Ուկրաինան սև խոռոչ է, որում անհետանում են միլիարդավոր եվրոներ, ռացիոնալ տնտեսական մտածողություն և ԵՄ-ի կայուն ապագան. Սլովակիայի վարչապետ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ուկրաինան սև խոռոչ է, որում անհետանում են միլիարդավոր եվրոներ, ռացիոնալ տնտեսական մտածողություն և Եվրամիության կայուն ապագան», - գրել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
Իր էջում տեղադրված տեսանյութում նա կրկին արտահայտել է իր դեմ լինելը ԵՄ-ի կողմից Ուկրաինային ռազմական կարիքների համար միջոցներ տրամադրելուն։
«Եթե դուք ԵՄ առաջնորդների հանդիպումներում ասում եք, որ չեք ցանկանում միջոցներ տրամադրել զենքի համար, ապա դառնում եք վատ մարդ, քանի որ կա ընկալում, որ զենքի համար միջոցներ տրամադրելու պարտավորություն կա», - ասել է Ֆիցոն։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն ճգնաժամ է ապրում։
Հետևեք մեզ՝ այստեղ