Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ» Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ» Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»


Կյանքը շարունակվում է. դա մի փորձություն էր, որ պետք է լիներ ու անցներ. Աիդա Սարգսյանն`իր ամուսնալուծության մասին (ֆոտո)

armlur.am-գրում է.

Երգչուհի Աիդա Սարգսյանին շատ է ուրախացնում այն հանգամանքը, որ այսօր էլ լսում եւ կատարում են իր` 10-15 տարի առաջվա երգերը: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր ծրագրերից, անդրադարձել է նաեւ անձնականին, խոսել է կյանքի դժվար փուլի, այն հաղթահարելու մասին, անկեղծորեն պատմել է, թե տարիներն իրեն ինչ դասեր են տվել, ով է հիմա իր կողքին, ում խորհուրդներն ինքը ժամանակին չի լսել եւ ում է ինքը հիմա վստահում: 

 

981646_368665943245473_178976259_o

-Աիդա՛, Ձեր հանդիսատեսի համար նոր երգեր պատրաստո՞ւմ եք: Քանի որ համերգներ այսօր արդեն շատ քիչ են կազմակերպվում, կարողանո՞ւմ եք երկրպագուների հետ հանդիպել, Ձեր երգը նրանց տեղ հասցնել: 

-Ունեմ նոր երգեր` տարբեր թեմաներով, առաջիկայում կան նաեւ համերգներ: Այսօր համերգների թիվն, իսկապես, նվազել է, եթե նախկինում Երեւանի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվում էին հանդիպումներ, քիթ սրբելու ժամանակ չկար, այսօր արդեն շատ քիչ շրջաններ են ակտիվ: Եվ հետո այսօր ինչ երգ ասես՝ հեռարձակում են եթեր, ու եթե ժամանակին մենք էինք թելադրողը, այսօր մեզ են թելադրում, ենթարկեցնում՝ ինչ անենք, ոնց անենք:

-Ձեզ է՞լ են ենթարկեցրել: 

-Երբեւէ չեմ ենթարկվել եւ չեմ ենթարկվի: Եթե առաջարկվեն իմ երգարվեստում ճիշտ լուծումներ, կընդունեմ, բայց եթե ինձ թելադրեն այն, ինչ չեմ արել ու չեմ անի, պարզապես կլռեմ, չեմ երգի, բայց չեմ էլ ենթարկվի: 

-Վերլուծելով Ձեր անցած ստեղծագործական ուղին` կա՞ մի բացթողում, որի համար ափսոսում եք: 

-Երգարվեստի ոլորտում չկա նման բան, բայց պետք է խոստովանեմ, ես միշտ ցանկացել եմ դառնալ բժշկուհի, անգամ անցել եմ քույրական կուրսեր, եւ եթե տարիները հետ տալու հնարավորություն ունենայի, երգարվեստին զուգահեռ կզբաղվեի նաեւ բժշկությամբ: Սակայն ճակատագիրը չթողեց, որ ես շրջանցեմ երգարվեստը, եւ ես իրականացրեցի մայրիկիս չիրականացած երազանքը, իմ երազանքն էլ, գուցե, դուստրս իրականացնի (ծիծաղում է): 

 

maxresdefault

-Նախքան որոշակի բարձունքի հասնելը ստիպված եք եղել մի շարք դժվարություններ հաղթահարել, երբեմն նաեւ` հիասթափություններ ապրել: Այս ուղին անցնելով` ի՞նչ հիմնական հետեւություններ ենք արել ինքներդ Ձեզ համար:

-Առհասարակ, ես միշտ խուսափել եմ կեղծիքից, դավաճանությունից, ինքս անմիջական, պարզ մարդ եմ եւ կարող եմ նվիրվել, հավատալ: Սակայն ինձ հետ տեղի ունեցած փորձություններից հետո հասկացա, որ պետք չէ չափից ավելի վստահել, նվիրվել մարդկանց: Ավելի լավ է ունենալ մեկ-երկու ընկեր կամ, առհասարակ, ընկեր չունենալ, քան շրջապատված լինել կեղծ խոսքերով ու ժպիտներով:

-Կար մի շրջան, երբ շատ էին խոսում Ձեր` հարուստ լինելու մասին: Երբեւէ զգացե՞լ եք, որ, օրինակ, տղամարդն օգտվի Ձեր բարեկեցությունից:

-Ոչ, ես իմ կողքին չեմ ունեցել մարդիկ, ովքեր ինձ հետ կշփվեն զուտ այն բանի համար, որ բարեկեցիկ կյանքով եմ ապրում: Ինքս շատ առատաձեռն եմ, բայց եթե զգամ, որ ինձ շահագործում են, այդ մարդկանց դուրս կթողնեմ իմ շրջապատից:

-Հիմա Ձեր ամենամտերիմ անձնավորությունն ո՞վ է:

-Միայն ու միայն մայրիկս: Շատ եմ հիշում այն խորհուրդները, որ նա էր ինձ տալիս, ու որոնց ես չեմ հետեւել, եւ ոտքս քարին է առել: Այնպես որ, մայիկների ներքին ձայնը միշտ ճիշտ բան է հուշում. պետք է, պարզապես, այդ առիթը բաց չթողնել, լսել ու ճիշտ ուղղությամբ գնալ:

-Աիդա՛, Ձեր ամուսնալուծությունն արդեն որեւէ մեկի համար գաղտնիք չէ. ի վերջո, հաջողվե՞ց կյանքի այդ դժվար փուլը հաղթահարել, դժվար չէ՞ միայնակ մայրիկի կարգավիճակում լինել:

-Ես ուժեղ մարդ եմ եւ չեմ ընկնում տառապանքների գիրկը. ապրում եմ տվյալ օրով եւ իմ ունեցածով, կենսախինդ մարդ եմ եւ կարողանում եմ արագ ադապտացվել ցանկացած իրավիճակի եւ կյանքի ուղին բռնելով` գնալ առաջ: Այսօր իմ կողքին է իմ հրաշք բալիկը, ով ինձ միշտ շատ դրական լիցքեր է փոխանցում: Ամեն վատի մեջ պետք է տեսնել լավը. ես ինչո՞ւ պետք է իմ առողջությունը վնասեմ եւ երեխայիս նեգատիվ լիցքեր փոխանցեմ: Կյանքը շարունակվում է. դա մի փորձություն էր, որ պետք է լիներ ու անցներ: Իսկ հոր եւ երեխայիս միջեւ կապը, միանշանակ, պահպանվում է: 

aida (1)

-Եվ վերջում` կարող եք Ձեր խոսքն ուղղել այն մարդկանց, ովքեր հետքրքրված են Ձեր արվեստով, Ձեր կյանքով…

-Ես շատ շնորհակալ եմ բոլորին, ինձ շատ է ուրախացնում, օրինակ, այն հանգամանքը, որ նրանք լսում են 10-15 տարի առաջվա իմ երգերը. դա արդեն իսկ մեծ նվաճում է: Կցանկանամ էլի գործեր թողնել, որոնք կլինեն մնայուն, թող նրանք սպասեն իմ նոր երգերին:

 

Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա Կոստանյան Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր Կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք ՉալաբյանԻնչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանՎարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էԱյլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ» Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ» Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերը
Ամենադիտված