Հայտնի է, թե երբ կկայանա Ֆինալիսիմա 2026-ը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայի և Արգենտինայի ազգային հավաքականների մասնակցությամբ Ֆինալիսիմա 2026-ը տեղի կունենա 2026 թվականի մարտին։ Այս մասին հայտնել է Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիայի (RFEF) նախագահ Ռաֆայել Լուզանը։
«Ֆինալիսիմա կոչվող այդ երազանքը կիրականանա մարտին: Մենք մոտ ենք ՈւԵՖԱ-ի հետ հարցը համաձայնեցնելուն և սպասում ենք պաշտոնական հաստատմանը»,- Լուզանի խոսքերը մեջբերում է El Chiringuito-ն X սոցիալական ցանցում:
Նախկինում հաղորդվում էր, որ հանդիպումը կկայանա մարտի 27-ին Քաթարի «Լուսայլ Այկոնիկ» մարզադաշտում։ Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը Եվրոպայի գործող չեմպիոնն է, իսկ արգենտինացիները՝ Ամերիկայի գավաթակիրը։
Ավելի վաղ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել էր, որ չի մասնակցի այդ հանդիպմանը։
Հետևեք մեզ՝ այստեղ