Քարը քարին չեն թողնի. «Փաստ» «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ» Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ» Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ» Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ» Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ» Լույս չի լինելու Վենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև


Երբ բնական ներուժի առկայությունը ստեղծում է կառավարման պատասխանատվության թուլացում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կլիմայի գլոբալ փոփոխությունը, որն արտահայտվում է ջերմաստիճանի աննախադեպ բարձրացմամբ, տեղումների ռեժիմի փոփոխությամբ և բնական աղետների հաճախականության աճով, զուգորդվում է տնտեսությունների անընդհատ զարգացման և բնակչության աճի հետ, ինչը ստեղծում է ջրային ռեսուրսների նկատմամբ աննախադեպ ճնշում։ Այս համատեքստում մաքուր, խմելու ջրի և, հատկապես, գյուղատնտեսության կարիքների համար նախատեսված ոռոգման ջրի պահանջարկը ոչ թե պարզապես աճում է, այլ երկրաչափական պրոգրեսիայով սրվում է՝ սպառնալով պարենային անվտանգությանը և սոցիալ-տնտեսական կայունությանը։

Հենց այս գլոբալ մարտահրավերների լույսի ներքո է, որ ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործումը և դրանց գիտականորեն հիմնավորված, ինտեգրված կառավարումը դադարում է լինել զուտ բնապահպանական նպատակադրում՝ վերածվելով ազգային անվտանգության առաջնահերթ խնդրի։ Ցավոք, մեր իրականությունում այս հարցը հաճախ ոչ միայն անտեսված է, այլև մղված երկրորդական պլան՝ չստանալով այն ռազմավարական ուշադրությունը, որն իրականում պահանջվում է՝ հատկապես պետական մակարդակով։

Այնինչ, աշխարհի բազմաթիվ երկրներ արդեն իսկ բախվում են ջրային սակավության այնպիսի սուր խնդիրների, որոնք նույնիսկ հասնում են ծայրահեղ դրսևորումների՝ վերաճելով հումանիտար և քաղաքական ճգնաժամերի։ Այդպիսի վառ օրինակ է հարևան Իրանը, որի մայրաքաղաք Թեհրանում ջրային սակավության հարցն այնքան ծայրահեղ է դարձել, որ երկրի նախագահի մակարդակով սկսել են լրջորեն քննարկել մայրաքաղաքը դեպի երկրի հարավային՝ ավելի բարենպաստ հատվածներ տեղափոխելու անհավանական թվացող, սակայն հարկադրված սցենարներ։ Սա ցույց է տալիս, թե ինչպիսի քաղաքակրթական կոլապսի կարող է հանգեցնել ջրային ռեսուրսների սպառումը։ Մի շարք այլ երկրներ էլ՝ հատկապես Պարսից ծոցի պետությունները կամ Միջերկրականի որոշ կղզիներ, իրենց ջրային պահանջարկը հարկադրված լուծում են բավական բարդ, էներգատար և ֆինանսապես ծայրահեղ թանկ եղանակով՝ ծովից կամ օվկիանոսից վերցրած ջուրը աղազրկելու և մաքրելու տեխնոլոգիաների միջոցով։ Սակայն պետք է հստակ գիտակցել, որ ամեն մի պետություն չէ, որ կարող է գնալ այդպիսի ֆինանսական շռայլության և իրեն թույլ տալ նման տեխնոլոգիական լուծումներ, որոնք, ի դեպ, ունեն նաև իրենց բացասական բնապահպանական հետևանքները։

Հայաստանի դեպքում, բարեբախտաբար, վիճակը փոքր-ինչ այլ է. մենք գտնվում ենք այլ մեկնարկային պայմաններում։ Մեր երկիրն օժտված է ջրային ռեսուրսներով, մասնավորապես՝ մակերևութային և ստորերկրյա քաղցրահամ ջրերի զգալի պաշարներով, որոնք ճիշտ կառավարման դեպքում ոչ միայն կարող են լիովին բավարարել բնակչության և տնտեսության ներքին պահանջարկը, այլև դառնալ տնտեսական կայուն զարգացման հզոր խթան, հատկապես գյուղատնտեսության ոլորտում։ Սակայն այս ներուժի առկայությունը ստեղծում է կառավարման պատասխանատվության թուլացում։ Խնդիրն այն է, որ մեր պարագայում հիմնական մարտահրավերը ոչ թե ռեսուրսի սակավությունն է, այլ դրա խրոնիկական ոչ ճիշտ կառավարումը։

Սա բազմաշերտ խնդիր է. մի կողմից՝ մենք ականատես ենք լինում ջրի անխնա վատնմանը՝ սկսած քաղաքային ցանցերի մաշվածությունից մինչև ոռոգման համակարգերի ցածր արդյունավետությունն ու հնացած տեխնոլոգիաները, իսկ մյուս կողմից էլ՝ առկա է աղտոտման լրջագույն գործոնը։ Այս համակարգային թերությունները փորձ է արվում լրացնել ենթակառուցվածքային լուծումներով։ Հայաստանում ջրամբարաշինության աշխատանքները շարունակվում են, նորերը կառուցվում են, հները՝ վերանորոգվում, ինչն, անշուշտ, դրական քայլ է ջրի կուտակման ու կարգավորման համար։ Սակայն այստեղ ի հայտ է գալիս մի տագնապալի պարադոքս։ Չնայած այս ջանքերին, յուրաքանչյուր ամառային սեզոնին` հատկապես երաշտի տարիներին, մենք կրկին բախվում ենք այն փաստին, որ ոռոգման ջրի պակաս կա։ Սա ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ջուրն ամբարելու, պահպանելու (նվազագույնի հասցնելով գոլորշիացումն ու կորուստները) և այնուհետև, ըստ անհրաժեշտության, արդյունավետ բաշխելու ու օգտագործելու ողջ շղթան չի իրականացվում բավարար արդյունավետությամբ։ Այսինքն, խնդիրը ոչ միայն կուտակելն է, այլև կառավարելն ու տեղ հասցնելը։ Եվ այս համակարգային ձախողման ամենածանր հետևանքն այն է, որ Հայաստանի գյուղատնտեսության ողնաշարի՝ մասնավորապես Արարատյան դաշտի ոռոգման ապահովման ողջ ծանրությունը գրեթե անայլընտրանքորեն ընկնում է Սևանա լճից լրացուցիչ ջրառի վրա։

Այս պրակտիկան, որը տարիներ շարունակ արդարացվում է որպես «հարկադրված» և «անհրաժեշտ» քայլ՝ բերքը փրկելու համար, հաճախ կյանքի է կոչվում օրենքով սահմանված թույլատրելի նորմատիվներից և իրական պահանջվածից ավելին։ Այստեղ մենք բախվում ենք ազգային անվտանգության առանցքային հարցի։ Սևանա լիճը պարզապես գեղեցիկ տեսարժան վայր կամ ձկնորսության օբյեկտ չէ, այն առաջին հերթին մեր տարածաշրջանի քաղցրահամ ջրի ամենամեծ, անփոխարինելի ստրատեգիական պաշարն է, որն ապահովում է մեր պետության կենսունակությունը երկարաժամկետ հեռանկարում։ Լիճը նաև էկոլոգիական հավասարակշռության երաշխավորն է և կլիմայի մեղմման գործոնը։ Սևանից յուրաքանչյուր լրացուցիչ խորանարդ մետր ջուր վերցնելը, որը կարելի էր խնայել՝ բարելավելով ջրամբարների կառավարումը կամ ներդնելով կաթիլային ոռոգում, ուղղակի հարված է այս ստրատեգիական պաշարին։ Մտահոգիչ է, որ Սևանա լճի մակարդակը միայն 2025 թվականի հոկտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով։

Հետևաբար, Հայաստանի Հանրապետության գլխավոր, հրատապ և ռազմավարական խնդիրն այս համատեքստում պետք է լինի ոչ միայն առկա ռեսուրսների պահպանումը, այլև ջրային անվտանգության համապարփակ համակարգի կառուցումը, որի անկյունաքարը Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումն ու նրա մակարդակի կայուն բարձրացումն է։

Սա ինքնանպատակ չէ, քանի որ ավելի առողջ և բարձր մակարդակ ունեցող Սևանը ապագայում մեզ թույլ կտա ոչ միայն դիմակայել կլիմայական անխուսափելի ցնցումներին, այլև կստեղծի այն անհրաժեշտ բուֆերը, որը մեզ կարող է օգնել լուծել մեր առջև ծառացած մյուս բոլոր խնդիրները՝ գյուղատնտեսության կայուն զարգացումից մինչև էներգետիկ անվտանգություն՝ այդպիսով ամրապնդելով մեր պետության ինքնիշխանության հիմքերը գնալով ավելի ու ավելի «ջրային ծարավ» ունեցող աշխարհում։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քարը քարին չեն թողնի. «Փաստ» «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ» Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ» Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ» Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ» Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ» Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ» Լույս չի լինելու Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավորԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԱդրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան
Ամենադիտված