«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքում Համակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Խնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3 Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն Մարուքյան Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով «ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են Հունիսի 7-ից հետո վերականգնելու ենք Էներգետիկայի և Գյուղատնտեսության նախարարությունները. Մարուքյան


Հանքարդյունաբերության ոլորտում CRIRSCO-ի ստանդարտների ներդրումը թույլ կտա խոսել նույն լեզվով, ինչ ամբողջ աշխարհում. Ջհանյան

Հասարակություն

Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունից բխող՝ Հայաստանի Հանրապետությունում օգտակար հանածոների պաշարների գնահատման միջազգային միասնական հաշվետվողականության համակարգի ընդհանուր սկզբունքների և մոտեցումների ներդրման նպատակով «Հանքային պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտեին»՝ CRIRSCO-ին անդամակցության հարցի աշխատանքային քննարկման շրջանակներում այսօր Էլիտ Պլազայում հավաքվել էին ոլորտի առաջատար մասնագետները:

Ինչպես InfoPort.am-ի հետ զրույցում նշեց Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը՝ Կառավարության կողմից դեռևս տարիներ առաջ ընդունված՝ ոլորտի զարգացման ռազմավարությունն ունի տարբեր կետեր, որոնցից կարևորագույններից է՝ ՀՀ օրենսդրությունը CRIRSCO-ի երկրաբանական ստանդարտներին համապատասխանեցնելը, ինչը միտված է ոլորտի ճիշտ զարգացումն ապահովելուն:

Բացի դրանից, պարոն Ջհանյանի խոսքով, համապատասխանեցումն ամբողջ աշխարհի ներդրողներին թույլ կտա հասկանալ մեր երկրաբանական հաշվետվությունները:

«Երբ մեր ոլորտն անցնի CRIRSCO-ի ստանդարտներին, աշխարհի հետ կխոսենք միևնույն լեզվով: Այսինքն՝ մեր երկրաբանները կստանան մի փաստաթուղթ, որը կհամապատասխանի միջազգային ստանդարտներին», - ասաց նա։

Վարդան Ջհանյանը հավելեց, որ այսօր Հայաստանում մեծամասամբ գործում են խորհրդային շրջանի կանոնները, որոնք, ըստ նրա, բնականաբար, ունեն արդիականացման կարիք:

«Արդիականացման դեպքում ներդրողը, հասկանալով, որ ՀՀ-ում երկրաբանական հաշվետվության ոլորտում արդեն արդիական ստանդարտներ են գործում, լիովին կփոխի իր վերաբերմունքը ոլորտի նկատմամբ», - նշեց ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալը:

Այս պահին օրենսրդության համապատասխանեցման աշխատանքներ դեռ չեն տարվում. թեև CRIRSCO-ին անդամակցությունը գլխավոր նպատակն է, սակայն այժմ կարևոր է հասկանալ, թե ինչ ճանապարհով է դա արվելու: Այդ նպատակով, ինչպես նշեց Ջհանյանը, ՏԿԵՆ-ում փոխնախարար Ասատուր Վարդանյանի ղեկավարությամբ գործում է աշխատանքային խումբ, որտեղ քննարկվում են ոլորտին վերաբերող հարցեր, այդ թվում՝ նաև CRIRSCO-ի ստանդարտներին անցնելու հարցը:

Վարդան Ջհանյանը նշեց նաև, որ ուսումնասիրել են ղազախ գործընկերների փորձը, քանի որ Ղազախստանը հետխորհրդային միակ երկիրն է, որն անցել է այդ ճանապարհը: «Մեզ համար դա լավ օրինակ է, որպեսզի հասկանանք՝ որքանով է արդյունավետ այդ ուղին ՀՀ-ում ներդնելու համար», - նշեց Ջհանյանը:

Նա նաև հավելեց, որ CRIRSCO-ին անդամակցության նպատակները բազմաթիվ են, դրանց թվում է, անշուտ, բարձր որակի ներդրողների ներգրավումը, սակայն, դրանից բացի, կբարձրանա նաև ընդհանուր հաշվետվողականութկյան որակը:

«Եթե պաշարների գնահատման և հաշվետվությունների ստանդարտները համահունչ լինեն համաշխարհայինին, պետությունն էլ կհասկանա՝ որքան պաշարներ ունի և ինչպես կարող է զարգացնել մեր ոլորտն ու ընդհանրապես՝ տնտեսությունը», - նշեց Ջհանյանը և ընդգծեց, որ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման առաջին կարևոր քայլերից մեկը հենց այդ փոփոխությունն է, քանի որ երկրաբանությունը հանքարդյունաբերության հիմքն է:

Նա հավելեց նաև, որ այսօրվա միջոցառմանը հրավիրել են երկրաբաններին ու հանքարդյունաբերական կազմակերպություններին, սակայն լեռնային ինժիներները հրավիրված չեն։

«Իրենց հնարավոր է հետո հրավիրենք։ Երկրաբանները ունեն առաջնահերթություն, այդ իսկ պատճառով առաջինը նրանց ենք հանդիել», - ընդգծեց Ջհանյանը։

Ամփոփելով՝ նա նշեց, որ վերջնական որոշում կայացնողը Կառավարությունն է. «Մենք միայն կարող ենք նրան օգնել՝ որպես ոլորտի հիմնական ներկայացուցիչներ»:

ԲՀԿ նախընտրական հանդիպումը՝ Աբովյանում«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքումՀամակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Խնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ)Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ուժեղ թիմը Գորիսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ«ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են Հունիսի 7-ից հետո վերականգնելու ենք Էներգետիկայի և Գյուղատնտեսության նախարարությունները. Մարուքյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Խնձորեսկում քննարկել են գյուղատնտեսական խնդիրները«Ուժեղ Հայաստան»-ը Գյուլագարակում է «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը Լոռու մարզի Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Ստեփանավան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր համայնքներումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանը» այսօր քարոզարշավը մեկնարկում է Ատոմակայանից Ի պատասխան Բայրամովի՝ ռևանշիզմի մասին հայտարարությանՍտեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է ժամերով թռչել արևային էներգիայովԱրդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է այս պահին ստանձնել այդ պատասխանատվությունը, և արդյո՞ք կա ձևավորված այնպիսի այլընտրանքային ուժ, որը կկարողանա առաջնորդել ժողովրդին այս «պարտադրված» ընտրության ժամանակ․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ նոր կորուստներ և աղետներ են ընտրում նրանք, որոնք խաբվելով կեղծ խոստումներով, պատրաստ են իրենց թանկ ձայնը տալ երկրի համար մեկ խաբեբային․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան Թող վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի ու նոր հաղթանակների առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանՄենք պատրաստ ենք ամրապնդել Հունգարիայի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները․ Փաշինյանը շնորհավորել է Մադյարին Ընդդիմադիր դաշտը մի խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները․ Վահե Հովհաննիսյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին մայիսի 11–17-ինԼարսը բաց է. իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Յուվենտուսը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Լեչեի» նկատմամբ Ռուբիոն և Ուիթքոֆը հանդիպել են Կատարի վարչապետի հետ՝ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելու համար Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվոր Ուրախ եմ լինել «Ինտերի» մի մասը. մնացել է վերջին մի քանի խաղը, որից հետո ես որոշում կկայացնեմ. Հենրիխ Մխիթարյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում․ կա վիրшվոր Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերինԵրևանի ու մարզերի տասնյակ հասցեներում երկուշաբթի լույս չի լինիՉԹՕ-ների տվյալների հրապարակումից հետո օգտատերերը «գրոհել են» Պենտագոնի կայքը«Համահայկական ճակատ»-ի անդամ, զինված ուժերի պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինՈւժեղ ֆոտոշարք ՍիսիանիցՀիմա էլ սահմանն անվտանգ չէ, խաղաղությունը սրտիկ անելով չի հաստատվում. ՄիքայելյանԱրամ Վարդևանյանի «Ուժեղ պարը» սիսիանցիների հետԱյ հատ-հատ բերել ու վերադարձնել ժողովրդին կտենաք ոնց ա լինում․ Արսեն ՎարդանյանՄեսսին նշել է այն լեգենդներին, որոնց հետ ժամանակին չի փոխանակվել խաղաշապիկներովՄեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան Կիևի ռեժիմը երբեք համաձայնության գալու ունակ չի եղել. Լավրով Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՍիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵրևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութին․ վիրավnրներից մեկն անչափահաս էԱրտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի. նրան ռեանիմոբիլով տեղափոխել են Երևան
Ամենադիտված