Գելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Լեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Պենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջը ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի գոլֆ-ակումբի մոտ կալանել են երկու ինքնաթիռ «Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը 2 բրոնզ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք


Ապահովագրական փաթեթը ամեն ինչ չի փակում, և ծառայությունների մասով էլ լինելու են համավճարներ․ Անահիտ Ավանեսյան․ Ազատություն

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2026 թվականից Հայաստանում մեկնարկում է առողջության համընդհանուր ապահովագրությունը: «Ազատության» հետ հարցազրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանել է ապահովագրության թեմային առնչվող մի շարք հարցերի:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից, իսկ ամբողջական տարբերակը՝ տեսանյութում:

«Ազատություն» - Հունվարի 1-ից արդյոք բոլորը կունենա՞ն առողջապահական ապահովագրություն, առաջին պահումն աշխատավարձից ե՞րբ է լինելու, և ի՞նչ թվի մասին է խոսքը, քաղաքացին ինչպե՞ս է իմանալու, որ ինքն ընդգրկված է այդ փաթեթում, ի՞նչ ծառայություններից է օգտվելու, որքա՞ն վճար կա հատկացված իր համար։

Անահիտ Ավանեսյան - Առաջին մեկնարկային տարին 2026 թվականի հունվարի 1-ն է, և այս փուլից ներառվելու են համակարգում երկու խումբ քաղաքացիներ։ Առաջինը՝ պետության կողմից ապահովագրվողներ, նրանք մինչև 18 տարեկան, 65 պլյուս տարիքի անձինք, և 18-ից 65 տարեկան հաշմանդամության կարգ և սոցիալական անապահովության բալ ունեցող՝ 28 բալից ավելի ունեցողներն են։ Մինչև դեկտեմբերի 20-ը արդեն մենք կունենանք հաստատված ցանկերը, նախօրոք ճշգրտված, և մինչև հունվարի 1-ը արդեն կտեղեկացնենք քաղաքացիներին։

Հաջորդ խումբը ապահովագրավճար վճարողներն են։ Նրանցից էլ պետք է շեշտադրենք, որ առաջին տարում ներառվելու են 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Պահումը աշխատավարձի հունվար ամսին, մենք գիտենք, որ ամեն ամիս վճարվում է նախորդ ամսվա աշխատավարձը։ Այսինքն՝ հունվար ամսի վճարվող ապահովագրավճարի համար պահումը կկատարվի դեկտեմբեր ամսի աշխատավարձից։

«Ազատություն» - Ի՞նչ հաշվարկներով էիք ասում, որ 300 դրամ է լինելու պահումը։

Անահիտ Ավանեսյան - 200-ից մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար ապահովագրավճարը ընդհանուր առմամբ կազմելու է 10 հազար 800 դրամ ամսական։ 10 հազար 800 դրամից պետությունը ոչ սոցփաթեթի շահառուների համար սուբսիդավորելու է 6 հազար դրամը։ Սա այն սոցկրեդիտների գումարն է, որը պետությունը ոչ թե կվճարի 2027 թվականին, այլ 2026 թվականին, հենց կոնկրետ այդ տարում արդեն ամեն ամիս կսուբսիդավորի 6 հազար դրամը։

Սոցփաթեթի շահառուների համար այդ 6 հազար դրամը, գիտեք, որ նրանք ստանում են նաև սոցփաթեթի համար, և նաև կուտակվում են այս գումարները։ Նրանք ևս այդ 6 հազար դրամը կարողանալու են ուղղել առողջության ապահովագրությանը։

Հիմա, երբ որ հանեցինք արդեն, մնացած գումարից՝ 4 հազար 800 դրամից 4 հազար 500 դրամը կկազմի Զինապահին ուղղվող գումարների խնայողությունը։ Մենք այսօր այդ գումարները վճարում ենք, սակայն հունվարի 1-ից հնարավորություն ենք ունենալու դա խնայել և ուղղել առողջության ապահովագրությանը։ Ստացվում է, որ 10 հազար 800-ից հանում ենք 6 հազար դրամ, հանում ենք 4 հազար 500 դրամ, ստացվում է, որ քաղաքացու կողմից աշխատավարձից վճարվող մասը կազմելու է 300 դրամ։

«Ազատություն» - Սա ավտոմա՞տ է արվելու, թե՞ քաղաքացին ինքն է փոխանցումներն անելու։

Անահիտ Ավանեսյան - Գործատուներն են իրականացնելու, միայն սոցփաթեթի շահառուները մեկ անգամ պետք է դիմում գրեն, որպեսզի այս գումարները, որ սոցփաթեթի փոխարեն իրենց բանկային հաշվին նստելու փոխարեն, նստի առողջության ապահովագրությանը։

Հաջորդ խումբը՝ 200-ից 500 հազար դրամ աշխատավարձ ստացողներն են, նրանք կունենան Զինապահ հիմնադրամից խնայողություն 7 հազար 500 դրամի չափով, և այս գումարը արդեն կգնա առողջության ապահովագրությանը։

Մնացած հատվածը նրանք աշխատավարձից կվճարեն, սակայն 2027 թվականի ընթացքում սոցկրեդիտներով ևս 4 հազար դրամի չափով վերադարձ կստանան։

«Ազատություն» - Այսինքն՝ 500 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիների արդեն դեկտեմբերի աշխատավարձից որքա՞ն է պահվելու։

Անահիտ Ավանեսյան - 4 հազար դրամի կարգի է պահվելու։ Սա էլ նրանք կստանան վերադարձը արդեն 2027 թվականին, ինչպես ասացի, սոցկրեդիտի վերադարձով։ Մեկ միլիոնից ավելի աշխատավարձ ստացողների համար Զինապահ հիմնադրամի վճարները չեն փոխվելու, նրանք շարունակելու են 15 հազար դրամը վճարել, այսինքն՝ այս մասով խնայողություն չի լինի, և նրանք ամսական 10 հազար 800 դրամը կվճարեն, բայց էլի 2027 թվականին 4 հազար դրամի վերադարձ կստանան։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Նավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըԳելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Ներկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանԼեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին Փաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Պենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջը ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի գոլֆ-ակումբի մոտ կալանել են երկու ինքնաթիռ «Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը Երբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր 2 բրոնզ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք Ֆիլիպիններում մուսսոնի և արևադարձային ցիկլոնների պատճառով զnhվել է 13 մարդ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան ԱԺ-ն ընդունեց Էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը. Ռուբեն Ռուբինյան Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ինձ հետ կապ չի հաստատվել․ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Բաքու կանանց այցի կազմակերպման մասին Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանում Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանԸնդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա ԿոստանյանՈւկրաինացի փախստականների վերաբերյալ ԵՄ որոշումները կնպաստեն հակամարտության ձգձգմանը. ՌԴ Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Մոսկվան այս փուլում հավատարիմ է մնում Անքորիջի պայմանավորվածություններին. Գալուզին Կոտայքի մարզում` Եղվարդի կամրջի մոտ, բшխվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ 3 վիրավnրներից 2-ն անչափահասներ են Մեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Նիժնեկամսկի վրա. կան զոհեր Վթարային ջրանջատումներ․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 10-ին «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվել Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավտովթար՝ Արարատի մարզում․ ճակատ ճակատի բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն Ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված