ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը պատմել է, թե ինչն է եղել Ուկրաինայում պատերազմի պատճառը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԱՏՕ-ի մասնագետների մուտքը Ուկրաինայի տարածք դարձել է ՀՌԳ-ի (հատուկ ռազմական գործողության) սկսման պատճառը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «Коммерсантъ»ը։
«Սկսվեց ՆԱՏՕ-ի մասնագետների ուղիղ ներթափանցում, նրանց մուտքը Ուկրաինայի տարածք, Ուկրաինայի իշխանության մարմիններ, հենց այդ ժամանակ էլ սկսվեցին առաջին զինամթերքի մատակարարումները», — ասել է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Ըստ Պեսկովի, այս գործողությունները սպառնալիք են ստեղծել ռուս ժողովրդի համար, էլ չասած «ՌԴ անվտանգության համար ունեցած աշխարհաքաղաքական հետևանքների» մասին։ Ընդհանուր առմամբ, դա դարձել է ՀՌԳ-ի սկսման պատճառը, հավելել է նախագահի մամուլի քարտուղարը։
Հետևեք մեզ՝ այստեղ