ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, աստիճանաբար նույնքան կբարձրանա Շիրակում «Mitsubishi»-ն ընկել է ձորակը, մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Կանադայում կործանվել է հրշեջներ տեղափոխող ինքնաթիռ. CBC Բժշկական կենտրոնի սառնարանում 5 մարդկային գլnւխ է հայտնաբերվել․ ՌԴ Նորայր Նիկոյանի առաջին հրապարակումը քույրիկի ողբերգական մшհից հետո Իսրայելը «ցանկանում է» պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղաuպանությունը «Ազոտ» քիմիական գործարանը՝ ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումները (թարմացվող) ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները


Օտարերկրացիների վեճը Կոտայքի մարզում ավարտվել է ողբերգությամբ

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2025 թվականի նոյեմբերի 12-ին Կոտայքի մարզի դատախազությունում քրեական վարույթ է հարուցվել՝ օտարերկրացիների միջև ոչ սթափ վիճակում ծագած վիճաբանության արդյունքում անզգուշությամբ մարդու մահ պատճառելու դեպքի առթիվ։

Գործը նույն օրը մակագրվել է դատավոր Արմեն Վարոսյանին։

Iravaban.netըտեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն 

Լ․ Ս․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում, դիտավորությամբ՝ գիտակցելով իր արարքի փաստական հանգամանքները, կյանքի համար վտանգավոր, առողջությանը ծանր վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք է պատճառել մեկ ուրիշին, որն անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ։

2025 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քասախ համայնքում գործող և «Ռազմիկ Խաչատրյան» ԱՁ֊ին պատկանող քարի վերամշակման արտադրամասում գտնվող բնակության համար նախատեսված սենյակում, Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ, «Ջոդա» մականվամբ Մանջոտ Սինգհը, «Կակու» մականվամբ Լաքվինդր Սինգհը, «Ռինկու» մականվամբ Սանջիվ Սինգհը, «Կալու» մականվամբ Մալկիտ Սինգհը և Այուբ Ռաջան օգտագործել են ոգելից խմիչք:

Այդ ընթացքում Մանջոտ Սինգհի և Այուբ Ռաջայի միջև գումարային և կենցաղային հարցերի շուրջ առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում Մանջոտ Սինգհը սկսել է ծեծի ենթարկել՝ դիտավորությամբ ձեռքերով հարվածներ հասցնել Այուբ Ռաջայի մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ գլխին: Այդ ընթացքում Լաքվինդր Սինգհը, փոխլարցնելով Մանջոտ Սինգհի գործողությունները՝ ևս դիտավորությամբ ձեռքերով հարվածներ է հասցրել Այուբ Ռաջայի մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ գլխին, բացի այդ, Մանջոտ Սինգհի պահանջով, Այուբ Ռաջայի կողմից դիմադրություն ցույց տալը չեզոքացնելու և նրան պաշտպանվելու հնարավորությունից զրկելու նպատակով, բռնել է Այուբ Ռաջայի ձեռքերը, որից հետո Մանջոտ Սինգհը շարունակել է ձեռքերով և փայտե մահակով դիտավորությամբ հարվածներ հասցնել Այուբ Ռաջայի մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ գլխին: Մանջոտ Սինգհի և Լաքվինդր Սինգհի հարվածների արդյունքում Այուբ Ռաջայի առողջությանը պատճառվել է «գանգուղեղային փակ, բութ վնասվածքի, աջ գոտկային շրջանում, աջ կոնքազդրային հոդի շրջանի հետին դրսային, աջ ազդրի միջին, ստորին երրորդականների առաջային, աջ ծնկան հոդի շրջանի առաջային, ձախ ազդրի ստորին երրորդականի առաջամիջային մակերեսների քերծվածքներ»-ի ձևով առողջությանը ծանր վնասի հատկանիշներ պարունակող, կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ: Այնուհետև, Մանջոտ Սինգհը և Աաքվինդր Սինգհը, նախատեսելով իրենց արարքի վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, այն է՝ Այուբ Ռաջայի մահը, Լաքվինդր Սինգհը և նրա կողմից Մալկիտ Սինգհին տրված սպառնանքներով զուգորդված պահանջով վերջինի հետ միասին, Այուբ Ռաջային դուրս են բերել նշված արտադրամասի տարածքից և անօգնական վիճակում թողնելով մուտքի դարպասներից դուրս՝ վերադարձել են արտադրամասի տարածք, որից ժամեր անց Այուբ Ռաջան հայտնաբերվել է պատահական անցորդի կողմից և ոստիկանություն կատարած ահազանգից հետո շտապօգնության ավտոմեքենայով բուժօգնության է տեղափոխվել «Արմենիա» ՀԲԿ, որտեղ էլ վերջինը, մահվան անմիջական պատճառ հանդիսացած գանգուղեղային փակ, բութ վնասվածքի հետևանքով առաջացած օրգանիզմի ընդհանուր ինքնաթունավորման արդյունքում 05.08.2025թ.՝ ժամը 17.40-ին մահացել է:

Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է կալանք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ՝ այստեղ

ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, աստիճանաբար նույնքան կբարձրանա Շիրակում «Mitsubishi»-ն ընկել է ձորակը, մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԿանադայում կործանվել է հրշեջներ տեղափոխող ինքնաթիռ. CBC Բժշկական կենտրոնի սառնարանում 5 մարդկային գլnւխ է հայտնաբերվել․ ՌԴ Նորայր Նիկոյանի առաջին հրապարակումը քույրիկի ողբերգական մшհից հետո Իսրայելը «ցանկանում է» պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղաuպանությունը «Ազոտ» քիմիական գործարանը՝ ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումները (թարմացվող) Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցելՊատմական հաղթանակ Գերմանիայի նկատմամբ և համազգային տոն․ Էկվադորի նախագահը ոչ աշխատանքային օր է հայտարարել Հայաստանում նկատվում է թմրամիջngների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ. խնդիրն առավել մտահոգիչ է անչափահասների դեպքումՊաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարըԿարակասի միջազգային օդանավակայանի թռիչքուղիներից մեկը փակ կլինի մինչև հուլիսի 2-ը Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի․ փրկարարները շարունակում են որոնել ողջ մնացածներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը Կասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան Սպիտակ տունը հայտարարել է՝ ԱՄՆ-ն այլևս փախստականներ չի ընդունի Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա ՊողոսյանԳազ չի լինելու մի քանի ժամ ՀՕՊ-ը գիշերը 660 ուկրաինական ԱԹՍ է խոցել ՌԴ-ի տարածքում. ՊՆ Հայաստանի վճարները ՀԱՊԿ ընդհանուր բյուջե կազմել են տասը տոկոս, որը հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում. ՌԴ մշտական ներկայացուցիչ Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները Երևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-ն ԵՄ-ն ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյական և պատմական պարտավորություն է․ Իսրայելի ԱԳ նախարար Վթար է․ ջուր չի լինելու Տավուշում 18-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ը ծրագրում է 700 միլիոն դոլարի կnրծանիչների շարժիչներ մատակարարել Թուրքիային. Reuters Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. Թրամփ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Հունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը հասել է 235-ի Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին ի՞նչ է, եթե ոչ հանձնում. Գոհար ՄելոյանԱԱ-2026․ Էկվադորի սենսացիոն հաղթանակը Գերմանիայի հետ խաղում․ հայտնի է փլեյ-օֆֆի ևս երեք մասնակից Իրանը գնդակոծել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող բեռնատար նավը․ Reuters Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Ադրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններՈրպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա ՂահրամանյանԲաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցում
Ամենադիտված