը վերջին ժամերի ընթացքում մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավային հատվածին Առանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է․ Վարդան Ջհանյան Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ավետիք Չալաբյանին կալանավորել են անօրինական հիմքերով. Անահիտ ԱդամյանՀորմուզում երկու պայթյուն է որոտացել Միջադեպ՝ Երևանում․ օտարերկրացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի Պենտագոնը հրատապ խորհրդակցություն կանցկացնի զինամթերքի պաշարների հարցով Բաքվում շարունակում է հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը Ժողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան Ամեն ընտրություններից հետո իշխանական պատգամավորների թիվը փոքրանում է, գնալով ավելի է փոքրանալու. Նարեկ Կարապետյան Մենք ունենք աշխարհի նավթի և գազի 60%-ը. Թրամփ Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից․ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Սամվել Կարապետյանի տեսլականը համոզեց ինձ վերադառնալ քաղաքականություն․ Արամ Վարդևանյան Մի´ հանձնվիր թուրքական ողորմածությանը, պայքարիր մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱրարատի մարզի Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ ՎարդևանյանԻնչո՞ւ է Հաջիևն ավելի վստահ, քան Փաշինյանը․ Սուրեն Սուրենյանց Գյումրում այրվել է «GAZelle» մակնիշի բեռնատարը Հայաստանը կարիք ունի Ավետիք Չալաբյանի նման խելացի, աշխատասեր և զարգացած մարդու. Արմեն ՄանվելյանՀիմա. Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը Վեց զոհ Ուկրաինայում՝ ռուսական հարվածներից հետո Բժիշկներին հաջողվել է փրկել լողավազանում գրեթե ջրահեղձ եղած երեխայի կյանքը Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն Իրանը երբեք միջnւկային զինшմթերք չի ունենա, և ԱՄՆ-ը կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքները, որ այդ հարցը հասցնի ճիշտ հանգուցալուծման․ Վենս Հարցնում են իրար.«ամուսինդ ո՞նց է, քեռիդ ո՞նց է». Մարուքյանը հիասթափված է նորընտիր խորհրդարանից Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ոչխարները արևային էլեկտրակայանի մոտ, և դա փոխում է պատկերացումները էներգիայի արտադրության մասին ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, հետախույզ, գեներալ-մայոր Արշակ ԿարապետյանՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին Այս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ» Քարը քարին չեն թողնի. «Փաստ» «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ» Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ» Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ» Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ» Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»
Ամենադիտված