ԵՄ պաշտոնյաները փաստացի ընդունում են Փաշինյանի իշխանության խնդրանքով ՀՀ ներքին գործերին միջամտելու մտադրությունը. Շարմազանով
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխանության 1 տոկոսն ունենայիք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
«ԵՄ պաշտոնյաները փաստացի ընդունում են Փաշինյանի իշխանության խնդրանքով ՀՀ ներքին գործերին միջամտելու մտադրությունը:
Հիմա սա կոչվում է «ինքնիշխան» քաղաքականություն։
Պատկերացնու՞մ եք,եթե ՀՀ ընդդիմությունը արտաքին որեւէ բեւեռից քարոզչական օժանդակություն խնդրեր։
Ի՞նչ կասեին նիկոլիստները…էլ՝ «շպիոն»,էլ ՝ «կոշիկներ լիզող»,էլ՝ «ստրուկ»,էլ՝ «5-րդ շարասյուն»…
Արդյո՞ք հիմա Փաշինյանի ռեժիմի ԵՄ-ից քարոզչական օժանդակություն խնդրելը « կոշիկներ լիզելու» կամ «5-րդ շարասյուն» լինելու» վառ օրինակ չէ՞։
Դատեք ինքներդ։
Հետո էլ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ իշխանությանն էիք պիտակավորում,այ օտարի օրակարգ սպասարկողներ։
Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխան լինելու ու պետական շահը սպասարկելու գոնե 1 տոկոսն ունենայիք»,-գրել է Շարմազանովը:
Հետևեք մեզ՝ այստեղ