Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել


Աշխատաշուկայի՝ անուշադրության մատնված խորացող խնդիրները. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի աշխատաշուկայի խնդիրները վերջին տարիներին դարձել են ավելի քան ակտուալ՝ երկրի տնտեսության կառուցվածքային փոփոխությունների, գլոբալ մարտահրավերների, ինչպես նաև ժողովրդագրական և կրթական համակարգի փոփոխությունների համատեքստում։

Հաճախ տնտեսական աճի ցուցանիշները ներկայացվում են որպես հաջողության օրինակ, սակայն համակողմանի վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ աճը չի արտացոլվում աշխատաշուկայի իրական հատվածում և հասարակության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման մեջ։ Այս իրողությունը պայմանավորված է մի շարք պատճառներով, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ազդում է թե՛ աշխատաշուկայի կառուցվածքի, թե՛ զբաղվածության մակարդակի և թե՛ տնտեսական զարգացման ներուժի վրա։

Նախ և առաջ պետք է արձանագրել, որ Հայաստանի տնտեսության վերջին տարիների աճը հիմնականում տեղի է ունեցել ծառայությունների ոլորտում, շինարարությունում, առևտրում և որոշ չափով՝ տեղեկատվական տեխնոլոգիաներում։ Սակայն այս աճը չի դարձել այնպիսի շարժիչ ուժ, որն ունակ կլիներ ստեղծել լայնածավալ և որակյալ աշխատատեղեր։ Տնտեսության այն ճյուղերը, որոնք ավանդաբար ստեղծում էին զանգվածային զբաղվածություն՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, մշակումն ու արտադրությունը, այսօր կա՛մ դեգրադացվել են, կա՛մ չեն կարողանում բավարարել ժամանակակից աշխատաշուկայի պահանջները։

Դրանց փոխարեն վերջին տարիների ընթացքում նոր թափ ստացավ վերաարտահանումը, որի դրական էֆեկտն անցողիկ էր։ Ինչպես կարճ ժամանակահատվածում այն նպաստեց բուռն աճին, այնպես էլ իր հետ բերեց միանգամից անկում։ Արդյունքում, տնտեսության և աշխատաշուկայի կառուցվածքների միջև առաջացել է լուրջ անհամապատասխանություն. տնտեսության աճի տեմպերը չեն համընկնում աշխատատեղերի ստեղծման տեմպերի հետ, իսկ նոր աշխատատեղերը հաճախ պահանջում են այնպիսի հմտություններ և կրթական մակարդակ, որոնք դեռևս լայնորեն չեն ձևավորվել հանրության շրջանում։

Այս իրողության պատճառներից մեկն այն է, որ Հայաստանի կրթական համակարգը չի տրամադրում այնպիսի մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, որոնք պահանջվում են ժամանակակից տնտեսությունում։ Չնայած ոլորտում իրականացվող բարեփոխումներին, կրթության և աշխատանքի շուկայի միջև կապը շարունակում է մնալ թույլ, ինչը հանգեցնում է աշխատուժի որակական անհամապատասխանության։ Շատ երիտասարդներ ավարտում են բարձրագույն կամ միջին մասնագիտական հաստատությունները, ստանում են դիպլոմներ, որոնք գործնականում քիչ են պահանջված շուկայում, և արդյունքում նրանք ստիպված են լինում զբաղվել աշխատանքով, որը կապ չունի իրենց մասնագիտության հետ, կամ ընդհանրապես չեն աշխատում։ Այս երևույթը հանգեցնում է «դիպլոմավորների գործազրկության» այն դեպքում, երբ բարձրագույն կրթություն ունեցողների գործազրկության մակարդակը երբեմն գերազանցում է միջին կրթություն ունեցողների ցուցանիշները։ Մյուս կողմից էլ՝ գործատուները հաճախ չեն կարողանում գտնել համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ՝ հատկապես տեխնիկական, ինժեներական, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, շինարարության ոլորտներում։ Այսպիսով՝ աշխատաշուկան և կրթական համակարգը գործում են զուգահեռ իրականություններում՝ առանց փոխադարձ պահանջների և առաջարկների համապատասխանեցման։

Բացի որակական անհամապատասխանությունից, աշխատանքի շուկայում առկա է նաև տարածքային անհավասարակշռություն։ Խոշոր քաղաքներում՝ հատկապես Երևանում, աշխատանքային հնարավորությունները, աշխատավարձերի մակարդակն ու մասնագիտական աճի հեռանկարները համեմատաբար բարձր են, մինչդեռ մարզերում՝ առավելապես հեռավոր և սահմանամերձ համայնքներում, գործազրկությունն ու զբաղվածության ցածր մակարդակը շարունակում են մնալ լուրջ սոցիալական խնդիր։ Արդյունքում մեծանում է ներքին միգրացիան՝ գյուղերից դեպի քաղաքներ, ինչը բերում է ինչպես գյուղական համայնքների դատարկման, այնպես էլ քաղաքային ենթակառուցվածքների գերբեռնվածության։

Այս իրավիճակը նպաստում է նաև արտագաղթին, քանի որ բազմաթիվ մարդիկ, չգտնելով համապատասխան աշխատատեղեր հայրենիքում, ստիպված են լինում աշխատանք փնտրել արտասահմանում։ Արտագաղթի հետևանքով աշխատաշուկայում ի հայտ է գալիս նաև աշխատուժի պակաս՝ հատկապես որոշ ճյուղերում և սեզոնային աշխատանքներում։

Հայաստանի աշխատաշուկայի կառուցվածքային խնդիրները խորանում են նաև գործատուների և աշխատողների ակնկալիքների անհամապատասխանության պատճառով։ Շատ գործատուներ դժգոհ են երիտասարդների շրջանում պրակտիկ հմտությունների, նախաձեռնողականության, թիմային աշխատանքի, պատասխանատվության և ժամանակակից տեխնոլոգիաների տիրապետման պակասից։ Աշխատողներն էլ, իրենց հերթին, հաճախ դժգոհում են աշխատավարձի ցածր մակարդակից, աշխատանքային պայմանների ոչ բարենպաստությունից, սոցիալական երաշխիքների բացակայությունից և կարիերայի աճի սահմանափակումներից։ Արդյունքում, մի կողմից՝ աշխատատեղերը մնում են թափուր, իսկ մյուս կողմից՝ աշխատանք փնտրող քաղաքացիները չեն կարողանում գտնել իրենց պահանջներին համապատասխան աշխատանք։

Բացի այդ, հանրության ակնկալիքներն են փոխվել աշխատանքից։ Բազմաթիվ երիտասարդ քաղաքացիներ ցանկանում են միանգամից բարձր վարձատրվող աշխատանք ունենալ։ Ու այս առումով դիսոնանս է առաջանում, քանի որ չի գործում կարիերային աճի աստիճանական տրամաբանությունը։ Մյուս կողմից՝ առկա է նաև տնտեսվարողների ու գործատուների՝ հնարավորինս շատ շահույթ ստանալու, ծախսերը կրճատելու, աշխատողների պայմանների բարելավման մեջ ներդրում չանելու վարքագիծը։

Արդյունքում որոշ ուղղություններում առկա բացը լրացնում են Հնդկաստանի խորքերից եկած աշխատանքային միգրանտները։ Իսկ մեր ներքին աշխատուժի շրջանակում շատերն ուղղակի նախընտրում են գնալ, արտասահմանում աշխատել ու այնտեղից տրանսֆերտներ ուղարկել։

Աշխատաշուկայում առկա խնդիրներն ավելի են վատթարացնում աշխատուժի ծերացումը, երիտասարդների արտագաղթը և ժողովրդագրական փոփոխությունները։ Ծնելիության մակարդակի նվազման պատճառով Հայաստանը լուրջ մարտահրավերի առաջ է կանգնած։ Իսկ բնակչության ծերացման պայմաններում նվազում է աշխատուժի ընդհանուր քանակը, ինչը երկարաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել արտադրողականության նվազման և տնտեսական աճի տեմպերի դանդաղեցման։ Բացի այդ, երիտասարդների արտագաղթը բերում է աշխատաշուկայի որակական և քանակական կորուստների, քանի որ արտագնա աշխատողներն ավելի հաճախ բարձր կրթություն ունեցող, լեզուների և ժամանակակից հմտությունների տիրապետող մարդիկ են։

Հատկապես լուրջ է Հայաստանից ուղեղների արտահոսքը, երբ բազմաթիվ գիտաշխատողներ, արվեստագետների և առանցքային հմտությունների տիրապետող ինժեներներ ու այլ մասնագետներ իրենց կարիերան ու ապագան տեսնում են այլ երկրներում։ Իսկ սա երկարաժամկետ սպառնալիք է երկրի մարդկային կապիտալի զարգացման համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը
Ամենադիտված