Մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է 362 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Հրազդանի համայնքային ոստիկանները արծաթափայլ եղևնիների գողության դեպք են բացահայտել Տղամարդն իր երեք տարեկան դստերն ու երեխայի իրերը նետել է չորրորդ հարկի պատուհանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաշինյանը Նազիկ Ավդալյանի հետ քննարկել է սպորտի զարգացմանն ուղղված ծրագրեր Հարսանիք կամ նշանադրություն. կենդանակերպի այս նշանները բախտավոր կլինեն սիրո մեջ դեկտեմբերի 8-ից «Գոյը պետք է վերադառնա իր համար ստեղծված տարածքին». այսօր «Գոյ» թատրոնի 37-ամյակն է «Բարձրացա բեմ, ոտքերս սկսեցին դողալ». Արթուր Գրիգորյանի երգի պրեմիերան՝ «Տարվա երգ 2025»-ի բեմում. տարվա լավագույններն ու հույզերը ետնաբեմում Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը ներկայացրել են նոր տեսահոլովակ՝ «Հայրս, մայրս» Անիի, Կապանի տարածաշրջանների ճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել


Ժողովրդագրական «ձմեռը»՝ որպես համաշխարհային և տեղական մարտահրավեր. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժողովրդագրական խնդիրները վերջին տասնամյակներում աստիճանաբար վերածվել են համաշխարհային մարտահրավերի, որը խորապես ազդում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների սոցիալտնտեսական, քաղաքական և անվտանգային օրակարգի վրա։ Այն, ինչը մինչև վերջերս համարվում էր հեռավոր ապագայի հնարավոր սցենար, այսօր դարձել է շատ երկրների անմիջական իրականություն՝ պահանջելով արագ, համապարփակ և համակարգված պատասխան միջոցներ։ Բնակչության ծերացման, ցածր ծնելիության մակարդակի և աշխատունակ բնակչության կրճատման հետևանքները զգալի ազդեցություն են ունենում սոցիալական ապահովության համակարգերի, տնտեսական արտադրողականության մակարդակի, նույնիսկ պետությունների աշխարհաքաղաքական դիրքավորման և ազգային անվտանգության վրա։

Եվրոպական երկրները, որոնք տասնամյակներ շարունակ ապահովում էին բարձր կենսամակարդակ և զարգացած սոցիալական ապահովության համակարգեր, այսօր կանգնած են ժողովրդագրական ճգնաժամի առաջ։ Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան և շատ այլ երկրներ գրանցում են ծնելիության ցածրագույն ցուցանիշներ իրենց պատմության մեջ, երբ ընտանիքում երեխաների միջին թիվը շատ դեպքերում չի անցնում մեկը կամ երկուսը։ Այս երևույթը կապված չէ միայն անհատական ընտրության հանգամանքի հետ, այլ արտացոլում է տնտեսական, սոցիալական և մշակութային խորքային փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել անցած քառասուն-հիսուն տարվա ընթացքում։ Կրթության թանկացման հարցը, կյանքի տևողության երկարացումը, կանանց աշխատանքային շուկայում ավելի ակտիվ մասնակցությունը, բնակարանային և բնակավայրային խնդիրները, աշխատանքի և անձնական կյանքի հաշտեցման դժվարությունները, կարիերայի առաջնահերթությունը և այլ թեմաներ նպաստել են ամուսնության և առաջին երեխայի ծննդյան տարիքի էական հետաձգմանը, ինչն իր հերթին սահմանափակել է ընտանիքում երեխաների ընդհանուր թվի քանակը։

Արևելաասիական երկրներում, մասնավորապես Ճապոնիայում և Հարավային Կորեայում իրավիճակը հասել է նույնիսկ ավելի տագնապալի մակարդակի։ Ճապոնիայում ծնելիության ցուցանիշը գտնվում է մոտ 1,15 երեխայի մակարդակի վրա՝ մեկ կնոջ հաշվով, իսկ Հարավային Կորեայում այն իջել է մինչև 0,72, որը համարվում է աշխարհում ամենացածրը։ Այս երկրներում ժողովրդագրական ճգնաժամը նոր դժվարություններ է առաջ բերում, որոնք հաղթահարելը հեշտ գործ չէ։ Սինգապուրը, Թայվանը և Հոնկոնգը նույնպես բախվում են նմանատիպ խնդիրների՝ չնայած տնտեսական զարգացման բարձր մակարդակին և պետական աջակցության զգալի ծրագրերին։

Ռուսաստանի ժողովրդագրական խնդիրը ձեռք է բերել առանձնահատուկ բնույթ հատկապես վերջին տարիներին՝ երկարատև ռազմական գործողությունների պայմաններում։ Երկիրը, որը Խորհրդային Միության փլուզումից հետո արդեն իսկ կրում էր բնակչության կտրուկ նվազման և ծնելիության անկման հետևանքները, այժմ բախվում է լրացուցիչ մարտահրավերների։ Աշխատունակ տարիքի տղամարդկանց կորուստները, արտագաղթի ավելացումը, բնակչության ծերացման արագացումը ստեղծում են այնպիսի մի իրավիճակ, որն ուղղակի վտանգում է երկրի երկարաժամկետ տնտեսական զարգացումը և սոցիալական կայունությունը։ Ռուսաստանի կառավարությունը առավելագույնս փորձում է կիրառել տարբեր խթանիչ համակարգեր, ներառյալ զգալի ֆինանսական օգնության տրամադրում երեխա ունեցող ընտանիքներին, մայրական կապիտալի հետ կապված ծրագրեր, բնակարանային աջակցություն, սակայն արդյունքները մինչ այժմ շարունակում են մնալ սահմանափակ։

Հունաստանի վիճակը Եվրոպայում ժողովրդագրական ճգնաժամի առանձնահատուկ դրսևորում և օրինակ է համարվում։ Երկիրը, որն արդեն տառապում էր տնտեսական ճգնաժամից և երիտասարդների զանգվածային անգործությունից, վերջին տարիներին բախվել է դպրոցների զանգվածային փակման անհրաժեշտությանը՝ պարզապես երեխաների թվի կտրուկ նվազման պատճառով։ Միայն մեկ տարվա ընթացքում հարյուրավոր դպրոցներ ստիպված եղան փակել իրենց դռները, քանի որ չունեին բավարար թվով աշակերտներ։ Այս երևույթը ոչ միայն արտացոլում է ժողովրդագրական խնդրի սրությունը, այլև ցույց է տալիս դրա անմիջական ազդեցությունը կրթական ենթակառուցվածքի, պետական բյուջեի, տեղական համայնքների և սոցիալական հյուսվածքի վրա։ Հունաստանի կառավարությունը հայտարարել է խոշոր ֆինանսական փաթեթի մասին, որը նպատակաուղղված է ծնելիության խթանմանը և ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, սակայն փորձագետները նշում են, որ միայն դրամական, նյութական խթանիչները անբավարար են՝ առանց համակարգային տնտեսական և սոցիալական բարեփոխումների։

Չինաստանը, որը տասնամյակներ շարունակ վարում էր խիստ ժողովրդագրական քաղաքականություն՝ սահմանափակելով ընտանիքներում երեխաների թիվը, այժմ հայտնվել է հակառակ խնդրի առաջ։ Երկիրը փորձում է խթանել ծնելիությունը՝ թույլատրելով երեք և ավելի երեխաներ, սակայն երիտասարդ ընտանիքները ցուցաբերում են սահմանափակ ոգևորություն այս ուղղությամբ։ Բարձր կրթական ծախսերը, բնակարանների թանկացումը, աշխատանքային մրցակցության սաստկությունը և կարիերայի մասին մտահոգությունները նպաստում են, որ նույնիսկ երկրորդ երեխա ունենալը դիտվում է որպես էական ֆինանսական և անձնական բեռ։

Ժողովրդագրական խնդիրը, սակայն, չի սահմանափակվում միայն ծնելիության ցածր ցուցանիշներով։ Միգրացիայի երևույթը դառնում է ժողովրդագրական իրավիճակի անբաժանելի մասը՝ ստեղծելով լրացուցիչ մարտահրավերներ։ Շատ երկրներ ամենաակտիվ, կրթված և աշխատունակ բնակչության մասով կորուստներ են ունենում արտագաղթի պատճառով։ Երիտասարդները, որոնք չեն տեսնում հեռանկար իրենց երկրում, որոշում են փնտրել ավելի լավ կենսապայմաններ օտար երկրներում։

Հայաստանի համար նույնպես (առավել ևս) ժողովրդագրական խնդիրը ձեռք է բերել առանձնահատուկ սրություն՝ հաշվի առնելով երկրի պատմական փորձը, աշխարհաքաղաքական դիրքը, տարածքային սահմանափակումները և վերջին տասնամյակների սոցիալտնտեսական ու քաղաքական իրադարձությունները։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում իրավիճակը դեռևս չի հասել այնպիսի ծայրահեղ մակարդակի, ինչպիսին դիտվում է Հունաստանում կամ Հարավային Կորեայում, բոլոր ցուցիչները վկայում են, որ, առանց ակտիվ միջամտության և համակարգային քաղաքականության, մենք արագորեն կշարժվենք այդ ուղղությամբ։ Ծնելիության ցածր մակարդակը, արտագաղթի չնվազող տեմպերը, տնտեսական անորոշությունը, սոցիալական ապահովության խնդիրները միասին ստեղծում են մի իրադրություն, որը պահանջում է հատուկ ուշադրություն և համապարփակ ռազմավարություն։

Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի արմատական պատճառներից առաջինը կապված է սոցիալ-տնտեսական պայմանների հետ, որոնք ուղղակիորեն ազդում են երիտասարդների որոշումների վրա՝ հատկապես ամուսնության և ընտանիք կազմելու հետ կապված։ Աշխատանքի շուկայի անկայունությունը, բավարար վարձատրության բացակայությունը, կարիերայի զարգացման սահմանափակ հեռանկարներն այնպիսի պայմաններ են ստեղծում, որ ամուսնության տարիքը էականորեն հետաձգվի։ Եթե ավելի վաղ սերունդների պարագայում ամուսնանալը և ընտանիք կազմելը սովորաբար տեղի էին ունենում քսաներկուսից քսանհինգ տարեկանում, այժմ այս տարիքը հաճախ հասնում է երեսուն և ավելի տարեկանի։ Երբ երիտասարդները հետաձգում են ամուսնությունը՝ մտահոգված տնտեսական կայունությամբ, բնակարանային հարցով, աշխատանքային ապահովությամբ, ինքնաբերաբար հետաձգվում է նաև առաջին երեխայի ծննդյան պահը, ինչը կարճացնում է ընտանիքում երեխաների ընդհանուր թվի հնարավորությունները։

Տնտեսական բաղադրիչը, սակայն, ունի նաև ավելի խոր շերտավորվածություն։ Հայաստանում միջին աշխատավարձի մակարդակը շատ ընտանիքների համար անբավարար է՝ երեխա մեծացնելու նորմալ պայմաններ ապահովելու համար։ Երբ հաշվի է առնվում մանկական սննդի, հագուստի, կրթության, առողջապահական ծառայությունների, արտադասարանական պարապմունքների արժեքը, ստացվում է, որ մեկ երեխայի ապահովումը պահանջում է զգալի ֆինանսական ռեսուրսներ, որոնք շատ ընտանիքների համար դառնում են ուղղակի շռայլություն։ Սա հատկապես վերաբերում է երկրորդ և երրորդ երեխաների պարագային, երբ ընտանիքը պետք է ապահովի բոլոր երեխաների համար համարժեք պայմաններ։ Այս համատեքստում կառավարության առաջարկությունները՝ տրվող միանվագ նպաստի չափը հավասարեցնել՝ սահմանելով 500 հազար դրամ, իսկ 3-րդ և հաջորդ երեխային մինչև 6 տարեկանը վճարել 50 հազար դրամ, կարևոր քայլեր են, սակայն ոչ բավարար։

Երբ ընտանիքի հիմնական խնդիրը կապված է կայուն եկամտի, բնակելի տարածության, աշխատանքային երաշխիքների բացակայության հետ, ապա կարճաժամկետ ֆինանսական խթանները կարող են ունենալ միայն մասնակի և ժամանակավոր էֆեկտ։

Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի ամենակարևոր բաղադրիչներից մեկը, բնականաբար, եղել է ու կա բնակապահովության խնդիրը: Երևանում և մյուս խոշոր քաղաքներում բնակարանների գները վերջին տարիներին աճել են այնպիսի տեմպերով, որ դրանք դարձել են գործնականում անհասանելի սովորական աշխատավարձի հույսին մնացած երիտասարդների համար։ Երիտասարդ զույգերը հայտնվում են այնպիսի իրավիճակում, երբ անհրաժեշտ է կա՛մ տասնամյակներով վարկեր վերցնել, կա՛մ շարունակել ապրել ծնողների կամ հարազատների հետ, ինչը, իր հերթին, ստեղծում է լրացուցիչ սթրես և սահմանափակում ընտանեկան հարաբերությունների զարգացումը։ Ընդ որում, բնակարանաշինությունը հիմնականում կենտրոնացած է Երևանում և հարակից տարածքներում, մինչդեռ մարզերում, գյուղական բնակավայրերում, սահմանամերձ շրջաններում բնակարանային ենթակառուցվածքի զարգացումը գտնվում է շատ ավելի ցածր մակարդակի վրա։ Սա ստեղծում է հավել յալ անհավասարություն և խթանում է ներքին միգրացիան դեպի մայրաքաղաք, ինչն իր հերթին սրում է Երևանի բնակարանային խնդիրը և թողնում է մարզերը առանց աշխատունակ բնակչության։ Անշարժ գույքի շուկայի կառուցվածքը Հայաստանում արտացոլում է ավելի լայն սոցիալական անհավասարության խնդիրը։ Մի կողմից՝ կան անհատներ և կազմակերպություններ, որոնք կուտակել են ահռելի քանակությամբ անշարժ գույք՝ օգտագործելով դրանք որպես ներդրման գործիք կամ հարկային օպտիմալացման միջոց, մյուս կողմից էլ՝ կան երիտասարդ ընտանիքներ, որոնց համար նույնիսկ փոքր բնակարանի ձեռքբերումը մնում է անհասանելի երազանք։

Բնակարանային խնդրի լուծումը պահանջում է համակարգային մոտեցում, որը ներառում է հարկային քաղաքականության վերանայում, սոցիալական բնակարանաշինության ծրագրերի մշակում, երիտասարդ ընտանիքների համար նպաստավոր վարկավորման մեխանիզմների ստեղծում, մարզերում և գյուղական տարածքներում տնտեսությունների զարգացման խթանում։ Անհրաժեշտ է ապահովել, որ բնակարանը դառնա հասանելի ոչ միայն ֆինանսական ռեսուրսներ տիրապետող հատվածի, այլև միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար, որոնք կազմում են հասարակության մեծամասնությունը։

Աշխատանքի շուկայի խնդիրները ևս հասկանալիորեն խորապես կապված են ժողովրդագրական իրավիճակի հետ։ Հայաստանում, չնայած վերջին տարիներին տնտեսական որոշակի աճին, աշխատատեղերի ստեղծումը չի համապատասխանում աշխատանքի շուկա մտնող երիտասարդների թվին։ Բացի այդ, ստեղծվող աշխատատեղերի զգալի մասը կենտրոնացած է ցածր արժեք ավելացնող ոլորտներում, որտեղ աշխատավարձերը մնում են ցածր, իսկ աշխատանքային պայմանները չեն ապահովում երկարաժամկետ կայունություն։ Երիտասարդ մասնագետները, որոնք ներդրել են ժամանակ և ռեսուրսներ որակյալ կրթություն ստանալու համար, հաճախ չեն գտնում իրենց որակավորմանը համապատասխան աշխատանք, ինչը հանգեցնում է հիասթափության, մոտիվացիայի անկման և արտագաղթի մասին մտքերի ուժեղացմանը։

Բիզնես միջավայրի բարելավումը, ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծումը, տեխնոլոգիական և նորարարական ոլորտների զարգացումը, փոքր և միջին բիզնեսի աջակցությունը կարևոր նախապայմաններ են որակյալ աշխատատեղերի ստեղծման համար, ինչն իր հերթին ազդում է ընտանիքների ձևավորման և ժողովրդագրական վիճակի վրա։

Մանկավարժական և առողջապահական համակարգերի որակը նույնպես ունի էական դերակատարություն։ Երբ ծնողները մտահոգված են մանկապարտեզների և դպրոցների հասանելիությամբ, կրթության որակով, առողջապահական ծառայությունների մատչելիությամբ և արժեքով, նրանք երկար են մտածում՝ արդյոք կարո՞ղ են ապահովել իրենց երեխաներին լիարժեք զարգացման պայմաններ։

Մշակութային և հոգեբանական գործոնները նույնպես կարևոր դեր են խաղում ժողովրդագրական վարքագծում։ Հայաստանի հասարակությունը վերջին տասնամյակներին անցել է արագ արժեքային փոփոխություններով, որտեղ ավանդական ընտանեկան մոդելները, որոնք ենթադրում էին վաղ ամուսնություն և բազմազավակ ընտանիքներ, աստիճանաբար տեղի են տալիս ժամանակակից մոտեցումներին, որտեղ անհատական ինքնաիրացումը, կարիերան, անձնական զարգացումը դառնում են առաջնային։ Օրինակ՝ կանանց դերը հասարակությունում էականորեն փոխվել է. նրանք ավելի ակտիվ են մասնակցում աշխատանքային շուկային, ձգտում են ավելի բարձր կրթության և պրոֆեսիոնալ իրացման։ Սա մի կողմից, իհարկե, շատ դրական երևույթ է, սակայն մյուս կողմից ստեղծում է լրացուցիչ մարտահրավեր՝ աշխատանքային պարտականությունների և մայրության համատեղման հարցում։ Երբ հասարակությունը և պետությունը չեն ստեղծում համապատասխան ենթակառուցվածքներ՝ երեխաների խնամքի, ճկուն աշխատանքային ռեժիմների, մանկապարտեզների հասանելիության համար, կանայք ստիպված են ընտրություն անել կարիերայի և մայրության միջև, ինչը հանգեցնում է ծնելիության նվազմանը։

Երկրի ընդհանուր անվտանգային իրավիճակը և ապագայի հանդեպ վստահության բացակայությունը նույնպես էական ազդեցություն ունեն ժողովրդագրական իրավիճակի վրա։ Երբ երիտասարդները հստակ չեն տեսնում երկրի զարգացման հեռանկարները, երբ մտահոգված են անվտանգության խնդիրներով, երբ չեն զգում քաղաքական և տնտեսական կայունություն, նրանց շրջանում ձևավորվում է «զգուշություն»՝ ընտանիք կազմելու, երեխաներ լույս աշխարհ բերելու և իրենց ապագան երկրում կառուցելու հարցում։

Այս համատեքստում արտագաղթի խնդիրը, որը դարձել է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի ամենազգայուն կետերից մեկը, պահանջում է առանձին և խոր վերլուծություն։ Վերջին երեսուն տարվա ընթացքում արտագաղթի պատճառով Հայաստանը կորցրել է իր բնակչության զգալի մասը։ Տարբեր գնահատականներով, հարյուր հազարավոր մարդիկ թողել են երկիրը՝ դրսում փնտրելով ավելի լավ սոցիալական ու տնտեսական պայմաններ, աշխատանքային հնարավորություններ, կրթական հեռանկարներ։ Ընդ որում, արտագաղթողների մեծ մասը հենց երիտասարդներն են՝ քսանից քառասուն տարեկանները, այսինքն՝ հենց այն սերունդը, որը պետք է ապահովի երկրի զարգացումը, աշխատանքային շուկայի ակտիվությունը, ժողովրդագրական վերարտադրությունը։

Գիտակցելով ժողովրդագրական խնդրի բազմաշերտ բնույթը՝ անհրաժեշտ է մշակել համապարփակ և երկարաժամկետ ռազմավարություն, որը կլուծի խնդիրը ոչ թե մեկուսացված միջոցառումների միջոցով, այլ համակարգային մոտեցմամբ։ Իսկ դրա համար տնտեսական զարգացումը պետք է դառնա ժողովրդագրական քաղաքականության հիմքը։ Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի տնտեսություն, որը կապահովի բավարար թվով որակյալ աշխատատեղեր բոլոր մարզերում, որտեղ միջին աշխատավարձը կհամապատասխանի երեխա մեծացնելու իրական ծախսերին։ Սա իրենից ենթադրում է ներդրումների կատարում արտադրական ոլորտներում, տեխնոլոգիական և նորարարական ընկերությունների խթանում, արտահանման ներուժի զարգացում, փոքր և միջին բիզնեսի համար նպաստավոր միջավայրի ապահովում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵՄ-ն պետք է անհապաղ դադարեցնի իր ֆինանսական աջակցությունը Հայաստանի կառավարությանը. Ռոբերտ ԱմստերդամԵս էլ ունեմ առաջարկ, թե ինչպես սկսել Կառավարության նիստերը․ Վահե ԴարբինյանՌիո մոլի բացումը 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգելուց ու այնտեղ տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելուց բացի, նաև 500 աշխատատեղ ապահովեց․ Մարիաննա Ղահրամանյան«Եթե ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա». Ռոբերտ ՔոչարյանՏեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան Մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է 362 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Հրազդանի համայնքային ոստիկանները արծաթափայլ եղևնիների գողության դեպք են բացահայտել Եկեղեցին մնացել է միակ ազգային հենարանը, դրա համար էլ այսօր այն ենթարկվում է գրոհի․ Արմեն ՄանվելյանՏղամարդն իր երեք տարեկան դստերն ու երեխայի իրերը նետել է չորրորդ հարկի պատուհանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաշինյանը Նազիկ Ավդալյանի հետ քննարկել է սպորտի զարգացմանն ուղղված ծրագրեր IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինՀարսանիք կամ նշանադրություն. կենդանակերպի այս նշանները բախտավոր կլինեն սիրո մեջ դեկտեմբերի 8-ից «Գոյը պետք է վերադառնա իր համար ստեղծված տարածքին». այսօր «Գոյ» թատրոնի 37-ամյակն է «Բարձրացա բեմ, ոտքերս սկսեցին դողալ». Արթուր Գրիգորյանի երգի պրեմիերան՝ «Տարվա երգ 2025»-ի բեմում. տարվա լավագույններն ու հույզերը ետնաբեմում Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը ներկայացրել են նոր տեսահոլովակ՝ «Հայրս, մայրս» Անիի, Կապանի տարածաշրջանների ճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել ՊՆ-ն անդրադարձել է սպայի մաhվան դեպքի մասին լուրերին Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 1 սմ-ով իջել է Կյանքից հեռացել է ԿԺԴՀ-ում ՌԴ դեսպանը Միջազգային կառույցներ ու դեսպանատների ներկայացուցիչներ,ու՞ր եք,ինչու՞ չեք դատապարտում այս բարբարոսական հարձակումը Միհրան Հակոբյանի նկատմամբ. Շարմազանով «Տոնական կախարդանք». Մանո Գրիգորյանի ֆոտոշարքը Նոյեմբերին Հայաստան այցելել է 176,571 զբոսաշրջիկ. առավել շատ այցելություններ գրանցվել են Ռուսաստանից AxelMondrian-ը 2025թ ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում«Հայաստան-Արցախ-Սփյուռք» 16-րդ մրցանակաբաշխությունն ընտրել է տարվա լավագույններին Երկրաշարժ` Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք Անհանդուրժելի է կենսաթոշակառուների խնդիրները ուրանալը․ Հրայր ԿամենդատյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը աջակցում է ավելի քան 7000 դիմորդ ու 900 շրջանավարտ ունեցող ծրագրին Սոնա Աբրահամյանն ու ռեփեր Դավոն ընտանեկան ֆոտոշարք են հրապարակել Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում Վրաստանը մաքսատուրք չի գանձի ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար դեպի Հայաստան. Վրաստանի էկոնոմիկայի նախարարություն Իշխանություններին կոչ ենք անում չմիջամտել Սուրբ Էջմիածնի ներքին կյանքին ու խնդիրներին, Սուրբ Էջմիածնին՝ համախմբվել Վեհափառ Հայրապետի, ինչպես նաև միաբանական ուխտի ու սկզբունքների շուրջ. Արամ Առաջին Շնորհակալություն եմ հայտնում Ձեր և նախագահ Ալիևի համատեղ նամակի համար, որով առաջադրում եք իմ թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի. Թրամփը նամակ է հղել Փաշինյանին Այն փաստը, որ մեր ժողովուրդները դարերով ապրում են միասին, առանձնահատուկ նշանակություն է հաղորդում մեր երկրների միջև հարաբերություններին. Ալիևն՝ Արաղչիին Հեղուկ գազը կրկին թանկացել է․ նոր գին Դոհայում Արմեն Գրիգորյանը Կատարի Էմիրի խորհրդականի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները Գեղարքունիքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար գնացքը ռելսերից դուրս է եկել. 3 վագոն բախվել են իրար Թոշակառուները սոված են, քանի որ պետությունը ֆինանսավորում է ռեպրեսիվ համակարգը․ Ավետիք Չալաբյան Քամի, մառախուղ, ձնախառն անձրև․ ինչ եղանակ կլինի Անտեսված գիտություն, ձախողված պետություն․ ինչպե՞ս կառավարել գիտությունըՎիճաբանություն՝ Գեղարքունիքի գյուղերից մեկում, 2 անչափահասներ ծեծի են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա 14-ամյա տղայինՖրանսիան դեմ է իր բանկերում ռուսական սառեցված ակտիվների օգտագործմանը. FT Երևանում «Opel»-ը բախվել է ծառին. կա տուժած Արաբկիր վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում ենք կաշառք ստանալու մեջ. նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Ucom-ը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ գեղեցիկ փաթեթավորմամբ Փաշինյանը նոր օյիններ է մոգոնում եկեղեցու դեմ Փաշինյանը Բաքվից նավթ ու բենզին է ուզում գնել Մենք ոչ միշտ ենք ամեն ինչին նույն աչքով նայում, բայց դա մեր ներքին գործերն են. Կալլասը՝ Թրամփի վարչակազմի՝ ԵՄ-ին դիմադրողականություն ցուցաբերելու հայտարարության մասին Հանցավոր կազմակերպությունը կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում. 8 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Ամենադիտված