Գելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Լեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Պենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջը ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի գոլֆ-ակումբի մոտ կալանել են երկու ինքնաթիռ «Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը 2 բրոնզ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք


Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան պատրաստ է աջակցել Հայաստանի՝ CRIRSCO-ին միանալու գործընթացին․ Վարդան Ջհանյան

Հասարակություն

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան անցկացրեց հերթական ընդլայնված նիստը, որն առնչվում էր հանքարդյունաբերության ռազմավարության սկզբունքներից բխող կետերից մեկի՝ CRIRSCO միջազգային ստանդարտներին անցնելու գործընթացին։

 

Ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը ներկայացրեց, թե ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում այդ ուղղությամբ։ Նա համոզված է, որ գործընթացը պետք է լինի թափանցիկ, բոլորը տեղեկանան՝ ուր և ինչպես ենք գնում, և հանքարդյունաբերությանն առնչվող փորձագետները մասնակցություն ունենան գործընթացներում։

 

Վարդան Ջհանյանը նշեց, որ մի քանի օր առաջ կայացել է հանդիպում ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի, «Հանքային պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտեի» (CRIRSCO) նախագահ Գարթ Քիրքհեմի և ոլորտին առնչվող այլ մասնագետների հետ։

 

«Ի տարբերություն որոշ երկրների՝ Կանադայի, Ավստրալիայի, որտեղ կարևորագույն դեր ունեն շուկաները, այսինքն՝ բորսաներն են շատ դեպքերում զբաղվում CRIRSCO-ին անդամակցելու հարցերով, մեր դեպքում կարևորագույն դեր ունի պետությունը։ Առանց պետության հետ համաձայնեցնելու ոչ մի տեղ չենք հասնի այս պրոցեսներում»,- ասաց  Ջհանյանը՝ շեշտելով, որ անշուշտ, ոլորտում միջազգային չափորոշիչներին համապատասխանելու կոնսենսուս կա կառավարության հետ։

 

Պետության կողմից ընդունվելիք բոլոր բարեփոխումները համաձայնեցվելու են ՏԿԵՆ-ի հետ, և CRIRSCO-ի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին հանքարդյունաբերությունում առավել առաջադեմ չափորոշիչներով առաջնորդվելու հարցում։

 

«Որոշվեց կազմել CRIRSCO-ին միանալու գործընթացին միտված աշխատանքային խումբ։ Փոխնախարարին հայտնեցինք Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի դիրքորոշումն առ այն, որ ասոցիացիան ներառում է գրեթե ամբողջ ոլորտը և՛ բիզնեսի, և՛ մասնագետների առումով, ուստի պատրաստակամ է աջակցել՝ ներկայացնելով իր թեկնածուներին»,- ասաց ասոցիացիայի նախագահը։

 

Նիստի մասնակիցները, որոնց կազմում ոչ միայն ասոցիացիայի անդամներն էին, այլև տարբեր կազմակերպություններ ներկայացնող երկրաբաններ, այլ փորձագետներ, քննարկեցին որոշ մանրամասներ։ Մասնավորապես, կարծիք հնչեց, որ առավել նպատակահարմար է նախ ստեղծել կազմակերպչական խումբ, որը կգործի նույնքան թափանցիկ, որքան հիմա, կներկայացնի գործողությունների պլան, որից հետո կձևավորվի մասնագիտական խումբ, որն, իր հերթին, կզբաղվի չափորոշիչներ մշակելով և դրանք CRIRSCO-ին համապատասխանեցնելով։

 

Վարդան Ջհանյանը նշեց, որ հնչած առաջարկությունները կքննարկվեն ՏԿԵ փոխնախարարի հետ հերթական հանդիպումների ընթացքում, իսկ ապագայում կառավարության հաստատած աշխատանքային խումբը հաշվետու կլինի ոլորտի մասնագետներին, և համատեղ կիրականացվեն CRIRSCO-ին միանալուն ուղղված քայլերը։

 

 

 

 

 

ՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըԳելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Ներկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանԼեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին Փաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Պենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջը ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի գոլֆ-ակումբի մոտ կալանել են երկու ինքնաթիռ «Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը Երբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր 2 բրոնզ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք Ֆիլիպիններում մուսսոնի և արևադարձային ցիկլոնների պատճառով զnhվել է 13 մարդ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան ԱԺ-ն ընդունեց Էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը. Ռուբեն Ռուբինյան Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ինձ հետ կապ չի հաստատվել․ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Բաքու կանանց այցի կազմակերպման մասին Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանում Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանԸնդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա ԿոստանյանՈւկրաինացի փախստականների վերաբերյալ ԵՄ որոշումները կնպաստեն հակամարտության ձգձգմանը. ՌԴ Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ամենադիտված