Հորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից


Պետական պարտքի ճգնաժամի ահագնացող սպառնալիքը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետության պետական պարտքի դինամիկան վերջին տարիներին ձեռք է բերել այնպիսի բնույթ, որը պահանջում է լուրջ վերլուծություն, հանրային քննարկում և համակարգային քաղաքական որոշումներ՝ հատկապես երկարաժամկետ հետևանքների կանխարգելման նպատակով։

Պաշտոնական վիճակագրական տվյալները վկայում են տագնապալի միտումների մասին, որոնք, եթե չկանգնեցվեն ժամանակին, կարող են լուրջ վտանգներ ստեղծել ինչպես ընթացիկ տնտեսական կայունության, այնպես էլ երկրի ապագա սերունդների բարեկեցության համար։ Թվերն ինքնին խոսուն են և ի ցույց են դնում այն իրողությունը, որի առջև կանգնած է Հայաստանը։ Երկրի պետական պարտքը 2017 թվականին կազմում էր 6,8 միլիարդ դոլար, որը, չնայած իր հարաբերական զգալիությանը, դեռևս գտնվում էր կառավարելի սահմաններում և համապատասխանում էր երկրի տնտեսական հնարավորություններին։ Սակայն ընդամենը ութ տարվա ընթացքում այդ թիվը գրեթե կրկնապատկվել է՝ այս տարվա սեպտեմբերի դրությամբ հասնելով 14,2 միլիարդ դոլարի։ Այս աճի տեմպերը, որոնք գերազանցում են տնտեսական աճի ցուցանիշները, վկայում են խոր համակարգային խնդիրների մասին, որոնք կապված են պետական ֆինանսների կառավարման, բյուջետային քաղաքականության և տնտեսական զարգացման ռազմավարության հետ։ Ավելին, ակնկալվում է, որ արդեն 2026 թվականին պետական պարտքը կանցնի տասնհինգ միլիարդ դոլարի սահմանագիծը, ինչն արտացոլում է պարտքի կուտակման անկառավարելի և սպառնալից տեմպերը։

Պետական պարտքը, որպես երևույթ, ինքն իրենով բացասական կամ վնասակար չէ, եթե այն օգտագործվում է ճիշտ նպատակներով և խելամիտ կառավարման ներքո է։ Տնտեսագիտության տեսությունը և աշխարհի բազմաթիվ երկրների պրակտիկան վկայում են, որ պարտքերը կարող են դառնալ տնտեսական զարգացման հզոր կատալիզատոր, եթե վերցրած միջոցները ներդրվում են արտադրողական ոլորտներում, ենթակառուցվածքային նախագծերում, կրթության և առողջապահության համակարգերի զարգացման մեջ, տեխնոլոգիական նորացումների մեջ։

Օրինակ՝ Հարավային Կորեայի տնտեսական հրաշքը, որը տեղի ունեցավ անցյալ դարի երկրորդ կեսին, մեծապես հիմնված էր արտաքին փոխառությունների վրա, սակայն այդ միջոցները ուղղվեցին արդյունաբերության զարգացմանը, արտահանման խթանմանը, գիտատեխնիկական նորարարությունների ներդրմանը։ Արդյունքում երկիրը ոչ միայն վերադարձրեց իր պարտքերը կարճ ժամանակահատվածում, այլև վերածվեց համաշխարհային տնտեսության առաջատար խաղացողներից մեկի։ Նմանատիպ օրինակներ կարելի է գտնել նաև Սինգապուրում, Թայվանում, Իռլանդիայում, որտեղ պարտքերը ծառայեցին որպես սկզբնական կապիտալ հզոր տնտեսությունների կառուցման համար։

Հայաստանի իրավիճակը, սակայն, էականորեն տարբերվում է այդ հաջողության պատմություններից։ Մեր երկրում պետական պարտքն անընդհատ ավելանում է, բայց տնտեսությունը չի ցուցաբերում համապատասխան զարգացում, ինչը վկայում է, որ վերցրած միջոցները չեն ուղղվում արտադրողականության բարձրացմանը, մրցունակ տնտեսության ստեղծմանը, նոր արժեք ավելացնող ոլորտների զարգացմանը։ Փոխարենը պարտքերը հիմնականում օգտագործվում են բյուջեի ընթացիկ պակասուրդի ծածկման և այն ճեղքերի փակման համար, որոնք առաջանում են եկամուտների անբավարարության և ծախսերի անվերահսկելի աճի հետևանքով։ Սա ստեղծում է շրջանառության այնպիսի պատկեր, որտեղ պարտքերը չեն լուծում հիմնական խնդիրները, այլ պարզապես հետաձգում են դրանց լուծումը՝ միաժամանակ ավելի սրելով իրավիճակը։ Երբ պարտքերը չեն ներդրվում զարգացման մեջ, այլ օգտագործվում են ընթացիկ սպառման համար, երկիրը գտնվում է տնտեսական փակուղու մեջ, որտեղից դուրս գալը ժամանակի ընթացքում դառնալու է ավելի ու ավելի դժվար։

Իշխանությունների արձագանքը պետական պարտքի աճի քննադատություններին հաճախ հանգում է արդարացումների որոնմանը, որոնցից ամենահաճախ հնչողն այն է, որ ավելացած պարտքերը օգտագործվել են անվտանգության ապահովման, մասնավորապես զենքզինամթերքի ձեռքբերման համար։ Առաջին հայացքից սա կարող է երևալ որպես ընդունելի բացատրություն՝ հատկապես երկրի աշխարհաքաղաքական իրավիճակը և անվտանգային մարտահրավերները հաշվի առնելով։ Սակայն խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ այս փաստարկն, ինքն իրենով մանիպուլ յատիվ լինելուց զատ, առաջին հերթին վկայում է քաղաքականության ձախողման մասին, այլ ոչ թե հաջողության։ Փաշինյանն ու իր թիմը, որոնք իշխանության եկան մեծ խոստումներով և ծրագրերով, պարտավոր էին տարիներ շարունակ կենտրոնանալ տնտեսության զարգացման վրա, ստեղծել այնպիսի տնտեսություն, որը կկարողանար ինքնուրույն ապահովել բավարար միջոցներ և ռեսուրսներ երկրի անվտանգության ապահովման համար, առանց պարտքերի կուտակման։ Երբ երկիրը ստիպված է դիմել արտաքին փոխառություններին՝ իր անվտանգությունը ապահովելու համար, սա ուղղակի վկայում է տնտեսական քաղաքականության ձախողման ու հատկապես այն հանգամանքի մասին, որ չեն ստեղծվել համապատասխան ներքին տնտեսական հզորություններ։

Զենք-զինամթերքի ձեռքբերման արդարացման հարցում կարևոր է նաև մեկ այլ ասպեկտի վրա կենտրոնանալը։ Եթե երկիրը իսկապես հետևողական քաղաքականություն վարեր տնտեսական զարգացման ուղղությամբ, եթե զարգացած լիներ արդյունաբերությունը՝ մասնավորապես ռազմարդյունաբերական ոլորտը, ապա երկիրը ոչ միայն կկարողանար ինքնուրույն արտադրել անհրաժեշտ զինատեսակների գոնե մի զգալի մասը, այլև կվերածվեր արտահանողի, ինչը կբերեր լրացուցիչ եկամուտներ և կամրապնդեր տնտեսությունը։ Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները ռազմարդյունաբերական ոլորտի զարգացման համար՝ որակյալ ինժեներական կադրեր, գիտատեխնիկական ավանդույթներ, որոշակի արտադրական հզորություններ, սակայն այս ներուժը մնացել է չօգտագործված։ Տարիներ շարունակ իշխանությունները խոսել են ռազմարդյունաբերության զարգացման անհրաժեշտության մասին, կազմվել են ծրագրեր, հայտարարվել են նպատակներ, բայց գործնական իրականացման մակարդակում այս ոլորտը մնացել է գրեթե զրոյական վիճակում։

Գերմանիայի օրինակը տալիս է հստակ պատկերացում այն մասին, թե ինչպես պետք է մոտենալ պետական պարտքի և անվտանգության ծախսերի հարաբերակցության հարցին։ Գերմանիան, որը Եվրոպայի ամենախոշոր և ամենազարգացած տնտեսությունն ունեցող երկիրն է, տասնամյակներ շարունակ հետևել է խիստ ֆինանսական կարգապահության քաղաքականությանը՝ պետական պարտքը պահպանելով համեմատաբար ցածր մակարդակում՝ համեմատած իր տնտեսության չափերի հետ։

Երկիրն ունի հզոր արտահանման հատված, որտեղ գերմանական արտադրանքը, սկսած մեքենաներից, վերջացրած բարձրտեխնոլոգիական սարքավորումներով, վայելում է համաշխարհային պահանջարկ՝ ապահովելով կապիտալի մեծ ներհոսք։ Իսկ երբ գերմանական իշխանությունները խոսում են պարտքի հաշվին պաշտպանական ոլորտի ֆինանսավորման ավելացման մասին, դա լիովին տրամաբանական և ռացիոնալ որոշում է, քանի որ նրանց պարտքը գտնվում է կառավարելի սահմաններում, և նրանք ունեն հստակ պլան այդ պարտքը ապագայում փակելու։

Բայց Գերմանիայի օրինակի ամենակարևոր դասը ոչ թե պարտքով անվտանգության ֆինանսավորումն է, այլ այն մոտեցումը, թե ինչպես են նրանք դա անում։ Գերմանիան պարտքի ավելացումը դիտարկում է որպես ներդրում ոչ միայն անվտանգության, այլև տնտեսության մեջ։ Խոսքն առաջին հերթին ռազմարդյունաբերական ոլորտի էական զարգացման, ռազմական տեխնոլոգիաների և սարքավորումների արտադրության ընդլայնման մասին է, ինչը նշանակում է նոր աշխատատեղերի ստեղծում, տեխնոլոգիական զարգացում և, ամենակարևորը, արտահանման նոր հնարավորություններ։ Գերմանական ռազմարդյունաբերությունն արդեն իսկ զբաղեցնում է կարևոր տեղ համաշխարհային շուկայում, և իշխանությունները պլանավորում են ավելի ամրապնդել այս դիրքերը։

Այսինքն, պարտքերն օգտագործվում են այնպես, որ ապագայում դրանք ոչ միայն վերադարձվեն, այլև բերեն լրացուցիչ եկամուտներ պետական բյուջե։ Սա է տնտեսական ռացիոնալ մտածելակերպի էությունը, որը, դժբախտաբար, բացակայում է Հայաստանի ռազմավարական պլանավորման մեջ։ Հայաստանն, ի տարբերություն Գերմանիայի, գտնվում է բոլորովին այլ իրավիճակում։ Մեր երկիրը չունի այնպիսի հզոր տնտեսություն, որը կարող է թույլ տալ պարտքի էական ավելացում՝ առանց լուրջ հետևանքների վտանգի։ Մեր արտահանումը սահմանափակ է և հիմնականում կենտրոնացած է հումքի և ցածր արժեք ավելացնող արտադրանքի վրա։ Թեև Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները բարձր որակ ունեցող, այդ թվում՝ ռազմական արտադրանքի թողարկման համար, ներառյալ գործընկերների հետ համատեղ ձեռնարկություններ հիմնելու ներուժը, այդուամենայնիվ, ամբողջ պոտենցիալը մնում է չիրացված։

Ստացվում է պարադոքսալ իրավիճակ, որտեղ մեր պետությունը շարունակում է գոյատևել պարտքի հաշվին, առանց որևէ հստակ ռազմավարության այդ պարտքերը ապագայում փակելու համար։ Իշխանությունների համար ավելի հեշտ և նախընտրելի է դարձել պարտքերի հաշվին որոշակի տնտեսական ակտիվություն ցույց տալը, քան ձեռնարկել կառուցողական բարեփոխումներ, որոնք կստեղծեն հիմք իրական արտադրողական և մրցունակ տնտեսության համար։ Պարտքերի միջոցով կարելի է կարճաժամկետ արդյունքներ ցույց տալ՝ սոցիալական ծրագրեր իրականացնել, աշխատավարձեր բարձրացնել, ենթակառուցվածքային նախագծեր իրականացնել, բայց եթե այս ամենը չի ուղեկցվում տնտեսության կառուցվածքային բարեփոխումներով, արտադրողականության բարձրացմամբ, արտահանման ընդլայնմամբ, ապա երկիրը պարզապես կուտակում է պարտքեր՝ առանց ապագայում դրանք փակելու իրական հնարավորության։

Պետական պարտքի կառավարման միջազգային փորձը ցույց է տալիս, որ առողջ տնտեսական քաղաքականությունը պահանջում է պարտքի որոշակի սահմանափակումներ և հստակ կանոններ։ Դրա համար էլ մի շարք երկրներ սահմանել են թույլատրելի առավելագույն սահմաններ պետական պարտքի համար, և փորձում են խստորեն հետևել այդ սահմաններին։ Թեև որոշ երկրներ էլ հաճախ խախտում են սահմանաչափերը՝ հատկապես ճգնաժամային ժամանակաշրջաններում, բայց այս կանոնների գոյությունն ինքնին ստեղծում է որոշակի կարգապահություն և ստիպում է կառավարություններին հաշվետու լինել իրենց ֆինանսական քաղաքականության համար։

Հայաստանում, սակայն, պետական պարտքի աճը տեղի է ունենում առանց այնպիսի մեխանիզմների, որոնք կապահովեին թափանցիկություն, հաշվետվողականություն և ռազմավարական պլանավորում։ Հասարակությունը չունի հստակ պատկերացում, թե որտեղ են օգտագործվում վերցված միջոցները, ինչպիսի նախագծեր են ֆինանսավորվում, ինչպիսի վերադարձ է ակնկալվում այդ ներդրումներից։ Նոր պարտքեր ներգրավելու որոշումները կայացվում են առանց լայն հանրային քննարկման, առանց անկախ փորձագետների գնահատականների, առանց երկարաժամկետ ազդեցությունների վերլուծության։ Սա ստեղծում է իրավիճակ, որտեղ պարտքերը կարող են վերցվել ոչ ռացիոնալ կարիքների համար, արդյունավետությունը կարող է լինել ցածր և կոռուպցիայի բարձր ռիսկ կրել։

Պարտքի սպասարկման ծախսերն արդեն իսկ զգալի բեռ են պետական բյուջեի համար։ Ամեն տարի պետությունը պարտավոր է հատկացնել զգալի գումարներ պարտքերի տոկոսների վճարման համար, և այդ գումարները շարունակում են աճել՝ պարտքի աճի հետ համընթաց։ Սա նշանակում է, որ պետական բյուջեի այն զգալի հատվածը, որը կարող էր ուղղվել արտադրողական ծախսերի, սոցիալական ծրագրերի, ենթակառուցվածքների զարգացման, կրթության և առողջապահության համար, տրամադրվում է պարտքերի սպասարկման համար։ Սա ստեղծում է փակ շրջան, որտեղ պարտքերի աճը նվազեցնում է պետության կարողությունը՝ ներդրումներ կատարել զարգացման մեջ, ինչն իր հերթին դանդաղեցնում է տնտեսական աճը և ստիպում է վերցնել նոր պարտքեր՝ անգամ հին պարտքերը փակելու ծանրությամբ պայմանավորված։

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների գնահատականները նույնպես արտահայտում են մտահոգություններ Հայաստանի պետական պարտքի միտումների վերաբերյալ։ Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը և այլ հաստատություններ իրենց զեկույցներում հաճախ անդրադառնում են պարտքի կայունության հարցին և առաջարկում են համապատասխան միջոցառումներ։ Սակայն այդ առաջարկությունների իրականացումը մնում է անբավարար, և պարտքի աճը շարունակվում է անկառավարելի տեմպերով։ Պետք է նաև նշել, որ թեկուզ միջազգային վարկատուները շարունակում են տրամադրել վարկեր Հայաստանին, սակայն միաժամանակ դիտարկում են երկրի պարտքի կայունության ցուցանիշները և կարող են ապագայում խստացնել վարկավորման պայմանները կամ նվազեցնել վարկերի ծավալները, եթե իրավիճակը շարունակի վատթարանալ։

Հայաստանում սոցիալական անհավասարության աճը նույնպես անուղղակիորեն կապված է պետական պարտքի հարցի հետ։ Երբ հարստությունը կենտրոնացած է հասարակության շատ նեղ շերտի ձեռքերում, իսկ մեծամասնությունը ապրում է շատ սահմանափակ եկամուտներով, արդյունքում երկիրը չի ունենում լայն միջին դաս, որը կարող է լինել տնտեսական աճի հիմքը։ Միջին դասը, որը սովորաբար սպառման, խնայողությունների և ներդրումների հիմնական աղբյուրն է, Հայաստանում մնում է թույլ զարգացած։ Սա նվազեցնում է ներքին պահանջարկը, սահմանափակում է բիզնեսի զարգացման հնարավորությունները, կրճատում է հարկային եկամուտները։

Մեկ այլ լուրջ խնդիր է նաև ռեսուրսների գերկենտրոնացումը մայրաքաղաք Երևանում, որը նույնպես բևեռացման ցայտուն օրինակ է։ Պետության պարտավորությունն է ապահովել սոցիալական արդարություն, ստեղծել պայմաններ միջին դասի ձևավորման համար, նվազեցնել հարստության բևեռացումը, կրճատել տարածքային բևեռացումը։

Կրթության և գիտության ֆինանսավորման անբավարարությունը ևս մեկ ուղղակի հետևանք է պարտքի աճի և բյուջետային սղությունների։ Երբ պետությունը ստիպված է ծախսերի զգալի մասը ուղղել պարտքերի սպասարկմանը, ավելի քիչ միջոցներ են մնում կրթության համակարգի զարգացման համար։ Սակայն հենց կրթությունն է, որ կարող է ապահովել երկարաժամկետ տնտեսական զարգացում, կարող է ստեղծել որակյալ աշխատուժ, կարող է խթանել նորարարությունները և տեխնոլոգիական զարգացումը։ Առանց կրթության և գիտության մեջ լուրջ ներդրումների, երկիրը չի կարող մրցունակ լինել, չի կարող զարգացնել բարձր արժեք ավելացնող ոլորտներ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում
Ամենադիտված