Տեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Եգիպտոսն ու Եթովպիան փոխադարձաբար արտաքսում են բարձրաստիճան դիվանագետներին Իրանը կոչ է անում Իրաքին վերսկսել օդային հաղորդակցությունը ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև Փաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Գազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն Վթար․ ջուր չի լինի մինչեւ 20:00-ն


«Նազիկ Ավդալյանին նվիրված ֆիլմում նա ցանկացել էր, որ հենց ես մարմնավորեմ իր ամուսնու դերը». Սևակ Ամրոյան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Վերջին մեկ տարում նոր ստեղծագործություններ չեմ ներկայացրել, քանի որ կյանքիս այս փուլում, երգիչ լինելուց բացի, նաև Ռոբերտի հայրն եմ: Ինձ համար հայրությունը նոր աշխարհ է, փորձում եմ որպես ծնող շատ ներգրավված լինել ամբողջ ընթացքի մեջ։ Հենց այս զբաղվածությունից ելնելով էլ նոր երգեր դեռ չկային, սակայն որպես արտիստ անընդհատ շրջագայում եմ։ Գրեթե բոլոր համայնքերում ելույթ եմ ունենում։ Ուրախությամբ կարող եմ փաստել, որ հաճախ եմ այցելում նաև մարզեր․ վերջերս եղել եմ Աբովյանում, Կապանում, Մարտունիում։ Քաղաքները շատ էին։ Կարևոր երաժշտական իրադարձություններից մեկն էլ այն է, որ ես այժմ ունեմ երաժշտական բենդ։ Նույնիսկ ակումբային ելույթ ենք ունեցել, ինչը ժողովրդական երգի համար անսովոր է։ Բացի այդ, ձայնագրել ենք նոր ալբոմ։ Աշխատանքներ շատ են արվել, պարզապես նոր երգերի դադար էր»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց երգիչ Սևակ Ամրոյանը։



Նրա խոսքով՝ այժմ աշխատում է նոր երգերի վրա․
«Նոր երգերից մեկի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտությունը գրել է ԴերՀովան։ Այս երգի վրա սկսել էինք աշխատել դեռ «Ազգային երգիչ» նախագծի շրջանակում, որտեղ Ավետի հետ ժյուրի էինք։ Համոզված եմ, որ այն մեծ հաջողություն կունենա։ Ավետը նաև «Յարխուշտա» երգի խոսքերի հեղինակն է: Զուգահեռաբար աշխատում եմ նաև մի հին համշենական երգի վրա, որը ներկայացնելու եմ նոր գործիքավորմամբ»,- նշեց Ամրոյանը։



Խոսելով նոր համագործակցությունների մասին՝ Սևակը պատմեց, որ ինքն ու Սոնա Ռուբենյանը քննարկել են զուգերգով հանդես գալու տարբերակը․

«Մենք նույն ճանապարհն ենք անցել, միասին շատ ենք երգել, ինչը մինչ օրս հաճախ անում ենք։ Նման քննարկում ունեցել ենք, երկուսս էլ ցանկություն ունենք, սակայն դեռ գործնական փուլի չենք անցել։ Առհասարակ, ես կողմ եմ նորություններին ու փորձարկումներին։ Օրինակ՝ «Հայսուպերսթար 6» մեգաշոուի ժամանակ Սուրեն Առուստամյանի հետ «Կռունկը» ներկայացրինք բլյուզային տարբերակով։ Նման փորձարկումներ «Կռունկի» և «Դլե յամանի» հետ արել էինք դեռ տարիներ առաջ։ Սիրում եմ ոչ ստանդարտ համագործակցություններ․ կարևորը՝ ճաշակով լինի։ Ի վերջո, նույն ժողովրդական և աշուղական երգերը տարիներ առաջ հենց ես էի առաջիններից, ով ներկայացրեց նոր գործիքավորմամբ։ Դա համարձակ քայլ էր այն ժամանակ, սակայն հետո շատ տարածվեց։ Հիմա արդեն երաժշտական այլ նորության կարիք կա»,- նշեց մեր զրուցակիցը:



Սևակ Ամրոյանը չի բացառում, որ իր և Սուրեն Առուստամյանի համագործակցությունը կունենա շարունակություն․
«Տեսահոլովակի մտքեր ունենք․ վաղուց էինք այդ մասին մտածում։ Պարզապես մեր միակ խնդիրը տարբեր երկրներում բնակվելն է։ Սուրենը Միացյալ Նահանգներում է ապրում, ես՝ Հայաստանում։ Սուրենը և՛ լավ ընկեր է, և՛ տաղանդավոր երաժիշտ։ Շատ ուրախ եմ այս համագործակցության համար»։

Օրերս մեկնարկեց «Երկու աստղ» հեռուստանախագիծը, որի ամենաանսպասելի զույգերից մեկը Սևակ Ամրոյանի ու ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի զույգն է։



«Երբ «Առաջին ալիքից» ստացա առաջարկը, սկզբում ինձ դժվար էր պատկերացնել այդ բեմում լինելը, քանի որ ժանրային առումով շատ է տարբերվում իմ երաժշտությունից։ Թեմատիկ երեկոներ են, սակայն Նազիկ Ավդալյանի գործոնն իր դերն ունեցավ։ Թե ինձ, թե Նազիկին հարցրել էին՝ արդյո՞ք միմյանց հետ կերգենք, և երկուսս էլ սիրով համաձայնել էինք: Ես ասացի, որ Նազիկի դեպքում սիրով կմասնակցեմ նախագծին, քանի որ շատ եմ հարգում Նազիկին՝ որպես կին, որպես չեմպիոն և որպես մարդ, ով անցել է բարդ ճանապարհ։ Նույնը նա էր ասել իմ մասին»,-պատմեց Սևակ Ամրոյանը:



Սևակը և Նազիկը մինչ այդ անձամբ ծանոթ չէին, սակայն հետաքրքիր զուգադիպությամբ Սևակին ավելի վաղ առաջարկ էր արվել «Մեդալի հակառակը կողմը» ֆիլմի նկարահանող թիմից․

«Այս մասին դեռ չէի խոսել՝ առաջին անգամ եմ պատմում։ Ես ստացել էի «Մեդալի հակառակը կողմը» ֆիլմում Նազիկի ամուսնուն մարմնավորելու առաջարկը։ Վստահ չէի, որ կկարողանամ որպես դերասան հանդես գալ, սակայն հետո ափսոսում էի, որ հրաժարվել եմ նման ֆիլմում նկարահանվելու հնարավորությունից։ Մտածում էի՝ կարելի էր փորձել։ Երբ արդեն «Երկու աստղի» շրջանակում հանդիպեցի Նազիկին, պատմեցի այդ մասին։ Նա ասաց, որ հենց ինքն ու պրոդյուսերն էին ինձ ընտրել այդ դերի համար։ Ֆիլմում չստացվեց, բայց ստացվեց այս նախագծում համագործակցել, ինչի համար շատ ուրախ եմ։ Առհասարակ, այս նախագծում լինելը նոր աշխարհ է ինձ համար, որը կապ չունի իմ երաժշտական միջավայրի հետ։ Կարծում եմ՝ հեռուստադիտողին շատ ենք զարմացնելու, քանի որ ռոք երգող ու պարող Սևակ Ամրոյան դեռ չէին տեսել, ոչ էլ երգող՝ Նազիկ։ Բոլորին լավ ելույթներ եմ մաղթում։ Տեսնենք՝ ինչպես կստացվի»,- ամփոփեց երգիչը։ 

Հետևեք մեզ՝ այստեղ

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՏեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԵգիպտոսն ու Եթովպիան փոխադարձաբար արտաքսում են բարձրաստիճան դիվանագետներինԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա ՍողոմոնյանԻրանը կոչ է անում Իրաքին վերսկսել օդային հաղորդակցությունը ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև «Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Գազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Վթար․ ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ԱՄՆ-ն Patriot հրթիռային երկու մարտկոց է տեղակայում Սաուդյան Արաբիայում և Կատարում Bloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Հութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլն ավելի կարևոր է, քան նրանք, ովքեր այն կառավարում են․ Չեֆերին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»
Ամենադիտված