Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Արաղչին բացառել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը Իսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր Կայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը «Մարդամեկը» սիթքոմը վերադառնում է նոր՝ 3-րդ եթերաշրջանով (լուսանկարներ) 91 տարեկանում կյանքից հեռացել է Օմսկի Պատանի հանդիսատեսի թատրոն դերասան Իգոր Աբրամովը


Հայաստանում հաստատվող քաղաքական բռնաճնշումների մեխանիզմը․ Եկեղեցու, Սրբազանների և Սամվել Կարապետյանի գործով բացվող վտանգավոր նախադեպը

Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները այլևս չեն թողնում որևէ կասկած․ երկրում ձևավորվում է լիարժեք քաղաքական հետապնդումների համակարգ՝ ուղղված ազգային ինքնության հիմնասյուների՝ Հայ Առաքելական Եկեղեցու, նրա հոգևոր առաջնորդների, համայնքային կառույցների և հասարակական հեղինակություն ունեցող մարդկանց դեմ։ Վարչախումբը, որն արդեն գործնականում կորցրել է իր քաղաքական աջակցությունը, ընտրել է մեկ ուղի՝ ներքին դաշտում ստեղծել վախի, ճնշման և անօրինականության մթնոլորտ, որպեսզի կարողանա վերահսկել ցանկացած այլակարծություն և ապահովել իր իշխանության վերարտադրությունը։

Այս ճնշումների շղթայի առանցքային օղակներից մեկը գործարար ու բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող հետապնդումն է։ Նրա ձերբակալությունը բացահայտորեն ոչ իրավական, այլ քաղաքական որոշում է և մաս է կազմում Եկեղեցու դեմ սկսված լայնածավալ արշավի։ Սրբազանների, հոգևորականների, համայնքապետերի, ընդդիմադիր ակտիվիստների և հիմնարար ազգային կառույցների ներկայացուցիչների կալանքները ստեղծում են միանգամայն հստակ պատկեր՝ իշխանությունը ոչ միայն չի հանդուրժում քննադատություն, այլ նպատակ ունի վերացնել հանրային կյանքում ցանկացած հեղինակություն, որը կարող է լրացնել այն վակումը, որն առաջացել է պետական կառավարման փլուզման հետևանքով։

Արամ Վարդևանյանի հրապարակած տվյալները փաստում են, որ դատական համակարգը ևս ենթարկված է քաղաքական հրահանգներին։ Նա ներկայացրել է, թե ինչպես է Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 13-ին հրատապությամբ գործարկել մի ընթացակարգ, որի վերաբերյալ պաշտպանները տեղեկացված չեն եղել, բայց Քննչական կոմիտեի քննիչը որոշումը ստացել էր նախօրոք։ Այդքան շուտ ծանոթանալ, մեջբերումներ անել և նույն օրը միջնորդություն ներկայացնել հնարավոր է միայն մեկ դեպքում՝ եթե դատական ակտը նախապես փոխանցվել է իշխանության վերահսկողության տակ գտնվող մարմիններին։ Սա ոչ միայն դատական գաղտնիքի խախտում է, այլ նաև անհերքելի ապացույց, որ դատարանները դարձ են ենթարկվել քաղաքական վերահսկողության։

Վերաքննիչ դատարանի կողմից Սամվել Կարապետյանի պաշտպանների բողոքը մերժելը բացառապես քաղաքական պայմանավորվածության հետևանք է։ Նրա փաստաբանական խմբի անդամ Ռոբերտ Ամստերդամը իրավացիորեն արձանագրել է, որ որոշումը կանխատեսելի էր, քանի որ Հայաստանում դատական անկախություն չի մնացել։ Երբ դատարանները չեն առաջնորդվում օրենքով, այլ կատարում են քաղաքական հրահանգներ, դա նշանակում է, որ երկրում վերացել է արդարադատության ինստիտուտը, և իշխանությունն աշխատում է միայն ուժի ու ճնշման մեխանիզմներով։

Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման նիստը նշանակված է նոյեմբերի 17-ին, սակայն ակնհայտ է, որ այն կրում է ձևական բնույթ։ Իրական որոշումները կայացվում են ոչ թե դատարաններում, այլ քաղաքական կաբինետներում, որտեղ որոշվում է՝ ում մեկուսացնել, ում վախեցնել, ում լռեցնել։

Բայց տեղի ունեցողն արդեն միայն ներքին խնդիր չէ։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում լորդ Ջեքսոնի նախաձեռնությամբ տեղի ունեցած քննարկումը՝ նվիրված Հայ Առաքելական Եկեղեցու և Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող ճնշումներին, ցույց է տալիս, որ միջազգային կենտրոնները սկսել են ուշադրությամբ հետևել Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։ Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, հոգևորականներ ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչը վկայում է, որ խնդիրն արդեն դուրս է եկել միայն հայկական ներքաղաքական դաշտի շրջանակներից։

Այսօր Հայաստանը կանգնած է պետականության համար վտանգավոր եզրագծին։ Ոչ միայն կառավարման համակարգն է կազմաքանդվում, այլ ավերվում են նաև այն հասարակական ու հոգևոր հիմքերը, որոնք պահել են Հայաստան պետությունը՝ անկախ իշխանությունների փոփոխություններից։ Վարչախմբի գործողությունները չեն բխում երկրի ապագայից, չեն բխում ազգային շահերից և չեն կարող ապահովել որևէ ձևով կայունություն։

Եվ հենց այստեղ է թաքնված ամենավտանգավոր իրողությունը՝ իշխանությունը փորձում է վերացնել ազգային դիմադրողականությունը, որպեսզի շարունակվի իր կամայական իշխանավորումը։

Եթե այս գործընթացը չկանգնեցվի, ապա այն կվերածվի պետական ինստիտուտների վերջնական ճաքի, իսկ հասարակության՝ բաժանման և ահաբեկման միջոցով կառավարելու մի մոդելի, որը պատմությունը միշտ ավարտել է աղետով։

Հայաստանը կանգնած է վճռական ընտրության առաջ․ շարունակե՞լ ապրել վախի և բռնության պայմաններում, թե՞ վերականգնել իրավունքի, պատասխանատվության և ազգային ինքնության հիմքերը։ Սա պայքար է ոչ միայն արդարության, այլ հենց պետության գոյության համար, և այդ պայքարից չի կարող դուրս մնալ ոչ մեկը։

Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Արաղչին բացառել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը Իսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԿայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը «Մարդամեկը» սիթքոմը վերադառնում է նոր՝ 3-րդ եթերաշրջանով (լուսանկարներ) 91 տարեկանում կյանքից հեռացել է Օմսկի Պատանի հանդիսատեսի թատրոն դերասան Իգոր Աբրամովը Իսպանիայի վարչապետը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Իսպանիայում արտահերթ ընտրություններ են նախատեսված Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ. օպերատիվ են գործել Երևանի շտապօգնության բժիշկներն ու պարեկներըԱՄՆ ԶՈւ-ն hարվածել է Կարիբյան ծովում թմրաահաբեկիչների նավին. կան զոհեր Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Այդ անտեսման գինը կվճարենք մենք, եթե շարունակենք չտեսնել ու չհասկանալ մեր դեմ մղվող ագրեսիվ ու ռասիuտական օրակարգերը. ադրբեջանագետ Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Սամբոյի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը 13 մեդալ է նվաճել Մինչեւ 21։00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան ԱԼ․ Պորտուգալիայի հավաքականը, առանց թիմի ավագ Ռոնալդուի, 2:1 հաշվով հաղթել է Նորվեգիային Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 5-ին Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԿոտայքում պարեկների ուղղությամբ կրակոցներ են արձակվել․ 2 պարեկ վիրավորվել է Եվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Առաջին ձյունն է տեղացել Եկատերինբուրգում Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը WSJ. Օմանը ավիաընկերությանը չի տեղեկացրել Flydubai-ի օդաչուի արմատական ​​հայացքների մասին Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՎաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը
Ամենադիտված