Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ Թրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները


Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կանխատեսելիորեն կալանավորվեց: Կանխատեսելիորեն՝ ոչ թե այն պատճառով, որ Փաշինյանի իշխանությունը դատարանին ինչոր հիմնավոր փաստարկներ էր ներկայացրել, այլ այն պատճառով, որ այսօր Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է, որին ոչ մի փաստարկ, օրենք պետք չէ՝ որևէ մեկի վրա գործ «կարելու» և նրան ազատությունից զրկելու համար: Ավելին, գաղտնիք չէ, որ ունեն իրենց «սրտի» «հերթապահ» 2-3 դատավորի՝ ի դեմս, օրինակ՝ Մասիս Մել քոնյանի: Այնպես որ, այդ առումով, կրկնենք, անակնկալներ չկան:

Տարբեր ու բավականին հիմնավորված վարկածներ կարելի է դիտարկել, թե ինչով էր պայմանավորված Արշակ սրբազանի կալանավորումը:

Մասնավորապես, նկատենք, որ Հայ առաքելական եկեղեցին, չնայած Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանության կողմից իրականացվող սիստեմատիկ հալածանքներին, տեղի չի տալիս և Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ դիմադրում է հակաեկեղեցական արշավանքին:

Այդ առումով Մայր Աթոռի դիվանապետը կարևոր հոգևորական է, ուստի Փաշինյանն անթաքույց ձգտում էր նրա կալանավորմանը: Ավելին, Փաշինյանն ու քպականները Արշակ սրբազանին համարում են իրենց թշնամին, որովհետև սրբազանը նզովել է Հայոց ցեղասպանությունը ուրացողներին, Հայրենիքը ուրացողներին, Հայ եկեղեցին կործանել ցանկացողներին: Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը, որ պլանավորել է հերթական հակաեկեղեցական, կեղծ «պատարագն» անցկացնել Գյումրու Յոթ վերք եկեղեցում, դեռ այնտեղ չգնացած, դղրդյունով տապալվել է այդ ձեռնարկման հարցում: Շիրակի թեմի բոլոր հոգևորականները մերժել են փաշինյանական «ծիսակարգով» պատարագ մատուցել, ու ստիպված են «արենդով» քահանա գտնել:

Այս ամենը, իհարկե, կարելի է ավելի հանգամանորեն դիտարկել: Կարելի է հանգամանորեն անդրադառնալ նրան, թե ինչու 8 տարի առաջվա իրադարձությունների հետ կապված ինչ-որ «հանգամանք» (ընդ որում, չափազանց կասկածելի) հանկարծ ու քերական վարույթ նախաձեռնելու առիթ դարձավ հենց հիմա: Բայց տեղի ունեցածը, կարծում ենք, ունի և այլ, ոչ պակաս շարժառիթներ:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը երբեք էլ ինքն իր վրա վստահ չի եղել: Առնվազն՝ որպես վարչապետ: Բացի այն, որ նա ակնհայտորեն ոչ իր հագով «կոստյումի» մեջ է մտել, արդեն անցած գրեթե 8 տարիներին այնքան աղետային հետևանքներ է հարուցել, որ նշված անվստահությունը վերածվել է շարունակական վախերի, տագնապների ու անհանգստությունների: Դրանց շարքում ամենից առաջինը, իհարկե, իշխանությունը կորցնելու վախն է: Իշխանությունը հավերժ չէ, Նիկոլ Փաշինյանի դեպքում՝ առավել ևս, քանի որ նա այլևս «ոչ մի գրամ» հանրային վստահություն չունի, և այն կորցնելը, պաշտոնազրկվելը, բնականորեն, անխուսափելի է: Ավելին, դա շատ մոտ է, ինչն էլ սարսափեցնում է Նիկոլ Փաշինյանին:

Իսկ ընդհանրապես, իշխանությունը կորցնելու վախը բռնապետական վախ է: Վախ ու կասկածներ, որ մերձավորները դավեր են նյութում: Վախ ու կասկածներ, որ իր թիկունքում իր քպականները ինչ-ինչ բաներ են պայմանավորվում: Վախ, որ այս կամ այն անհամաձայնությունը կարող է վերաճել ժողովրդական շարժման, որն իրեն կզրկի իշխանությունից: Պարզապես վախ, որ հանրության վստահությունը վայելող այլ ինստիտուտներ, ուժեր ու անհատներ կան: Ու ինքը դրանց շարքում չէ այլևս:

Այն ամենից հետո, ինչ արել է Փաշինյանը Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի հետ, բնականաբար, լիովին տեղ ունի թե՛ վստահ չլինելու, թե՛ զանազան վախեր ունենալու: Նա այլևս ոչինչ չունի առաջարկելու՝ թշնամուն ձեռնտու նոր տարածքային զիջումներից, ՀՀ քաղաքացիների դեմ ռեպրեսիաներից, կալանավորումներից, հետապնդումներից ու հալածանքներից բացի: Թերևս նոր արկածախնդրական որոշումներ ու նոր աղետներ:

Եվ հենց այդ վախերի, տագնապների ու անհանգստությունների ուղիղ վկայությունն են քրեական գործերն ու կալանավորումները: Դա հենց ամենից ցայտուն վկայությունն է, որ ինքը վստահություն չունի, եթե չասվի, որ վախենում է: Ինքնավստահ, ոտքերի վրա ամուր կանգնած մարդը նման մեթոդների դիմելու կարիք չունի: Ու, պետք է նկատել, որ դա հիմնավորված ընկալում է նրա կողմից: Վատն այն է, որ մեր երկրի ամբողջ պետական համակարգը, իրավապահ, քննչական, դատական բոլոր մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, ամբողջ ժողովուրդը, երկրի ամբողջ կյանքը դարձել են Փաշինյանի վախերի ուի տագնապների պատանդը:

Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Փաշինյանը Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներն իրականացնում է բազմադարյա կառույցը կազմաքանդելու նպատակով, ինչը մեր ազգի թշնամիների վաղեմի երազանքն է: Ու աննախադեպ իրավիճակ է ստեղծվել. Հայաստանի անկախ պետականության պայմաններում, հենց այս պահին Հայ առաքելական եկեղեցու 4 սրբազան հայրեր կալանավորված են՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Ըստ որում, կալանավորված են ակնհայտորեն անհեթեթ, բացարձակապես հիմնազուրկ մեղադրանքներով: Այնպիսի մեղադրանքներով, հատկապես վերջին դեպքում, որ փաշինյանական իշխանությունը կարծես ցանկանում է այդպիսով նաև ծաղրել բանականությունը:

Իհարկե, պետք է նաև նշել, որ խիստ կասկածելի է, թե դա ինչ արդյունք պիտի տա Փաշինյանին: Հա, նա գուցե գտել է իր դուդուկի տակ պարելու պատրաստ մի քանի եպիսկոպոսի կամ պարզապես քահանայի, այդ թվում՝ կարգալույծ եղած: Բայց ՀԱԵ իրական նվիրյալները բարձր ճակատով դիմակայում են ՔՊ-ի ու Փաշինյանի հակաքրիստոնեական, հակաեկեղեցական հալածանքներին:

Իսկ Փաշինյանը, շարունակելով կառչած մնալ իշխանությանը, թերևս արդեն հասկանում է, որ իր հենարանը մնացել են իրավապահ մարմինները, ըստ որում՝ ոչ բոլորը: Այնպես չէ, որ իրավապահ մարմիններում բոլորն անխտիր ոգևորված են այս ամեն ինչից: Բոլորը չեն, օրինակ՝ Մասիս Մելքոնյան ու Արմեն Դանիել յան: Բայց, դե, կան...

Իսկ Եկեղեցին մեր ժողովրդի ինքնության ողնաշարային հենարանն է: Հենց դրա՛ պատճառով է, որ այս արշավը, պատերազմը, հալածանքը ուղղվել է Եկեղեցու՝ որպես ազգային ու ցանցային կառույցի դեմ: Ու գիտե՞ք, դժվար թե Թուրքիան ու Ադրբեջանն այսքան վնաս հասցնեին հայ ժողովրդին, ազգային արժեքներին, Հայ առաքելական եկեղեցուն, որքան արդեն պատճառել է փաշինյանական իշխանությունը: Սա, ըստ էության, հոգևոր պատերազմ է հայ ժողովրդի, մեր ինքնության ու պատմական հիշողության դեմ: Փաշինյանական իշխանության «կգբ»-ական նկուղներում խոշտանգվող մեր հայ սրբազանները, կարծում ենք, ուղեցույց և օրինակ պիտի լինեն՝ տոկալու, դիմակայելու և վերապրելու համար:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ
Ամենադիտված