Մայիսյանում բախվել են «Kia»-ն և «ԳԱԶ 3108»-ը. կան վիրավnրներ Պայթյnւնի ահազանգ` Գյումրիում․ 1 անձ հոսպիտալացվել է Ուկրաինական ԶՈւ-ի hարձակումները ՌԴ-ի օբյեկտների վրա վնաu են հասցնում, բայց կրիտիկական հետևանքներ չկան. Պուտին «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջնակի Ողբերգական դեպք՝ Արարատում, գյուղերից մեկում հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմին Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներում Հունաստանը Թուրքիային մեղադրել է իր ծովային տարածքները զավթելու մտադրության մեջ ՉԺՀ-ն հավանություն է տալիս Սերգեյ Լավրովի խոսքերին այն մասին, որ անհրաժեշտ է չմոռանալ այն փաստը, որ Ճապոնիան ՄԱԿ-ի Կանոնադրությունում նշվել է որպես թշնшմական պետություն. ՉԺՀ ԱԳՆ ԱՄՆ-ը պատժամիջnցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և կազմակերպության իրավաբաններից մեկի նկատմամբ. Ռուբիո


Սոս Ջանիբեկյան. «Ժամանակին ամուսնանալն ու երեխա ունենալն ինձնից շատ հեռու էր, հիմա՝ ոչ»

Life

Blognews.am-ը գրում է .

Exclusive

Սոս Ջանիբեկյանին ճանաչում եմ մի քանի տարի. այս ընթացքում նրանից մի շարք հարցազրույցներ եմ վերցրել՝ անկեղծ, գործնական, անձնական. նա միշտ խոսել է ներկայի, պահը վայելելու մասին, այս զրույցի ժամանակ առաջին անգամ նկատեցի, որ Սոսը խոսում է ապագայի մասին։ Իր բնորոշմամբ՝ կյանքի հանդեպ վերաբերմունքը լրջացել է։

BlogNews-ը Սոսի հետ անկեղծ զրույց ու հետաքրքիր ֆոտոշարք է ունեցել Սևանի ափին։ Մեր խոսակցության առանցքային մասը նրա հայրը՝ Կարեն Ջանիբեկյանն էր, իրենց հարաբերությունները։ Հոր մասին Սոսն անընդհատ ներկա ժամանակով էր խոսում։ Դերասանի խոսքով՝ հիմա ավելի շատ է հոր հետ, քան նրա կենդանության օրոք։

-Երբ ասացի, որ ուզում ենք քեզ հետ ֆոտոշարքը Սևանում անել, առաջին արձագանքդ էր՝ «թույն ա» ։) Բնությանը մո՞տ մարդ ես։

-Հա ու շատ հաճախ մաքրվում եմ բնությամբ. առօրյաումս պարտադիր պետք է բնության հետ ինչ-որ առնչություն ունենամ։ Ինձ համար ցավալի է, որ մարդկությունը գնում է դեպի բնության ոչնչացում, հեռվանում է բնությունից. որտեղ մարդը հայտնվում է, ցավոք, վերացնում է շրջակա բնությունը։

Ինձ համար կարևոր մի փաստ կա. բնությանը մոտ ինձ տարել է հայրս՝ Կարեն  Ջանիբեկյանը, իսկ նա ավելի շատ բնության տարերքների մարդ էր, քան ցիվիլիզացիայի։  Նա բնության նման ներդաշնակ կարող էր լինել, բնության նման բռնկուն ու անկանխատեսելի։  Նա ուներ բնազդային իմաստություն՝ «мудрое сердце»։ Կյանքի վերջին 5 տարին հայրս ապրեց Գառնիում, բերքատու ծառեր տնկեց. միշտ իր ձեռքով  մշակեց հողամասը։ Նա ամբողջ օրը կարող էր զբաղվել հողի, ջրի, ծառերի, բնության հետ, խոսել նրանց հետ, կապվել ընկերանալ։ Իմ մանկությունն անցել է  այժմյան Հյուսիսային պողոտայում, մեր շենքը չի քնդվել, բայց այն ժամանակ դիմացի բարձրահարկները չկային, և Արարատը մեզ երևում էր ամենապարզ վիճակում, հայրս ամեն առավոտ արթնանում էր, նայում Մասիսին ու կատարյալ ճշմարտությամբ որոշում օրվա եղանակն ու էներգետիկան։

-Սևանում հաճախ էիր հիշում պապայիդ, ինչ-որ պահի տպավորություն էր, որ մտքով իր հետ ես։ Նույնիսկ մի արտահայտություն արեցիր՝ հիմա ավելի շատ եմ պապայի հետ, քան այն ժամանակ։

- Նա ինձ համար կատարյալ հայր է եղել։ Ես լողալ սովորել եմ Սևանում՝ հորս օգնությամբ։ Սար բարձրանալ, ձի, հեծանիվ քշել, շախմատ, բլոտ խաղալ, ծառը ճիշտ տնկել, բերքը հավաքել, հող մշակել, մեքենա վարել, մի խոսքով՝ ինձ ամեն ինչ հայրս է սովորեցրել։ Նա ինձ տվել է ամենաթանկ դասերը՝ կյանքի և բնության դասերը։ Դրա համար ամեն անգամ բնությանն առնչվելիս ինքը ներկա է, կարծես իր աչքերով, իր հետ վայելեմ էդ ամենը։

Նա խելագարվում էր Սևանի համար: Երբ տան ծորակը մեկը բաց էր թողնում, շատ լուրջ կռիվ էր անում ու վիրավորվում, որովհետև Սևանի ջուրն ես կորցնում, ինքը կարող է չխոսեր մարդու հետ, ով բնության, Սևանի հանդեպ վատ վերաբերմունք ուներ,  աղտոտում էր այն։ Ես էլ եմ այդպիսին, բնության հանդեպ վերաբերմունքը ինձ շատ բան կարող է ասել մարդու մասին, բայց հորս մոտ դա ծայրահեղ էր։

Ես եկա այն ճշմարտության, որ երևույթի բացակայությունը կարող է ավելի մեծ ներկայություն լինել, քան երբ ինքը ներկա է։ Հիմա ես ամեն պահ հորս հետ եմ, առավել ևս՝ երբ բնության ու երաժշտության  մեջ եմ, որովհետև մանկուց հորս երաժշտության՝ ջազերի, դասականի մեջ եմ մեծացել։ Նա կարող էր Բեթհովեն, Բախ լսել ու լացել, այդպես նա մաքրվում էր։ Նույնն էլ բնության դեպքում. ինքը ցիվիլիզացիայի մարդ չէր ու չէր սիրում այդ ռոբոտացված, արագ, շահախնդիր, սուտ վիճակները։

-Փաստորեն, քո ներքուստ մաքրվելու պրոցեսը նույն  կերպ է լինում. դու էլ ասացիր՝ եթե մի 5 րոպե նստեմ ափին, կարող է լացեմ, բայց ոչ որովհետև տխուր էիր։

-Բնության գրկում միջավայը տրամադրում է։ Ինձ համար լացելը տխրություն չի։ Հոգեպես մաքրվելու պրոցեսը շատ կարևոր է, դու անընդհատ չես կարող ապրել այս կենցաղում, ռոբոտացման  մեջ ու չունենաս ներքին հանգստություն։

-Նմանվե՞լ ես, թե՞ ուզում ես նմանվել պապայիդ։

-Ես դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտեմ, որ նմանվեմ իրեն, որովհետև մեր իրականության մեջ շատ բարդ է լինել այդքան խիզախ, անկեղծ, արդար։ Սակայն հիմա ինքը կարծես հետևի իմ ապրելակերպին ու  վարքին, փորձում եմ հանկարծ չանել էնպիսի բան, որին ինքը դեմ էր, որովհետև հիմա մենք իրար հետ ենք ապրում, ինքն իմ մեջ է, իմ կողքին, ավելի, քան այն ժամանակ։

-Հաճա՞խ էիք վիճում։

-Հա, շատ։ Ինքը միշտ քֆրտել ա ինձ... դե ես ջահել էի, իմ կյանքն էի վայելում։ Երբեք չեմ գիտակցել (իմացել եմ, բայց չեմ գիտակցել), որ կարող է գա մի օր, որ ինքը չլինի։ Ես ծնվել եմ, ինքը կար ու ինձ թվում էր՝ միշտ լինելու է։

Նյութը գողացել ենք Blognews.am-ից

-Հաճախ ներկայով ես խոսում իր մասին, հիմա էլ չե՞ս գիտակցում, որ նա այլևս չկա։

-Ճիշտն ասած՝ չէ։ Որպես փաստ ընդունում եմ, բայց  չեմ հավատում ու գիտակցում։

-Առհասարակ, չե՞ս հաշտվում կորուստների հետ։

-Ինձ համար կորուստ չկա, մահն էլ կորուստ չի, որովհետև ոչինչ իմը չէ։ Նույնիսկ ես իմը չեմ. իմ ճակատագրինն եմ, կյանքինն եմ, Աստծունն եմ ու վերջում էլի գնալու եմ... Ես ինձ տանում եմ այդ ճշմարտությանը։ Դարեր շարունակ աշխարհը եղել է իր կանոններով՝ ամեն ինչ ունի սկիզբ ու վերջ։ Երբ ինչ-որ բան կորցնում ես ու տխրում ես, ընդամենը քո էգոյի խնդիրն է։ Անիմաստ է ինչ-որ բանից կառչել, ասել՝ իմն է, մեկ է՝ ամեն ինչի մի օր հրաժեշտ ես տալիս։ Երբ մարդիկ գիտակցեն, որ ոչինչ իրենց սեփականությունը չի, բաժանումներն էլ քիչ  կլինեն, մարդիկ էլ երջանիկ կլինեն։

-Հե՞շտ ես հրաժեշտ տալիս։

-Չէ, շատ դժվար, բայց գիտակցված, որ պիտի ազատ թողնես այն, ինչ քեզնից հեռանում է, որ  գա այն, ինչն իսկապես քոնն է։

-Սոս, տեսակով կենցաղից վեր մարդ ես, բայց հաճախ առօրյայում ինքդ քեզ կենցաղով ես շրջապատում։

-Ես կենցաղով ապրում եմ... Պետք է քո մատերիալ և հոգևոր աշխարհները բալանսի մեջ պահես, որ չընկնես դեպերսիայի մեջ։ Պատանեկության շրջանում ես ապրում էի հոգևոր, զգացմունքի արժեքներով, ինձ համար նյութական ամեն բան սուտ էր, ու դա բերում էր իրականության հետ բախման։ Հետո հասկացա, որ հոգու և մարմնի բալանսը պետք է ճիշտ պահել։ Քո ներդաշնակությունն ու երջանկությունը գալիս է, երբ կարողանում ես այդ ամենը ճիշտ բալանսի մեջ պահել։

-Հիմա ներդաշնա՞կ ես։

-Չգիտեմ... մեկ հա, մեկ չէ։ Էս փուլում ավելի ներդաշնակ եմ, որովհետև ավելի  աչալուրջ մտնում կյանք , քանի որ 30 տարեկանի շեմին արդեն ամեն բան ներելի չէ։ Հիմա տղամարդու քայլեր եմ անում՝ տուն եմ սարքում, ծառ եմ տնկում, մեքենա եմ գնում, ինձնով եմ զբաղվում... լրջացել եմ, կյանքի, երազանքներիս հանդեպ վերաբերմունքս ավելի լուրջ է դարձել։ Այն ժամանակ ինձ ներում էի ժամանակի կորուստը, անձս վատնելը, հիմա փորձում եմ ավելի կառուցողական ու ներդրողական ապրել, այսինքն՝ անձս ոչ թե ծախսել, այլ ներդնել իմ կյանքի մեջ։

-Մնում է ամուսնանալն ու երեխան ։)

-Դա մինչ օրս էլ ինձ համար պարտադիր կամ նպատակ չէ։ Դա կգա, երբ կգա, բայց ժամանակին ինձ համար շատ հեռու իրականություն էր ամուսնանալը, երեխա ունենալը։  Հիմա ավելի մոտ է։ Երբ ասում են՝ մեծանում ես, «նստում» ես, ճիշտ է։ Այն ժամանակ ես սուր զգացողությունների սով ունեի, հիմա հագեցել եմ։ Հիմա ավելի հաճելի ու կոնֆորտ են հանգիստ զգացողությունները։ Այն ժամանակ միայն պահն էի վայելում, հիմա այն ներդնում եմ հաջորդ պահի համար. ուզում եմ ավելի կառուցողական ու հեռանկարային ապրել։

-Ինչի՞ պակաս ունես հիմա։

-Հիմա ռոմանտիկ մարդկանց դեֆիցիտ է։ Ռոմանտիզմը կորել է մարդկանց միջից։ Ինձ համար դա այնքան ցավալի է, որովհետև տեսակով շատ ռոմանտիկ եմ։ Հիմա դա թուլություն և ամոթ է դիտարկվում, բայց երբ չափից դուրս ռոմանտիկ ես, մոտ ես բնությանը, Աստծուն, արվեստին, իրականությանը, ամեն ինչին։ Խոսքս ոչ թե ռոմանտիկ ընթրիք կազմակերպելու կամ «կռանով» փափուկ խաղալիք 10–րդ հարկ բարձրացնելու մասին է, այլ գեղեցիկը նկատելու, պահն իր գեղեցկությամբ վերապրելու մասին է։ Ռոմանտիզմն ամենօրյա ապրելակերպ է, տեսակ, ոչ թե արարք։ Իմ բոլոր ընկերները ռոմանտիկ են և ես փորձում եմ շրջապատվել ռոմանտիկ, խորը մարդկանցով։ Մենք կարող ենք միասին արևածագ  դիմավորել, Կասկադի վերևում մի շիշ գինի խմնեք, բնութայն գրկում երաժշտություն  լսենք, բայց ռոմանտիկ մարդիկ պակասել են։ Աշխարհի մեծ գրականությունները, ֆիլմերը, կտավները, ստեղծագործությունները, ի վերջո, ամենամեծ երևույթը՝ երեխան՝ ծնունդը, ռոմանտիզմի արդյունք են։ Ես կուզեի մեզ քաջ հայտնի մեծահարուստներին ոչ թե խաղասրահներում կամ դղյակներում տեսնեի, այլ մի նավակի մեջ ընտրյալի հետ գինի խմելուց։

Մի ժամանակ մտածում էի՝ ինչպիսին պիտի լինի կինը, որ ընտրեմ իրեն։ Ես ամեն տարիքում տարբեր չափանիշների, որակումների միջով անցա, ինձ համար շատ «բանալնի» և սենտիմենտալ էր բարությունը, բայց ես հասա նրան, որ մարդը իսկապես պետք է լինի բարի։ Ես սիրում եմ միայն բարի մարդկանց, ուզում եմ կյանքս կապել միայն բարի մարդու հետ ու ուզում եմ շրջապատված լինել միայն բարի մարդկանցով։ Ամենակարևորը, որ բարությունը, ոչ թե ճարահատյալ, այլ ցանկալի ընտրություն լինի։ Ինձ համար սա երկար հարց է՝ ինչու պետք է մարդը բարի լինի, կարող է չար լինել.  ցանկացած երեխա անգիտակցաբար՝ ինտուիտիվ սիրում է բարի հերոսների, մարդու մեջ ի սկզբանե բարին է դրված։ Մարդը չարի և բարու պայքարն է, միջոց, որ աշխարհը պայքարի բարի և չարի համար։ Ես կուզեմ, որ իմ երեխան էլ գիտակցված բարություն անի։

-Փաստորեն, քեզ հիմա քո ռոմանտիկ, բարի սերն է պակասում։)

-Հա:) Ես մենակ էլ եմ  լիարժեք, միշտ նշել եմ, որ ես կես չեմ ու կիսատ մարդու չեմ ուզում, առավել ևս՝ ինձ կես չեմ ուզում, բայց  ինձ շարունակության կարիք, իհարկե, ունեմ։

-Կյանքին ավելի լուրջ ես նայում, արդեն երեխա ունենալու մասին ես մտածում, որովհետև մեծացե՞լ ես, թե՞ գալիս է մի պահ, երբ բնազդաբար, հոգեպես զգում ես հայր դառնալու կարիք։

-Հայր դառնալը բնազդային ցանկություն է։ Մենք ունենք 2 հիմնական բնազդ՝ ինքնապահպանությունը և քո շարունակությունը։ Իհարկե, ես ուզում եմ, որ իմ գենը, ցեղը, հորս արյունը շարունակվի, բայց հասկանում եմ, որ դա կլինի իր ժամանակին։ Ես երբեք իրադարձություններն արհեստականորեն չեմ արագացնում, որովհետև երբ իրադարձությունները զարգացնում ես հանուն պայծառ ապագայի, գալիս ու հանդիպում ես քո իրական անցյալին։

Հիմա երազանքներս են փոխվել, ավելի կառուցողական երազանքներ ունեմ, ինչ-որ չափով մատերիալիստ եմ դարձել։ Շատ եմ ձգտում դեպի գեղեցիկ կյանք։ Եթե այն ժամանակ կարող էի 3  քմ մեջ, ճռճռան մահճակալի վրա, վատ սնունդ ուտելով իմ սիրած աղջկա հետ ֆիլմ դիտեի, անընդհատ ապրեի այդ ծխած ծխի մեջ՝ խենթ արվեստագետի ոգով, ու դա ինձ հաճույք պատճառեր, հիմա ավելի հասունացել եմ ու հարմարավետությունը, կենցաղային կյանքը, մատերիալ ձեռքբերումները, երազանքներիս իրականացմանն արժանանալն ավելի կարևոր են դարձել։ Համենայն դեպս, այս շրջանում այդպես է, չգիտեմ՝ հետո ինչ  կլինի։

-Ի՞նչը քեզ բերեց դրան։

-Ընկերներս։ Ինձ համար կյանքում ամենամեծ նշանաբաններից մեկն այն է, որ երբեք շրջապտույտի մեջ չլինեմ, աշխարհայացքս ավելի լայն բացվի, աշխարհներս ու ապրելակերպս անընդհատ կատարելագործվեն։ Մեր իրականութան մեջ՝ թե՛ արվեստագետների, թե՛ շոու բիզնեսի շրջանում կան շատ մարդիկ, ովքեր անընդհատ շրջապտույտի մեջ են. ինչպես ապրում էին 14 տարեկանում, էդպես ապրում են 25-ում ու կապրեն 40-50-ում։ Ես ուզում եմ ամեն շրջանում արտաքին աշխարհից տրվելիքները վայելեմ ճիշտ ժամանակին։ Գերադասում եմ  70-ին մոտ սարերի վրա մենակյաց կյանք վարեմ, քան դեռ հեռուստասերիալի առաջարկի սպասեմ։

-Շատ ավելի հասունացած ես թվում։ Հորդ կորո՞ւստն ունեցավ իր ազդեցությունը, թե ուղղակի տարիքի հետ փոխվում ես։

-Հնարավոր է, էն ժամանակ ունեի հայր, մի տղամարդ, ով իմ հերոսն էր, անմնացորդ կանգնած էր մեջքիս, հիմա մենակ ես եմ, ունեմ մայր, որի համար պետք է լինեմ այն տղամարդը`որդին, որ իրեն պաշտպանեմ, օգնեմ և բարեկեցիկ կյանք նվիրեմ, որքանով որ կարող եմ, որովհետև ինքն անմնացորդ նվիրվել է ինձ։

-Մամայիդ հետ հարաբերություններն այժմ ա՞յլ կերպ ես կառուցում։

-Իհարկե, մորս հետ հարաբերություններն ամեն վայրկյան եմ վայելում, փորձում եմ ոչ մի հարցում չնեղացնեմ նրան։ Հարաբերություններն ավելի թանկ են դարձել։

Հեղինակ՝ Ամալյա Հովհաննիսյան

Լուսանկարիչ՝ Կարեն Հովհաննիսյան

Արտ-տնօրեն՝ Կարեն Անտինյան

 

Օգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըՄայիսյանում բախվել են «Kia»-ն և «ԳԱԶ 3108»-ը. կան վիրավnրներ Պայթյnւնի ահազանգ` Գյումրիում․ 1 անձ հոսպիտալացվել է Ուկրաինական ԶՈւ-ի hարձակումները ՌԴ-ի օբյեկտների վրա վնաu են հասցնում, բայց կրիտիկական հետևանքներ չկան. Պուտին «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջնակիՈղբերգական դեպք՝ Արարատում, գյուղերից մեկում հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմինԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանԻսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներում Մեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Հունաստանը Թուրքիային մեղադրել է իր ծովային տարածքները զավթելու մտադրության մեջ Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան ՉԺՀ-ն հավանություն է տալիս Սերգեյ Լավրովի խոսքերին այն մասին, որ անհրաժեշտ է չմոռանալ այն փաստը, որ Ճապոնիան ՄԱԿ-ի Կանոնադրությունում նշվել է որպես թշնшմական պետություն. ՉԺՀ ԱԳՆ Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԱՄՆ-ը պատժամիջnցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և կազմակերպության իրավաբաններից մեկի նկատմամբ. Ռուբիո Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննության օրերն ու ժամերը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան
Ամենադիտված