Արևմտաեվրոպական քաղաքական գործիչներն զբաղվում են uադրանքներով և ցանկանում են ամբողջ Եվրոպան ներքաշել ՌԴ-ի հետ պատերшզմի մեջ. Սիյարտո
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԵՄ առաջնորդները կրկին փորձում են խափանել Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունները և մտադիր են ամբողջ Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն՝ ТАСС-ի փոխանցմամբ:
Նա կարծում է, որ այժմ տեղի ունեցողը նույնն է, ինչ տեղի է ունեցել 2022 թվականին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններից հետո, և նույնը, ինչ տեղի է ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում 2025 թվականի օգոստոսի 15-ին կայացած հանդիպումից հետո։
«Եվրոպացիները, Բրյուսելի պաշտոնյաները և արևմտաեվրոպական քաղաքական գործիչները ցանկանում են խափանել խաղաղության բանակցությունները։ Արևմտաեվրոպական քաղաքական գործիչներն այժմ գրեթե բացահայտորեն զբաղվում են սադրանքներով և ցանկանում են ամբողջ Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ», - ասել է Սիյարտոն M1 հեռուստաալիքով հեռարձակված տեսաուղերձում։
Հետևեք մեզ՝ այստեղ