Բեռլինում սկսվել է ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների երկրորդ փուլը
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բեռլինում Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունները սկսել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը, հաղորդում է Reuters-ը։
«Ուկրաինայի շուրջ խաղաղության բանակցությունները շարունակվում են երկրորդ օրը՝ Եվրոպայի համար կարևորագույն շաբաթվա սկզբում», - նշվում է հրատարակության մեջ։
Դեկտեմբերի 14-ին Բեռլինում տեղի է ունեցել Թրամփի խաղաղության ծրագրի շուրջ ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների առաջին փուլը։ Երկխոսության մեկնարկից առաջ Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը կարող է հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամակցությունից՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից իրավականորեն պարտավորեցնող անվտանգության երաշխիքների դիմաց։ Հանդիպումից հետո ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը հայտարարել է նշանակալի առաջընթացի մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ