Թուրք լրագրողը դատվում է Հայոց ցեղասպանության լուսաբանման համար
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Bianet» թերթի խմբագիր լրագրող Թուղչե Յըլմազի դեմ գործ է հարուցվել «Հայ երիտասարդության պատմությունները Թուրքիայում. 109 տարվա սուգ» վերնագրով հարցազրույց հրապարակելու համար։
Հարցազրույցներ են եղել հայ երիտասարդների հետ։
Դատական նիստը նշանակված է եղել դեկտեմբերի 2-ին, սակայն հետաձգվել է մինչև 2026 թվականի ապրիլի 21-ը։
Ստամբուլի դատախազությունը խմբագրին մեղադրանք է առաջադրել «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, պետական մարմիններին և հաստատություններին վիրավորելու» համար։ Սակայն դատախազությունը նշել է, որ նրա դեմ գործը հիմնված է արմատական ազգայնականի կողմից ներկայացված բողոքի վրա՝ Հայոց ցեղասպանությանը անդրադառնալու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ