Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա Այսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն է Լույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Նիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով


Էլի կիսաքայլեր. ի՞նչ կլինի, եթե արգելքը կյանքի կոչվի առանց այլընտրանքի. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում 2027 թվականի հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկե տարաների արգելման որոշումն առաջին հայացքից կարող է ընկալվել որպես էական ու առաջադեմ քայլ, սակայն խորքային վերլուծությունը բացահայտում է մի շարք համակարգային խնդիրներ, ռիսկեր ու բացթողումներ, որոնք կարող են խոչընդոտել այս նախաձեռնության արդյունավետ իրականացումը և նույնիսկ առաջացնել նոր սոցիալ-տնտեսական և էկոլոգիական մարտահրավերներ։

Պլաստիկը, հատկապես պոլիէթիլենային տոպրակներն ի սկզբանե լայն կիրառություն գտան իրենց մատչելիության, հարմարության և բազմաբնույթ օգտագործման համար։ Սակայն ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ, որ այս հարմարության դիմաց մարդկությունն անում է չափազանց մեծ զոհաբերություն՝ շրջակա միջավայրի աննախադեպ աղտոտման տեսքով։ Պոլիէթիլենը քայքայվող չէ՝ այն կարող է պահպանվել հողի, ջրի և օդի մեջ հարյուրավոր տարիներ՝ այդ ընթացքում վերափոխվելով միկրոպլաստիկի, որը ներթափանցում է սննդային շղթաներ, ջրային և ցամաքային օրգանիզմներ, հասնում մարդու սննդակարգին և, ի վերջո, դառնում առողջության լուրջ սպառնալիք։ Գիտական հետազոտությունները փաստում են, որ պլաստիկի քայքայման արդյունքում առաջացող միկրոպլաստիկները հայտնաբերվում են անգամ մարդու արյան մեջ, և դրանց ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա դեռևս լիովին չուսումնասիրված է, սակայն հստակ է, որ դրա հետևանքները կարող են լինել քաղցկեղածին, հորմոնալ խանգարումներ առաջացնող, ինչպես նաև նյարդաբանական և իմունային համակարգը վնասող։ Բնապահպանական տեսանկյունից պոլիէթիլենային թափոնները լուրջ սպառնալիք են ոչ միայն մարդու համար, այլև ամբողջ էկոհամակարգերի։ Այս պայմաններում ողջ աշխարհում պլաստիկի օգտագործման սահմանափակումը և արգելումը դարձել է հրատապ անհրաժեշտություն։

Շատ երկրներ արդեն անցել են պոլիէթիլենային տոպրակների արգելման, մեկանգամյա օգտագործման պլաստիկի շրջանառության սահմանափակման, պլաստիկի փոխարինիչների ներդրման և վերամշակման զարգացման ուղին։ Օրինակ՝ Եվրոպայի մի շարք երկրներում պարտադիր է դարձել պլաստիկի տեսակավորման, հավաքման և վերամշակման համակարգը, իսկ մեկանգամյա օգտագործման տոպրակների փոխարեն լայնորեն կիրառվում են կենսաքայքայվող, թղթե կամ բազմակի օգտագործման տոպրակներ։ Պետությունները խրախուսում են նաև արտադրական նորարարությունները՝ աջակցելով այնպիսի նյութերի ստեղծմանը, որոնք կարող են ամբողջությամբ քայքայվել բնական պայմաններում՝ առանց շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության։ Վերամշակված պլաստիկից արտադրվում են շինանյութեր, ճանապարհածածկեր, կահույք և նոր ապրանքատեսակներ, ինչը ոչ միայն նվազեցնում է թափոնների ծավալը, այլև ստեղծում է նոր տնտեսական հնարավորություններ և աշխատատեղեր։

Հայաստանում, սակայն, պլաստիկի խնդրի լուծման ուղղությամբ քայլերը եղել են հիմնականում ձևական, կիսատ և ուշացած։ Չնայած վերջին տարիներին պարբերաբար բարձրաձայնվում է պլաստիկե տոպրակների արգելման մասին, իրականում դրանց շրջանառությունը ոչ միայն չի նվազել, այլև որոշ դեպքերում նույնիսկ աճել է։ Խանութներում, շուկաներում և առևտրային կենտրոններում պոլիէթիլենային տոպրակները շարունակում են մնալ հիմնական փաթեթավորման միջոցը, իսկ դրանց գնի բարձրացումը պարզապես հանգեցրել է ավելի հաստ և «երկարակյաց» պլաստիկ տոպրակների շրջանառության, ինչը ոչ միայն չի լուծում խնդիրը, այլև էլ ավելի է խորացնում այն։

Մինչդեռ, պոլիէթիլենային տոպրակների արգելքի նպատակն է ոչ թե դրանց թանկացումը, այլ ամբողջական և արդյունավետ փոխարինումը բնապահպանական տեսանկյունից անվտանգ այլընտրանքներով։ Կարևոր է արձանագրել, որ Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ միայն խոսել են պլաստիկի արգելման մասին՝ առանց իրականում ներդնելու արդյունավետ վերահսկողության, հանրային իրազեկման և տնտեսական խթանների համակարգ։ Օրենսդրական նախաձեռնությունները հաճախ մնացել են թղթի վրա, առանց մեխանիզմների, որոնք կապահովեն դրանց գործնական կիրառությունը։ Արդյունքում՝ պլաստիկի արտադրությունը, ներմուծումը և օգտագործումը շարունակվում են նույն ծավալներով, մինչդեռ վերամշակման ոլորտը գրեթե բացակայում է։ Չնայած պարբերաբար բարձրաձայնվող ծրագրերին, Հայաստանում չկա արդյունավետ կերպով կազմակերպված տեսակավորման համակարգ, պլաստիկի հավաքման և վերամշակման ենթակառուցվածք, իսկ արտադրական ձեռնարկություններն էլ չունեն բավարար խթաններ կամ պետական աջակցություն՝ նորարարական նյութեր ներմուծելու և կիրառելու համար։

2027 թվականի հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա պլաստիկե տարաների արգելման մասին որոշումը, ըստ էության, պետք է դառնա շրջադարձային պահ։ Սակայն այս որոշման իրագործելիությունը կախված է մի շարք գործոններից, որոնց անտեսումը կարող է հանգեցնել ոչ թե խնդրի լուծման, այլ նոր խնդիրների առաջացման։ Նախևառաջ՝ անհրաժեշտ է ապահովել կենսաքայքայվող, թղթե կամ բազմակի օգտագործման տոպրակների լայն հասանելիությունը շուկայում։ Այլընտրանքները պետք է լինեն ոչ միայն էկոլոգիապես անվտանգ, այլև հնարավորինս մատչելի՝ հատկապես խոցելի խմբերի, փոքր բիզնեսի և գյուղական համայնքների համար։ Եթե արգելքն իրականացվի առանց այլընտրանքի, այն կհանգեցնի սոցիալական լարվածության, գների աճի և ստվերային շուկայի ձևավորման։ Նույնիսկ միջազգային փորձը ցույց է տալիս, որ հաջողված օրինակներում կարևոր է եղել ոչ միայն արգելք սահմանելը, այլև հանրության և տնտեսության բոլոր շերտերի համար բնական և մատչելի անցում ապահովելը։

Բացի այդ, առաջնային է հանրային իրազեկման, էկոլոգիական կրթության և վարքային փոփոխությունների խրախուսման խնդիրը։ Պլաստիկի արգելքը չի կարող աշխատել, եթե հասարակության լայն շերտերը չեն գիտակցում խնդրի լրջությունը, չեն տիրապետում տեսակավորման և վերամշակման մշակույթին, պատրաստ չեն փոփոխել իրենց սպառողական սովորությունները։ Մինչ այժմ Հայաստանի կառավարությունը հիմնականում սահմանափակվել է քարոզչական ակցիաներով և պարզ կոչերով, որոնք չեն կարող փոխարինել հետևողական կրթական աշխատանքին՝ սկսած մանկապարտեզից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություններ, զանգվածային լրատվամիջոցներից մինչև տեղական համայնքներ։ Հանրային իրազեկումը պետք է դառնա շարունակական ու համակարգային գործընթաց, որի շրջանակում բացատրական աշխատանքներ կտարվեն պլաստիկի վնասների մասին, կցուցադրվեն այլընտրանքների կիրառման դրական օրինակներ և կխրախուսվեն նորարարական բիզնես-մոդելները։

Չի կարելի անտեսել նաև արդեն գոյություն ունեցող պլաստիկ թափոնների վերամշակման կարևորությունը։ Հայաստանում տարիներ շարունակ խոսվում է պլաստիկի վերամշակման անհրաժեշտության մասին, սակայն գործնական քայլեր գրեթե չեն արվել։ Մինչդեռ, միջազգային փորձն ապացուցել է, որ պլաստիկի վերամշակումը ոչ միայն նվազեցնում է թափոնների ծավալը, այլև ստեղծում է նոր տնտեսական արժեք, խթանում է փոքր և միջին ձեռնարկատիրությունը, նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը։

Պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա պլաստիկի արգելման հարցում չպետք է մոռանալ նաև միջազգային համագործակցության մասին։ Հայաստանը, որպես փոքր երկիր, ինքնուրույն չի կարող լուծել գլոբալ բնապահպանական մարտահրավերները, եթե ինտեգրված չլինի տարածաշրջանային և միջազգային ջանքերին։ Անհրաժեշտ է մասնակցել միջազգային ծրագրերին, ներգրավել ներդրումներ ու տեխնոլոգիաներ, ձեռք բերել վերամշակման համար անհրաժեշտ սարքավորումներ և փորձի փոխանակում իրականացնել այն երկրների հետ, որոնք արդեն անցել են այս ճանապարհը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա Այսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին
Ամենադիտված