Դպրոցականը դանակաhարել է ուսուցչի և վիրավnրել այլ աշակերտների
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի թիվ 191 դպրոցում մի աշակերտ դանակով հարձակվել է ուսուցչի վրա և վիրավորել այլ աշակերտների։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ 15-ամյա դպրոցականն առավոտյան եկել է դպրոց՝ ստուգողական գրավորն ուղղելու, և դանակով հարվածել է մաթեմատիկայի 29-ամյա ուսուցչուհու մեջքին, երբ նա շրջվել է։
Ըստ ԶԼՄ-ների՝ գուցե վիրավորվել են նաև երկու աշակերտներ։ Հարձակումից հետո դեռահասը փորձել է ինքնասպան լինել։
Բոլոր տուժածները, այդ թվում՝ ուսուցիչը և հարձակվողը, հոսպիտալացվել են։
Հետևեք մեզ՝ այստեղ