Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը Իսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր Կայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը «Մարդամեկը» սիթքոմը վերադառնում է նոր՝ 3-րդ եթերաշրջանով (լուսանկարներ) 91 տարեկանում կյանքից հեռացել է Օմսկի Պատանի հանդիսատեսի թատրոն դերասան Իգոր Աբրամովը Իսպանիայի վարչապետը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Իսպանիայում արտահերթ ընտրություններ են նախատեսված Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ. օպերատիվ են գործել Երևանի շտապօգնության բժիշկներն ու պարեկները ԱՄՆ ԶՈւ-ն hարվածել է Կարիբյան ծովում թմրաահաբեկիչների նավին. կան զոհեր Այդ անտեսման գինը կվճարենք մենք, եթե շարունակենք չտեսնել ու չհասկանալ մեր դեմ մղվող ագրեսիվ ու ռասիuտական օրակարգերը. ադրբեջանագետ


Վտանգավոր խոստումներ. ինչ իրական գին կարող է ունենալ Վաշինգտոնի հուշագիրը

ԱՄՆ-ի հետ վերջին հուշագրի ստորագրումը ներկայացվում է որպես նոր հնարավորություններ բացող քաղաքական քայլ, սակայն իրականությունը շատ ավելի բարդ և վտանգավոր է, քան իշխանությունները փորձում են ներկայացնել։ Հայաստանի ներքաղաքական զարգացումները, ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները և պետական համակարգի ներսում աճող ճնշումները արևմտյան գործընկերների մոտ արդեն խոր մտահոգություններ են ստեղծել։ Վերջին ամիսներին Հայաստան այցելող արևմտյան պատվիրակությունների հաճախականությունը ոչ թե համագործակցության խորացման նշան է, այլ մատնանշում է ժողովրդավարական նահանջի մասին ձևավորված անհանգստությունը։

Եկեղեցու դեմ իրականացվող ճնշումները, պետական կառույցների ներգրավումը այդ գործընթացներում և քաղաքական հետապնդումների աճը միջազգային հարթակներում արդեն հրապարակային քննադատությունների թեմա են դարձել։ Այդ գործողությունները միայն խորացնում են անվստահությունը Հայաստանի հանդեպ՝ վտանգելով կարևոր ծրագրերի իրականացումը և երկրի հանդեպ ձևավորված վստահությունը։

Իշխանությունների հակասական քայլերից առանձնանում է պաշտպանության նախարարի այն առաջարկը, որը ենթադրում է կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը։ Այն արվում է մի ժամանակ, երբ Ադրբեջանը շարունակաբար ավելացնում է իր ռազմական ներուժը։ Սահմանային լարվածությունը պահպանվում է, իսկ տարածաշրջանի ապակայունացնող գործոնները միայն աճում են։ Այս պայմաններում բանակի թուլացումը կարող է դիտվել ոչ թե ռազմավարական վերափոխում, այլ վտանգավոր զիջում։ Չի կարելի բացառել, որ նման նախաձեռնությունները ևս գալիս են արտաքին պահանջների շրջանակից՝ հատկապես Ադրբեջանի կողմից։

Մյուս կարևոր ուղղությունն իշխանությունների ներսում և դուրս առավել զգայուն արձագանք է առաջացրել սահմանադրական փոփոխությունների օրակարգն է։ Դրանք ներկայացվում են որպես ազգային ինքնության «արդիականացման» անհրաժեշտություն, սակայն իրական նպատակը, ըստ մի շարք քաղաքական և մասնագիտական շրջանակների, կարող է լինել արտաքին ճնշումների արդյունք։ Ադրբեջանը տարիներ շարունակ պահանջում է, որ Հայաստանը հրաժարվի իր պատմական և իրավական փաստաթղթերում ամրագրված կետերից, որոնք վերաբերում են տարածքային պահանջներին։ Սահմանադրական փոփոխությունների արագացումը կարող է դառնալ հենց այդ պահանջների կատարումն այլ ձևակերպմամբ։

ԱՄՆ-ի հետ ստորագրված նոր հուշագրի ֆոնին ադրբեջանական խոսույթը ոչ միայն չի մեղմացել, այլ, հակառակը, ավելի սաստկացել է։ Պաշտոնական Բաքվի տարբեր ներկայացուցիչներ հրապարակավ առաջ են մղում թեզեր, որոնք ուղղակիորեն սպառնում են Հայաստանի ժողովրդագրական ու պետական անվտանգությանը։ Հայաստանը ադրբեջանցիներով բնակեցնելու վերաբերյալ հնչող հայտարարությունները վտանգավոր ծրագրի մաս կարող են լինել, որի դեպքում առաջիկա տարիներին երկրի հայալեզու բնակչությունը կարող է զգալիորեն նվազել՝ ստեղծելով անդառնալի հետևանքներ։

Այս իրադարձությունների համադրությունը ցույց է տալիս, որ Հայաստանը ներկայում գտնվում է բարդ ու վտանգավոր շրջափուլում։ Հուշագրերը, եթե չեն հիմնված հավասար գործընկերության, կայուն համադրելիության և ազգային շահերի առաջնայնության վրա, կարող են վերածվել պարտավորությունների, որոնք սահմանափակում են երկրի ինքնիշխանությունը։ Հայաստանի համար որոշումների գնալու առաջնային չափանիշը պետք է լինի ոչ թե արտաքին խաղացողների ժամանակավոր առաջարկը, այլ սեփական պետականության և ազգային գոյության երկարաժամկետ անվտանգությունը։

Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը Իսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԿայացել է նախարար Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը «Մարդամեկը» սիթքոմը վերադառնում է նոր՝ 3-րդ եթերաշրջանով (լուսանկարներ) 91 տարեկանում կյանքից հեռացել է Օմսկի Պատանի հանդիսատեսի թատրոն դերասան Իգոր Աբրամովը Իսպանիայի վարչապետը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Իսպանիայում արտահերթ ընտրություններ են նախատեսված Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ. օպերատիվ են գործել Երևանի շտապօգնության բժիշկներն ու պարեկներըԱՄՆ ԶՈւ-ն hարվածել է Կարիբյան ծովում թմրաահաբեկիչների նավին. կան զոհեր Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Այդ անտեսման գինը կվճարենք մենք, եթե շարունակենք չտեսնել ու չհասկանալ մեր դեմ մղվող ագրեսիվ ու ռասիuտական օրակարգերը. ադրբեջանագետ Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Սամբոյի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը 13 մեդալ է նվաճել Մինչեւ 21։00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան ԱԼ․ Պորտուգալիայի հավաքականը, առանց թիմի ավագ Ռոնալդուի, 2:1 հաշվով հաղթել է Նորվեգիային Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 5-ին Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԿոտայքում պարեկների ուղղությամբ կրակոցներ են արձակվել․ 2 պարեկ վիրավորվել է Եվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Առաջին ձյունն է տեղացել Եկատերինբուրգում Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը WSJ. Օմանը ավիաընկերությանը չի տեղեկացրել Flydubai-ի օդաչուի արմատական ​​հայացքների մասին Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՎաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն
Ամենադիտված