Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել


Ալիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմա. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ առաքելական եկեղեցու դեմ տարվող պայքարը ճակատագրական ազդեցություն ունեցավ ժողովրդի վերաբերմունքի վրա Փաշինյանի նկատմամբ։ Արդյունքում, թե՛ ներքին կողմնակիցների, թե՛ արտաքին գործընկերների համար ավելի ու ավելի ակնհայտ է՝ հույս ունենալ, որ գործող վարչապետը կպահպանի իշխանությունը, այլևս չի կարելի։ Ոչ ոք չի հավատում, որ Փաշինյանը կկարողանա վերընտրվել։

Սրանով է բացատրվում Ալիևի հռետորաբանության կտրուկ խստացումը։ Ադրբեջանի նախագահը, որը «մեծահոգաբար» խոստացել էր մինչև ընտրությունները մեղմել իր տոնը, հանկարծ սկսում է շտապեցնել Փաշինյանին այնպիսի պայմանավորվածությունների կատարման հարցում, որոնք չեն կարող ընդունվել հայ հասարակության կողմից։ Այդ համաձայնությունների հրապարակայնացումը Փաշինյանի համար խիստ կդժվարացնի ընտրողների ձայների վրա հույս դնելը։

Ալիևն ավելի ու ավելի է համոզվում, որ Փաշինյանի վարկանիշը փրկել չի լինի, իսկ վարչապետի աթոռը հնազանդ Նիկոլը չի պահպանի։ Ուստի, նա փոխում է ռազմավարությունը. ոչ թե հետաձգել իր պահանջները մինչև ընտրությունները, այլ հակառակը՝ ամեն ինչ պահանջել որքան հնարավոր է շուտ, քանի դեռ Փաշինյանը իշխանության է ու պատրաստ է զիջել հայկական «բլիթից» կտոր առ կտոր։

Իսկ հետո կարող է գալ մեկը, որը ոչ միայն չի կատարի «պայմանավորվածությունները», այլև հակահարված կտա։

5-ին Ալիևը Բաքվում ելույթ ունեցավ «Մշակութային ժառանգությունը և վերադարձի իրավունքը. Հայաստանից վտարված ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնումը՝ որպես արդարության, հաշտության և խաղաղության ճանապարհ» խորագրով համաժողովում։ Ինչպես տեսնում ենք, հենց համաժողովի անվանումը Բաքվի դիրքորոշման բացահայտ մանիֆեստն է. հաշտություն կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստան «վերադառնան» երեք հարյուր հազար ադրբեջանցիներ, իսկ Հայաստանի բնիկ բնակչությունը տեղը զիջի և թույլ տա օտարներին մեր հայրենի հողի վրա «վերականգնել» ինչ-որ «ադրբեջանցիների մշակութային ժառանգություն»։

Ալիևի խոսքը այդ համաժողովում հնչեց ավելի արմատական, քան դրա անվանումը։ Այն լի էր սպառնալիքներով, ուլտիմատումներով և հայ ժողովրդի հասցեին մեղադրանքներով։ Ալիևը կրկին պահանջեց «վերադարձնել» 300 հազար ադրբեջանցիների Հայաստանի տարածք (հիշեցնենք՝ նրանց «իրավունքների» պահպանման համար Հայաստանում ուշադիր կհետևեն տեղակայված ադրբեջանական հատուկ ծառայությունները, այնպես որ, ադրբեջանցի «վերաբնակիչների» իրավունքները այստեղ ավելի շատ կլինեն, քան հենց հայերի)։

Բացի այդ, Ալիևը հայտարարեց. «Հայաստանը պատմականորեն ոչնչացրել է Արևմտյան Ադրբեջանում ապրող ադրբեջանցիների հարուստ նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, որպեսզի ջնջի ադրբեջանցի ժողովրդի հետքերն իր տարածքից»։ Իսկ այժմ, Ալիևի կարծիքով, եկել է ռևանշի ժամանակը։

«Ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնում» ձևակերպումը հարմար է նրանով, որ դրա ներքո Բաքուն կարող է ներառել ամեն ինչ՝ տեղանուններ, լեզու, ճարտարապետական հուշարձաններ, նույնիսկ դպրոցական և համալսարանական դասագրքերի պատմության տեքստեր։ Վստահ եղեք, միայն թողեք նրանց ներս, ադրբեջանցիները այնքան արագ կսկսեն մեզ մոտ ներդնել իրենց «մշակութային ժառանգությունը», որ շուտով մենք չենք ճանաչի Հայաստանը։

Ալիևը իր խոսքը եզրափակեց հետևյալ հայտարարությամբ. «Անհրաժեշտ են քայլեր՝ գնահատելու մարդկության դեմ հանցագործությունները, որոնք հայերը կատարել են ադրբեջանցիների դեմ»։ Այստեղ աչքի է զարնում նույնիսկ բարեկամություն ձևացնելու փորձի բացակայությունը։ Ալիևն այլևս անհրաժեշտ չի համարում աջակցել Փաշինյանի նախընտրական քարոզչությանը այն մասին, թե «խաղաղությունն արդեն հաստատվել է»։ Նա զգում է, որ խաղադրույք է կատարել մահացող ձիու վրա և մտադիր է որքան հնարավոր է շուտ վերցնել իր շահումը, մինչև այդ ձին չի ընկել։

Ալիևի կողմից մինչև ընտրությունները խաղաղ տոնի պահպանումը և նրա համաձայնությունը՝ առայժմ չբարձրացնել զգայուն թեմաները, այն է, ինչ Փաշինյանին կենսականորեն անհրաժեշտ է նախընտրական քարոզարշավ կառուցելու համար։ Թե բա՝ ես գտել եմ մոտեցում Ալիևին, և երկխոսությունը շարունակելու համար պետք է մնամ իշխանության։ Սակայն Ալիևը բացահայտ հերքում է դա՝ ցույց տալով, որ որևէ երկխոսություն չկա, և իրենք Հայաստանից սպասում են միայն միակողմանի զիջումներ։

Ի՞նչ կարող է անել Փաշինյանը նման իրավիճակում։ Ի՞նչ տարբերակներ ունի։ Զանգե՞լ Թրամփին, որը չի հիշում մեր երկրի անունը, և բողոքե՞լ «վատ» Իլհամից։ Ծիծաղելի է։

Փաշինյանին մնում է միայն շարունակել համոզել հայ ժողովրդին, թե իբր նա խաղաղություն է բերել Հայաստան։ Գուցե դեռ կան այնպիսիք, ովքեր կհավատան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին
Ամենադիտված