Աֆրիկայի ազգերի գավաթից առաջ Էնֆիլդում հրաժեշտ կտամ երկրպագուներին, չգիտեմ՝ ինչ կլինի դրանից հետո․ Սալահ
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի՝ «Լիդսի» դեմ խաղից (3:3) հետո, որտեղ նա կրկին մնաց պահեստայինների նստարանին, կիսվել է իր ապագայի մասին մտքերով։ Ավելի վաղ 31-ամյա եգիպտացին կոշտ էր խոսել թիմում ունեցած իր ներկայիս դերի մասին։
«Ես զանգահարեցի ծնողներիս և ասացի նրանց գալ «Բրայթոնի» դեմ խաղին։ Կարևոր չէ՝ ես կխաղամ, թե ոչ։ Ես ուղղակի ուզում եմ վայելել այն։ Ես կլինեմ «Էնֆիլդում»՝ հրաժեշտ տալով երկրպագուներին Աֆրիկայի ազգերի գավաթից առաջ, քանի որ չգիտեմ՝ ինչ կլինի դրանից հետո», – Սալահի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Նշենք, որ Սալահը մերսիսայդցիների կազմում հանդես է գալիս 2017 թվականի հուլիսի 1-ից։ Այդ ժամանակահատվածում 33-ամյա հարձակվողը «կարմիրների» կազմում մասնակցել է 420 հանդիպման՝ դառնալով 250 գոլի և 116 գոլային փոխանցման հեղինակ։
Հետևեք մեզ՝ այստեղ