Իրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ


«Անվտանգության քաղաքականությունը չի կարող ներկայացվել թեթև, ցուցադրական մեթոդներով. շոուներով պետություն չեն կառուցում». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որքան էլ իշխանությունները փորձեն ցույց տալ, որ մեր հասարակության համար առավել կարևոր է դպրոց-մանկապարտեզի շինարարությունն ու ասֆալտը, անգամ առօրյա զրույցները վկայում են այն մասին, որ մարդկանց մտահոգում է անվտանգության հարցը։ Անգամ խաղաղության հաստատման մասին Հայաստանի իշխանությունների հայտարարությունները չեն հուսադրում, որովհետև բավական է Ադրբեջանի նախագահի մեկ հայտարարություն, և պարզ է դառնում, որ նրանց պատկերացրած «խաղաղությունն» այլ տեսք ունի։ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ անվտանգությունն ու սպառազինության ձեռքբերումն իրենց համար առաջնային հարցերից է։ Օրերս պետական պարտքի մասին հարցերին ի պատասխան՝ նա ասել էր, թե այդ գումարով զենք են գնել։ Հետո սոցիալական ցանցի իր էջում ցուցադրել էր ռոբոտ-շնիկի՝ որպես զինվորների նոր ընկերոջ։

Հենակետ վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանն ասում է՝ նախ և առաջ ռազմական գնումների մասին պարզապես բանավոր հայտարարություններով պատկերացում կազմել հնարավոր չէ։ «Զինված ուժերի բյուջեի, սպառազինությունների ձեռքբերման, մատակարարման ծավալների մասին մեր հասարակությունը ոչ մի կոնկրետ տվյալ չի ստանում։ Չկա ոչ մի հրապարակված պայմանագիր, թիվ, համեմատություն, ժամանակացույց կամ հաշվետվություն։ Իսկ եթե անգամ փորձենք պաշտոնական հարցումով պարզել այդ տեղեկությունը, պատասխանը կանխատեսելի է լինելու՝ «հույժ գաղտնի է»։ Այս իրավիճակում Փաշինյանի հայտարարությունները զուտ օդում հնչեցրած խոսքեր են՝ առանց որևէ փաստաթղթային կամ թվային հիմքի, ինչը հենց մանիպուլ յացիայի դասական մեխանիզմն է։ Ռոբոտ-շնիկի մասին ներկայացված տեսանյութն էլ այդ շարքի հաջորդ փիառ դրվագն է։ Այն, որ տեխնոլոգիական լուծումներն ինքնին կարևոր են, դա լավ է, սակայն դրանց արդյունավետության, նպատակահարմարության ու կիրառելիության մասին խոսելու համար նախ պետք է տեսնել դրանց գործնական փորձարկումները, թե դրանք ինչպե՞ս են աշխատում իրական դիրքերում, ի՞նչ խնդիր են լուծում, ի՞նչ արդյունավետություն ունեն ավանդական միջոցների համեմատ, արդյոք հարմարվա՞ծ են մեր բանակի իրական պայմաններին։ Այս բոլոր հարցերը մնում են անպատասխան, և տեխնոլոգիայի մասին ներկայացված տեսանյութը վերածվում է ոչ թե ռազմավարական ձեռքբերման, այլ հերթական շոուի, որը պետք է ստեղծի պատկեր, թե իբր բանակում կատարվում է «նորարարական թռիչք»։ Ըստ էության, պետական պարտքի ու բանակի թեմաներով Փաշինյանի ներկայացրածը ոչ թե փաստերի վրա հիմնված հաշվետվություն է, այլ՝ հերթական մանիպուլ յացիա, որտեղ կան միայն ուշադրություն շեղելու փորձերի, կադրերի ու խոսքերի հաջորդական դրվագներ՝ առանց որևէ լուրջ բովանդակության»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը։ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր խումբ կազմել ու գնալ, տեսնել, թե ինչ է արել պետությունը անվտանգության առումով։ «Այդ խոսույթը ոնց որ պատերազմի օրերի հայտնի դրվագների կրկնությունը լինի, երբ նա քաղաքացիներին կոչ էր անում տներից «կասկա ու բռոնեժիլետ» հավաքել ու գնալ դեպի դիրքեր։

Դա ոչ միայն անլրջություն է պետության ղեկավարի մակարդակում, այլ նաև բացահայտում է նրա ու իր թիմի իրական պատկերացումները անվտանգության համակարգի վերաբերյալ։ Փաստացի, Փաշինյանի պատկերացմամբ,՝ անվտանգությունը ոչ թե խորքային, բազմանշանակ, համակարգային գործընթաց է, այլ մի բան, որը կարելի է ներկայացնել զբոսաշրջային մեթոդով՝ հավաքել մարդկանց, կազմակերպել ցուցադրական շրջայցեր, «էքսկուրսիաներ» և արտաքին տպավորություն ստեղծել, թե ինչ-որ բան է արվել։ Զուտ քաղաքականության փոխարեն փիառով են զբաղված։

Նորից եմ կրկնում՝ անվտանգության քաղաքականությունը չի կարող ներկայացվել նմանատիպ թեթև, ցուցադրական մեթոդներով։ Այն պահանջում է լուրջ ռազմավարություն, պրոֆեսիոնալ կառույցներ, հստակ հաշվետվություններ, երկարաժամկետ ծրագրեր, իրական արդյունքներ և այլն։ Շոուներով ու PR-ով պետություն չեն կառուցում»,-նշում է մեր զրուցակիցը։

Երբեմն պարզ մանիպուլ յացիայի տպավորություն է ստեղծում նաև Փաշինյանի՝ Արծվաշենը վերադարձնելու հայտարարությունը, որն, իհարկե, ունի նաև էմոցիոնալ ֆոն։ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո այսօր թշնամու հսկողության ներքո են գտնվում Հայաստանի սուվերեն տարածքները։ Սահմանազատման ու սահմանագծման գործընթացի՝ մինչ այժմ տեղի ունեցած որևէ փուլում դրանց մասին Փաշինյանը գրեթե չի խոսում, բայց ասում է՝ վերադարձնելու է Արծվաշենը, իսկ եթե խոսք լինի տարածքների փոխանակման մասին, ապա առանց Հայաստանի քաղաքացիների համաձայնության, դա չի կարող տեղի ունենալ։ «Փաշինյանի հերթական պոպուլիստական հայտարարությունն է։ Լավ, իսկ ո՞ւր էին այդ քաղաքացիները, երբ որոշվում էր Արցախի ճակատագիրը։ Ո՞վ էր մասնակցում Հայաստանի տարբեր հատվածների տարածքային զիջումների որոշմանը։ Ո՞ր հանրաքվեն, հանրային քննարկումը կամ խորհրդարանական վերահսկողությունը եղավ, երբ տեղի ունեցան Գորիս-Կապան ճանապարհի, Սև լճի, Ջերմուկի ուղղությունների, Սոթք-Վերին Շորժա հատվածների կորուստները։ Ոչ ոք։ Ո՛չ մի հանրաքվե, ո՛չ մի համաժողովրդական որոշում։ Ի վերջո, հենց Փաշինյանն էր բոլոր որոշումները կայացնում՝ առանց խորհրդարանի, առանց մասնագիտական գնահատականների, առանց հասարակական վերահսկողության, առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Իսկ այն, ինչ տեղի է ունենում սահմանազատման գործընթացում, նույնպես խոսուն է։ Ադրբեջանը ընտրովի մոտեցում է կիրառում՝ սահմանազատում իրականացնելով բացառապես այն հատվածներում, որոնք ձեռնտու են իրեն, և լիովին անտեսելով այն տարածքները, որտեղ ինքը ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք։ Այս պայմաններում Արծվաշենի թեման, որքան էլ պատմական ու զգացմունքային հնչողություն ունենա, չի կարող դիտվել որպես իրական քաղաքական առաջնահերթություն։ Եթե իսկապես պետք է խոսել սահմանազատման, սահմանագծման և տարածքային ամբողջականության վերականգնման մասին, ապա առաջին հերթին պետք է վերացվեն հենց Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիաները։ Հայաստանի քաղաքացիների անվտանգ տեղաշարժը, գյուղերի բնականոն կյանքը, ճանապարհների բաց լինելն այսօր ավելի առաջնահերթ խնդիրներ են»,-հավելում է նա։

Իսկ զրույցի վերջում՝ Արցախի մասին։ Այս թեման փակել փորձող իշխանություններին անընդհատ հիշեցնում են Արցախի մասին՝ լինեն ընդդիմադիր գործիչները, թե քաղաքացիները։ Փաշինյանը և նրա թիմակիցները շարունակում են սուր արձագանքել Լեռնային Ղարաբաղի հակամարտության, բանակցային գործընթացի, արցախահայերի՝ իրենց բնօրրանից բռնի տեղահանման հարցերին։ «Իշխանությունը փորձում է Արցախի թեման հայտարարություններով «փակված» ներկայացնել, բայց իրականում հենց իրենց արձագանքներն են ցույց տալիս, որ այդ թեման նրանց համար ամենևին էլ փակված չէ։ Ընդհակառակը՝ այն շարունակում է մնալ իրենց ամենացավոտ, ամենախոցելի և ամենավախեցնող թեման։ Եթե Փաշինյանն իսկապես համարեր, որ «լուծել է» Արցախի հարցը, ապա Արցախի մասին ցանկացած հիշեցում այդպիսի սուր, նյարդային, երբեմն անգամ հիստերիկ արձագանք չէր առաջացնի։ Այդպիսի արձագանքը բնական է միայն այն դեպքում, երբ իշխանությունն ինքը գիտի, որ հարցը իրականում լուծված չէ, այլ պարզապես իրենց կողմից «հանձնված» է, և այդ հանձնումը կրում է ծանր քաղաքական, պատմական ու բարոյական պատասխանատվություն։ Արցախի անունն անգամ լսելը նրանց մոտ առաջացնում է պաշտպանական ռեակցիա, որովհետև նրանք շատ լավ գիտեն, որ հարցը չլուծվեց, այլ պարզապես սառեցվեց սեփական հանցավորության արդյունքում։ Այս պատճառով էլ Արցախի թեմայի ցանկացած հիշեցում իշխանությունն ընկալում է որպես մեղադրանք։ Նրանք գիտեն, որ պատմության առաջ կան հարցեր, որոնք փորձում են «փակել» հայտարարություններով, բայց չի ստացվում»,-եզրափակում է Շիրազ Խաչատրյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը
Ամենադիտված