Իսրայելը և Բոլիվիան վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բոլիվիայի կառավարությունը հայտարարել է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին, որոնք խզվել էին 2023 թվականին՝ Գազայի վրա Իսրայելի հարձակումից հետո, հաղորդել է Anadolu-ն։
Համաձայնագիրը Վաշինգտոնում ստորագրել են երկու երկրների արտգործնախարարներ Գիդեոն Սաարը և Ֆեռնանդո Արամայոն։
«Այսօր մենք վերջ ենք դնում երկու եղբայրական երկրների միջև հարաբերություններում երկարատև և ավելորդ ժամանակահատվածին», - ասել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը։
Արամայոն, իր հերթին, ընդգծել է, որ Բոլիվիայի նոր կառավարությունը գիտակցում է երկրի առջև ծառացած մարտահրավերները և դրանք հաղթահարելու համար անհրաժեշտ են ճիշտ ընկերներ։
Իսրայելի և Բոլիվիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել էին 2009 թվականին՝ Գազայում Իսրայելի կողմից իրականացված լայնածավալ ռազմական գործողության ժամանակ։
Այն ժամանակվա նախագահ Էվո Մորալեսն Իսրայելի գործողությունները որակել էր «ցեղասպանություն» և որոշել է խզել հարաբերությունները։
Հարձակումների դեմ բողոքի նշանով՝ Մորալեսը նաև չեղյալ հայտարարեց երկու երկրների միջև վաղուց գործող անվիզա ռեժիմի մասին համաձայնագիրը։
Հետևեք մեզ՝ այստեղ