Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ


Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս ստորագրված «ԵՄ-ՀՀ գործընկերության ռազմավարական օրակարգը» կարևոր քայլ է Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերությունների խորացման ճանապարհին։ Այն, անկասկած, բացում է նոր հնարավորություններ Հայաստանի համար՝ միջազգային հարթակում իր դիրքերը ամրապնդելու, տնտեսական և քաղաքական կապերն ընդլայնելու տեսանկյունից։ Սակայն, որքան էլ այս զարգացումները ողջունելի են, անհրաժեշտ է խորությամբ ու բազմակողմանի դիտարկել դրանց հետևանքները հատկապես Հայաստանի անվտանգության, էներգետիկ անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարական ինստիտուտների վրա հնարավոր ազդեցությունների համատեքստում։

Առաջին հայացքից թվում է, թե ԵՄ-ի կողմից միլիոնավոր եվրոների հատկացումը Հայաստանի զարգացման ու անվտանգության համար կարող է միայն դրական ազդեցություն ունենալ, սակայն իրականում կան մի շարք մտահոգիչ հանգամանքներ, որոնք անտեսել չի կարելի։ Նախ` երբ խոսվում է Հայաստանի էներգետիկ դիվերսիֆիկացիայի ու անվտանգային միջավայրի կայունացման մասին, որպես առաջնահերթություն դրվում է Ռուսաստանի ազդեցության նվազեցումը։ ԵՄ-ն պատրաստվում է 500 մլն դոլարի չափով գումարներ ներդնել, որ հայկական էլեկտրական ցանցերը կապվեն վրացականի և թուրքականի հետ։ Միաժամանակ, ռուսական գազից ու ուրանից կախվածությունը փոխարինվելու է այլընտրանքային մատակարարներով՝ առաջին հերթին ադրբեջանական և վրացական էներգակիրներով, որոնք, անկասկած, ավելի թանկ են և, որ ամենակարևորն է, աշխարհաքաղաքական տեսանկյունից ոչ պակաս ռիսկային։ Եթե Հայաստանը հրաժարվում է ռուսական գազից ու ատոմակայանից ստացվող էներգիայից, ապա անխուսափելիորեն հայտնվելու է Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ ազդեցության տակ։

Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ կախվածության ուղղության փոփոխություն, այն էլ՝ դեպի թշնամական տրամադրվածություն ունեցող երկրներ։ Այս իրավիճակում Հայաստանը կարող է անգամ կորցնել նույնիսկ այն փոքրաթիվ լծակները, որոնք դեռևս պահպանվում են էներգետիկ անվտանգության ոլորտում։ Ավելին, ռուսական կողմը, տեսնելով այս միտումները, կարող է գնային ճնշումներ գործադրել, ինչն էլ կհանգեցնի էլեկտրաէներգիայի թանկացման, որի արդյունքում էլ ոչ միայն կխորանա կախվածությունը հարևան երկրներից՝ Վրաստանից, Ադրբեջանից ու Թուրքիայից էներգակիրների ներկրումներից, այլև մեր երկրում էներգակիրների թանկացման հետ մեկտեղ գնաճային մեծ ֆոն կստեղծվի։ Այս համատեքստում տեղին է հիշել, թե ռուսական գազի՝ ներկայիս գինը Հայաստանի տնտեսության համար ինչքան ձեռնտու է։ Էներգետիկ անվտանգության տեսանկյունից սա պարզապես բացարձակ անպատասխանատու քաղաքականություն է և կարող է երկարաժամկետ առումով լրջորեն վնասել Հայաստանի ինքնիշխանության հիմքերը։

Եվրամիության մեկ այլ կարևոր նախաձեռնություն է միլիոնավոր եվրոների հատկացումը «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի» համար, որը նույնպես հղի է լուրջ վտանգներով։ ԵՄ պաշտոնյաները չեն թաքցնում, որ իրենց աջակցությունն ուղղված է գործող իշխանություններին՝ ընդդեմ ընդդիմության, որը, ըստ նրանց, համարվում է արտաքին ուժերի հիբրիդային պատերազմի գործիք։ Այս մոտեցման շրջանակում նախատեսվում է, օրինակ, մի դեպքում՝ 15, մյուս դեպքում՝ 5 մլն եվրոյի հատկացում՝ ապատեղեկատվության դեմ պայքարի անվան տակ։ Սակայն իրականում նման ծրագրերը հաճախ դառնում են ներքաղաքական գործընթացների ուղղակի միջամտության հարթակ։ Օրինակները, որ եվրոչինովնիկները բերում են, այն է՝ Ուկրաինան և Մոլդովան, ցույց են տալիս, որ ԵՄ-ի ազդեցությամբ նման երկրներում հաճախ ուժեղանում են քաղաքական ռեպրեսիաները, փակվում են ընդդիմադիր կուսակցություններ, սահմանափակվում են ընտրական իրավունքները։ Այս ամենը կատարվում է ժողովրդավարության անվան տակ, բայց իրականում ձևավորվում է ընտրողական մոտեցում, երբ ժողովրդավարության սկզբունքները կիրառվում են ըստ այն նախընտրության, թե ում է աջակցում արտաքին դերակատարը։

Եթե Հայաստանում փորձեն ներդնել Մոլդովայի փորձը, ապա վտանգ կա, որ հասարակության պառակտվածությունը նոր երանգներ կստանա, իսկ քաղաքական դաշտում կխորանա բևեռացվածությունը, ինչը կարող է հանգեցնել անկայունության ու լուրջ ներքին ցնցումների։ Հատկապես վտանգավոր է այն, որ ԵՄ-ն ֆինանսական աջակցությունը կապում է ոչ թե Հայաստանի ինստիտուցիոնալ հզորացման, այլ կոնկրետ քաղաքական խմբի, այսինքն՝ գործող իշխանության հետ։ Սա արդեն իսկ խաթարում է ժողովրդավարական մրցակցային միջավայրը և հող է նախապատրաստում արտաքին միջամտությունների համար։ Ժողովրդավարությունը ենթադրում է հավասար հնարավորություններ բոլոր քաղաքական ուժերի համար, օրենքի գերակայություն և մարդու իրավունքների պաշտպանություն՝ անկախ քաղաքական հայացքներից։

Սակայն այսօր Հայաստանում, չնայած ժողովրդավարության մասին բարձրաձայն հայտարարություններին, իրականում օրենքը հաճախ կիրառվում է ընտրողաբար, քաղբանտարկյալների թիվն աճում է, իսկ քաղաքական բռնաճնշումները ավելի ու ավելի համակարգված բնույթ են ստանում։ Այս ամենի ֆոնին ԵՄ-ի կողմից իշխանություններին միակողմանի աջակցությունը ոչ միայն առնվազն տարակուսելի է, այլև վտանգավոր նախադեպ է ստեղծում՝ ապագայում մյուս արտաքին ուժերի կողմից նմանատիպ միջամտությունների համար։ Եթե այսօր ԵՄ-ն լեգիտիմացնում է իր աջակցությունը այս կամ այն քաղաքական ուժին, ապա վաղը նույն տրամաբանությամբ Ռուսաստանը կամ մեկ այլ աշխարհաքաղաքական կենտրոն կարող է ֆինանսավորել որևէ այլ ուժի՝ էլ ավելի խորացնելով ներքին պառակտումը և Հայաստանը վերածելով աշխարհաքաղաքական փորձադաշտի, ինչպես դա տեղի է ունենում Ուկրաինայում։

Ավելին, դրսի ֆինանսական հոսքերը, ինչպիսիք ԵՄ-ն է առաջարկում, երբ ուղեկցվում են քաղաքական դաշտի վերահսկման փորձերով, ոչ միայն չեն նպաստում ինքնիշխանության ամրապնդմանը, այլ ընդհակառակը՝ Հայաստանի ներքին կայունությունը դարձնում են խոցելի արտաքին շահերի համար։ Ի վերջո, ԵՄ-ի ներկայիս քաղաքականության ու գործողությունների հետևանքով Հայաստանը հայտնվում է մի իրավիճակում, երբ ստիպված է ընտրություն կատարել՝ ոչ թե ելնելով իր կենսական շահերից, այլ արտաքին խաղացողների տրամադրվածությունից։

Եթե այս գործընթացը շարունակվի, Հայաստանը կարող է կորցնել իր էներգետիկ ու քաղաքական ինքնիշխանությունը, ընկնել Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության ներքո, իսկ ներքին քաղաքական դաշտը կարող է դառնալ արտաքին ուժերի հակամարտության դաշտ, ինչպես դա տեղի է ունենում Մոլդովայում և Ուկրաինայում։ Հետևաբար, Հայաստանի համար կենսական է, որ արտաքին համագործակցությունը լինի միայն ու միայն իր շահերից բխող, իսկ ցանկացած ֆինանսական կամ քաղաքական աջակցություն չպետք է վերածվի ներքին գործերին միջամտության գործիքի։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբԲեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով
Ամենադիտված