Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 13-ին Բյուրական գյուղում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 40-ամյա մի տղամարդու, որը դեկտեմբերի 12-ից հետախուզվում էր հոգեկան ներգործության, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության մեղադրանքով։
Խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Հետևեք մեզ՝ այստեղ