Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը


«Ժողովրդավարության բաստիոնի» թղթե տնակը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած իշխանությունները փորձում են ձևացնել, թե մեր երկրում ժողովրդավարության ավանդույթները «ծաղկունք են ապրում», ավելին՝ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» է, այնուամենայնիվ, տեղի ունեցող իրադարձությունները հակառակի մասին են վկայում։

Նախ՝ Հայաստանում նկատելի է ժողովրդավարական ավանդույթների էական հետընթացը։ Առաջին հերթին դա վերաբերում է քաղաքական հետապնդումներին ու քաղբանտարկյալների առկայությանը։ Բավական է լինել ընդդիմադիր ու ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվել, դրան անմիջապես հետևում են իրավական հետապնդումներն ու քրեական «կարված» գործերը։ Ու այս իրավիճակն այն աստիճանի է հասել, որ իրավապահ համակարգը իշխանության ձեռքերում դարձել է ընդդիմության մամլիչ գործիք։ Մյուս կողմից էլ՝ քաղաքական հետապնդումները վկայում են դատական համակարգի անկախության բացակայության մասին, որի պատճառով իրավական գործընթացները ենթարկվում են իշխանական ազդեցության, ինչը թույլ չի տալիս արդար դատաքննության իրականացում։ Այս դեպքում գործ ունենք ընտրովի արդարադատության հետ։

Բայց ոչ պակաս էական խնդիրն այն է, որ քաղաքական հետապնդումների դաշտն անընդհատ ընդլայնվում է՝ ներառելով նաև հանրության այլ հատվածներ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Եկեղեցու դեմ ուղղված հարվածներին։ Եկեղեցու դեմ արշավը միայն հոգևորականներով չի սահմանափակվում։ Այն տարածվում է նաև այն մարդկանց վրա, որոնք իրենց աջակցությունն են հայտնում կամ կանգնում են եկեղեցու կողքին։ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը կոնկրետ այսպիսի գործելակերպի օրինակ է։ Բայց հետաքրքիրն այն է, որ նշված ձերբակալությունները տեղի են ունենում ակնհայտ սարքված գործերով, որոնք որոշ ժամանակ անց ուղղակի փլվելու են, ինչպես քաղաքական բոլոր գործերը։ Բայց իշխանություններին դա չի հետաքրքրում. եթե այդ գործերը փլվեն, այս անգամ նոր գործեր կարող են «կարվել»։ Իշխանությունների համար ամենակարևորն այն է, որ հնարավորինս պատժեն բոլոր ընդդիմախոսներին։ Ուշագրավ է, որ քաղաքական հետապնդումներն իրենց մեջ մարդու իրավունքների ոտնահարման այնպիսի աղաղակող իրավիճակ են պարունակում, որ այս թեմային սկսել է ինտենսիվորեն անդրադառնալ նաև միջազգային մամուլը։

Խորքային տեսանկունից Հայաստանի իշխանությունների այսպիսի գործելակերպը պայմանավորված է հիմնականում այն հանգամանքով, որ Եկեղեցին բարձրացնում է Արցախի ժողովրդի վերադարձի ու իրավունքների վերականգնման հարցերը, որոնք չեն բխում իշխանությունների «խաղաղության օրակարգից»։ Եվ այնպիսի տպավորություն է, որ Եկեղեցու ու ընդդիմության նկատմամբ հետապնդումների միջոցով, կարծես, իշխանությունները ուղերձներ են հղում ադրբեջանական կողմին, որ իրենք «հանուն խաղաղության» պատրաստ են հերթական զիջումների։

Խոսքի ազատությունը, որը ժողովրդավարության հիմնական սկզբունքներից մեկն է, նույնպես ոտնահարվում է՝ արտահայտվելով լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ աճող ճնշումներով, ինչպես նաև խոսքի ազատությանը վերաբերող իրավաբանական և ինստիտուցիոնալ մարտահրավերներով։ Ժամանակի ընթացքում ավելանում են այն դեպքերը, երբ լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքները խախտվում են, և պետությունն էլ սպառնում է մամուլին կոշտ վերահսկողության պահանջներով ու սահմանափակումներով։ Ժուռնալիստների միության դեմ այս օրերի պատերազմը՝ ամենաթարմ վկայությունն է:

Մյուս կողմից՝ ուշագրավ է, որ իշխանությունները հենց իրենք հայհոյանքն ու գռեհկաբանությունը ներմուծեցին հանրային դաշտ, իսկ հիմա բողոքում են, որ իրենք հայտնվում են հայհոյանքների թիրախում։ Այսինքն, իշխանություններին ու իրենց հարող շրջանակներին թույլատրելի է հայհոյանքներ տալ, վիրավորել բոլորին, լուտանքներ տարածել, իսկ մյուսների պարագայում միանգամից աշխատում է «իրավական» մահակը։ Ավելին, իշխանականների դեպքում դա խոսքի ազատություն է, իսկ իշխանություններին քննադատողների դեպքում համարվում է, օրինակ՝ խուլիգանություն։

Մի խոսքով, «ժողբաստիոնը» վերածվել է մեկ անձի կամքի արտահայտման թղթե տնակի, որտեղ ցանկացած ընդդիմադիր, ընդդիմախոս կամ պարզապես ճշմարտությունն ասող ցանկացած մարդ վտանգված է հայտնվել ճաղերի հետևում: Դե, որ այդ մեկ անձի «հոգին փառավորվի»...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԱնհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»
Ամենադիտված