Գելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Լեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Պենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջը ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի գոլֆ-ակումբի մոտ կալանել են երկու ինքնաթիռ «Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը 2 բրոնզ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք


Հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում զարգացման ահռելի պոտենցիալ ենք տեսնում, որ մենք չենք կարողանում բավարար չափով և պատշաճ ձևով ներառել ՀՀ զարգացման օրակարգում․ Փաշինյան

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչներ:  Այս մասին հայտնում են կառավարությունից։

Մինչ օրակարգի քննարկումը՝ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ արդեն ավանդաբար ամեն տարի հանդիպում են հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առիթով: «Ես գիտեմ, որ մենք նախորդ տարվա ընթացքում կամ ընդհանրապես վերջին տարիներին այս ոլորտում հեղափոխություն չենք արել՝ երբեմն օբյեկտիվ, երբեմն սուբյեկտիվ պատճառներով: Բնականաբար այս ֆոնին հարց է առաջանում, թե ո՞րն է այդ դեպքում մեր ռազմավարությունը, ի՞նչ պետք է մենք անենք: Ռազմավարությունը նույնն է՝ պետք է հաջորդիվ լինել հետևողական և անընդհատ վերադառնալ թեմային»,- ասել է վարչապետը:

Երկրի ղեկավարի դիտարկմամբ՝  ակնհայտ է, որ Կառավարությունը խնդրի կարևորությունն ընկալում է: «Մենք խնդրի կարևորությունը դիտարկում ենք, այդ թվում՝ Հայաստանի պետական շահերի տրամաբանության մեջ: Ինչո՞ւ եմ ասում այդ թվում, որովհետև պարզ է՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրը մարդու իրավունքների, ամենատարբեր հարթությունների խնդիր է, բայց մենք հարցը դիտարկում ենք նաև Հայաստանի պետական շահի սպասարկման տրամաբանությամբ՝ ելնելով այն կանխադրույթից, որ ՀՀ պետական շահը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումն է: Հետևաբար, մենք հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում զարգացման ահռելի պոտենցիալ ենք տեսնում, որ մենք չենք կարողանում բավարար չափով և պատշաճ ձևով ներառել Հայաստանի Հանրապետության զարգացման օրակարգում: Դա, բնականաբար, եթե հակառակ դիտանկյունից նայենք, նաև որոշակիորեն այդ մարդկանց բարեկեցությունը, ապրելու բավարար պայմանները, ներառումը կապահովի», -ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ  այս ձևաչափով  հանդիպումների քաղաքական հիմնական ուղերձը հենց դա է: Վարչապետն ընդգծել է՝ ամեն անգամ պետք է վերադառնալ, փորձել, գտնել հարցերի պատասխանները, ամփոփել կատարված աշխատանքներն ու մատնանշել առաջիկա անելիքները։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտի քաղաքական տեսլականը, ծրագրային նախաձեռնությունները: Նախարարը նշել է, որ Ազգային ժողովն ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքները և անցում է կատարվել բժշկական մոդելից դեպի իրավունքների և ներառման մոդել: Նոյեմբերի 1-ի դրությամբ՝ նախկին և նոր համակարգերում ներառված է 197 046 հաշմանդամություն ունեցող անձ, այդ թվում՝ 9356 երեխա: Նրանցից 24.4%-ը, այսինքն՝ 48 211 անձ, այդ թվում՝ 4600 երեխա, արդեն գնահատված է ֆունկցիոնալության գնահատման համակարգով:

Արսեն Թորոսյանի դիտարկմամբ՝ նոր գնահատման համակարգն ապահովում է տվյալահեն քաղաքականություն, ինչը թույլ է տալիս մշակել հասցեական ծառայություններ՝ ըստ տարիքի, սահմանափակման տեսակի և իրական կարիքների։ Նշվել է, որ 2024 թվականից ներդրվել է նաև Անձնական օգնականի ծառայությունը, որից այս պահի դրությամբ օգտվում է 204  քաղաքացի: Ծրագիրն ունի նախապայման՝ կրթական, զբաղվածության բաղադրիչ: Նախարարը տեղեկացրել է, որ նախատեսվում է ծրագրի շարունակականության ապահովում և ընդլայնում: Արսեն Թորոսյանը տեղեկացրել է նաև, որ ընդլայնվում է փոքր «Խմբային տների» գործունեությունը, որոնք մեծ հաստատություններից դեպի համայնք անցումային խնամքի ծառայություններ են մատուցում։ Ներկայում 5 փոքր խմբային տներում 70 հոգեկան առողջության և մտավոր խնդիրներով անձինք ստանում են շուրջօրյա խնամք՝ ընտանիքին մոտ պայմաններում: Վերջերս նաև Գավառի մանկատուն ՊՈԱԿ-ը փոխակերպվել է ընտանեկանին մոտ խնամք տրամադրվող ծառայության։ Արմավիրի մարզում կառուցվում է  առաջին՝ «Անկախ կյանքի» կենտրոնը, որը կտրամադրի խոսքի թերապիա, հոգեբանական աջակցություն, հատուկ մանկավարժություն և այլ ծառայություններ՝ ըստ անհատական կարիքների։

ԱՍՀ նախարարը նշել է, որ համայնքում ապրելու հնարավորություններն ընդլայնվում են նաև տնային խնամքի ծառայությունների միջոցով. 2025 թ.-ից տնային խնամքի ծառայություն է մատուցվում նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին՝ ամսական 170 երեխայի հաշվարկով: Ըստ Արսեն Թորոսյանի՝ այս ծառայությունները ևս նախատեսվում է ընդլայնել: Ընդհանուր առմամբ, տնային խնամքի ծառայություններից օգտվում է 1325 քաղաքացի, որից՝ 624-ը հաշմանդամություն ունեցող անձինք:

Վերջին 3 տարիներին մեծացել է նաև աջակցող միջոցներին հատկացվող պետական բյուջեն: Այդ նպատակով 2025 թ. Ծախսերը հասնում են մոտ 2,5 միլիարդ դրամի, իսկ 2026 թ. համար նախատեսվել է ավելի քան 3 մլրդ դրամ: 2025 թ. տրամադրվել է  33 000 աջակցող միջոց՝ ավելի քան 15 000 քաղաքացու։ «Սրանք առանձին ծրագրեր չեն, սա ծառայությունների ամբողջական փոխակերպման մեր ռազմավարությունն է, որի նպատակը պարզ է՝ ծառայությունները պետք է հասնեն մարդուն և ոչ թե մարդը ծառայություններին»,- ամփոփել է Արսեն Թորոսյանը:

Հաջորդիվ ծավալվել է քննարկում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար մատչելի պայմանների ապահովման, ինչպես նաև հավասար հնարավորությունների ստեղծման հետ կապված հարցերի շուրջ: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ հարցեր են ուղղել գործադիր իշխանության ներկայացուցիչներին, ստացել պարզաբանումներ:

Օրակարգի շրջանակում ներկայացվել են նաև մի շարք ոլորտներում կատարված աշխատանքները: Մասնավորապես, մշակվել է «Ուսումնական հաստատություններում ֆիզիկական միջավայրի մատչելիության և սովորողներին խելամիտ հարմարեցումներով ապահովման» մշտադիտարկման գործիքակազմը: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ՝ Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոնի  կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Շենքերի և շինությունների մատչելիություն. նախագծման նորմեր» շինարարական նորմերի երկրորդ խմբագրության նախագիծը: Փաստաթուղթը լրամշակվել և կրկին ներկայացվել է շահագրգիռ մարմինների ու մասնագիտական կազմակերպությունների քննարկմանը։ Նշվել է նաև, որ ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննության շրջանակներում դիտարկվում  են հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման նորմատիվային պահանջները և ըստ անհրաժեշտության (չապահովման դեպքում)՝ այդ հիմքով նախագծային փաստաթղթերը վերադարձվում են լրամշակման։

Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով հանձնաժողովի նիստի աշխատանքը, կարևորել է աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը խթանելու անհրաժեշտությունը: Այդ համատեքստում, երկրի ղեկավարը կրկին ընդգծել է կրթություն ստանալու  կարևորությունը:

Վարչապետը հանձնարարել է ոլորտում առկա հարցերի լուծման ուղղությամբ համակարգված և արդյունավետ աշխատանք իրականացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որում կընդգրկվեն նաև քաղհասարակության ներկայացուցիչներ:

Հետևեք մեզ՝ այստեղ

Մոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըԳելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Ներկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանԼեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին Փաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Պենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջը ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի գոլֆ-ակումբի մոտ կալանել են երկու ինքնաթիռ «Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը Երբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր 2 բրոնզ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք Ֆիլիպիններում մուսսոնի և արևադարձային ցիկլոնների պատճառով զnhվել է 13 մարդ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան ԱԺ-ն ընդունեց Էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը. Ռուբեն Ռուբինյան Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ինձ հետ կապ չի հաստատվել․ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Բաքու կանանց այցի կազմակերպման մասին Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանում Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանԸնդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա ԿոստանյանՈւկրաինացի փախստականների վերաբերյալ ԵՄ որոշումները կնպաստեն հակամարտության ձգձգմանը. ՌԴ Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Մոսկվան այս փուլում հավատարիմ է մնում Անքորիջի պայմանավորվածություններին. Գալուզին Կոտայքի մարզում` Եղվարդի կամրջի մոտ, բшխվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ 3 վիրավnրներից 2-ն անչափահասներ են Մեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Նիժնեկամսկի վրա. կան զոհեր Վթարային ջրանջատումներ․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 10-ին «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվել Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները
Ամենադիտված