Ադրբեջանը շահագրգռված է՝ արագացնելու ԱՄՆ-ի աշխատանքները «Թրամփի ուղու» շրջանակներում․ Բայրամովը՝ պետքարոտւղարի տեղակալին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերի հետ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտգործնախարարությունը։
«Նրանք ողջունել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությունը՝ ընդգծելով երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման համատեղ ջանքերի կարևորությունը:
Նաև ընդգծել են տարածաշրջանային կայունության, էներգետիկ անվտանգության և տրանսպորտային միջանցքների ընդլայնման ոլորտում համագործակցության ամրապնդման կարևորությունը:
Այս համատեքստում նշվել է Ադրբեջանի շահագրգռվածությունը՝ արագացնելու ԱՄՆ-ի կողմից իրականացվող աշխատանքները «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղու» շրջանակներում, որն ուղղված է Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապ ապահովելուն»:
Հետևեք մեզ՝ այստեղ