Պուտինը հանդիպել է Էրդողանի հետ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Ռուսաստանի առաջնորդը Աշխաբադ է ժամանել՝ մասնակցելու Խաղաղության և վստահության միջազգային տարվան, Չեզոքության միջազգային օրվան և Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված ֆորումին։
Նախագահների հանդիպումը տևել է 40 րոպե։
Զրույցը փակ է եղել մամուլի համար։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Էրդողանը և Պուտինը բանակցությունների ընթացքում նշել են, որ Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերություններում էական խնդիրներ չկան։
Հանդիպման ժամանակ նշել են, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում, մտքեր են փոխանակել ուկրաինական հարցի շուրջ։
Նրանց միջև վերջին հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերին Չինաստանում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ Նոյեմբերի վերջին նախագահները հեռախոսազրույց էին ունեցել և մտքեր փոխանակել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ խաղաղայն կարգավորման ամերիկյան առաջարկների համատեքստում։
Հետևեք մեզ՝ այստեղ