Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Սեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը


Արցախի «Մենք ենք մեր սարեր» հուշարձանը վшնդալիզմի է ենթարկվել

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») արձանն Ադրբեջանի կողմից վանդալիզմի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է «Գեղարդ» հիմնադրամը:

«Սոցցանցերում տարածվում են այդ մասին փաստող նոր տեսանյութեր։

Մասնավորապես՝ ազգությամբ թալիշ ադրբեջանցի լրագրող Ռահիմ Շալիևն այս մասին գրառում է կատարել «X»-ի իր միկրոբլոգում՝ արձանի տեսանյութը հրապարակելով։ «Ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել «Մենք ենք մեր սարերը» պատմական հուշարձանը, որը համարվում է Արցախի խորհրդանիշ»,- նշել է Շալիևը։

Նրա ներկայացրած տեսանյութում արձանի վրա՝ առջևի հատվածում, երևում են ադրբեջաներենով արված տարբեր գրառումներ։

Լրագրողի հրապարակման մեկնաբանություններում մեկ ուրիշ օգտատեր այլ տեսանյութ է հրապարակել, որում հուշարձանի տարբեր մասում ևս երևում են ադրբեջաներենով արված փորագրումներ ու գրառումներ։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից, դրան հաջորդած էթնիկ զտումից ու հայաթափումից հետո է հատկապես «Մենք ենք մեր սարերը» արձանը գտնվում ադրբեջանցիների թիրախում։ Այս ընթացքում համացանցում պարբերաբար տարածվել են տարբեր լուսանկարներ ու տեսանյութեր՝ արձանը վանդալիզմի ենթարկելու, Ադրբեջանի դրոշով կոթողի մոտ լուսանկարվելու, հայերի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու և գրառելու հետ կապված։

Ժամանակ առ ժամանակ Ադրբեջանում նույնիսկ հայտարարություններ են հնչում հայկական այս հուշարձանը քանդելու վերաբերյալ։

Մասնավորապես՝ այս տարվա օգոստոսին, Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր, «Արդարություն, իրավունք, ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Գուդրատ Հասանգուլիևն արձանը քանդելու առաջարկ էր արել։

«Խանքենդիում (նկատի ունի Ստեփանակերտը) 1967 թվականին կառուցված և հայ ազգայնականների և հայկական անջատողականության խորհրդանիշ դարձած «Մենք և մեր սարերը» կոչվող արձանը պետք է քանդվի, և դրա տեղում պետք է կանգնեցվի ադրբեջանցի զինվորի պատվին վեհաշուք հուշարձան»,- ասել է Հասանգուլիևը։

Ադրբեջանցի քաղաքագետ Ռամիզ Յունուսն էլ  գրել է, թե․ «Բժշկությունից հայտնի է, որ երբ մետաստազները տարածվում են մարդու մարմնում, երբեմն անհրաժեշտ է լինում անհապաղ վիրաբուժական միջամտության: Նույն կերպ, որպեսզի հայկական «միացում»-ի վարակիչ մետաստազներն այլևս երբեք չհայտնվեն ադրբեջանական հողի վրա, դրանք պետք է վիրաբուժական ճանապարհով հեռացվեն արմատներով։ Սա վերաբերում է Խորհրդային Միության ժամանակների բոլոր հուշարձաններին, այդ թվում՝ 1967 թվականին Խանքենդիում (Ստեփանակերտ) տեղադրված «Պապիկն ու տատիկը» տգեղ պատվանդանին, որը պատկերված էր, այսպես կոչված, «ԼՂՀ» զինանշանի վրա»։

Արցախում ու, հատկապես, Ստեփանակերտում հայկական հետքի վերացման հայտարարություններին աջակցել է նաև Մեջլիսի մեկ այլ պատգամավոր Ֆազաիլ Իբրահիմլին։ Նա նշել է, որ կարևոր է համարում Խանքենդիում (Ստեփանակերտում) հայկական հետքերի լիակատար վերացումը՝ աջակցելով պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևի՝ «Մենք և մեր սարերը» հուշարձանն ապամոնտաժելու վերաբերյալ առաջարկին։ «Խանքենդիում կան տգեղ պատկերներ, և դրանք, բնականաբար, պետք է հեռացվեն այնտեղից․․․»,- նշել է պատգամավոր Ֆազաիլ Իբրահիմլին՝ հայտարարելով, որ նրանք, «ովքեր  հարցը ներկայացնում են որպես մշակույթի ոչնչացում, թաքցնում են իրենց իրական մտադրությունները, և դա պետք է ընկալվի որպես անջատողականության նշանների վերացում»։

Հավելենք, որ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը տեղադրվել է 1967 թվականին: Հեղինակը քանդակագործ Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը: Ստեփանակերտի մուտքի մոտ՝ բլրի գագաթին գտնվող քանդակը պատրաստված է կարմիր տուֆից: Այն խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև կապը։ Հուշարձանն իրենից ներկայացնում է ավանդական տարազով տարեց արցախցի ամուսինների՝ ուս ուսի, հպարտ ու անհողդողդ կեցվածքով ու սևեռուն հայացքով։

Հատկանշական է, որ Ադրբեջանին նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի՝ դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը հետ չի պահում Արցախի հայկական կրոնական ու մշակութային ժառանգության ոչնչացման քայլերից։ Դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է «ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման այն գործողությունները, որոնք ազդում են հայկական մշակութային ժառանգության վրա․․․»։

Չնայած Արցախում իր վարած մշակութայի վանդալիզմի քաղաքականությանը՝ երեկ Ադրբեջանը նորից ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ՝ պարտավորվելով պահպանել մշակութային հուշարձանները։

Ակնհայտ է, որ Արցախի հայկական կրոնական, պատմական ու մշակութային ժառանգությունը շարունակում է վտանգված լինել։ Բաքուն չի հրաժարվել ու չի հրաժարվելու Արցախի բնակավայրերից հայկական հետքը վերացնելու, դրանց հայկականության դիմագիծը փոխելու և ադրբեջանականացնելու գործընթացից»:

Հետևեք մեզ՝ այստեղ

Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակին«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված