Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր


Մակրոտնտեսական ակտիվության «առողջության» սուր դեֆիցիտը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում 2025 թվականի հունվարհոկտեմբեր ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշներն առաջին հայացքից պահպանել են նախորդ տարվա տպավորիչ աճի տեմպը՝ 8,1 %, ինչը, կարծես, վկայում է տնտեսության կայունության և զարգացման հնարավորությունների մասին։ Սակայն առավել խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ այս աճը ոչ միայն համաչափ չէ տնտեսության բոլոր ճյուղերին, այլև ուղեկցվում է լուրջ կառուցվածքային ռիսկերով, որոնց հիմնական արտահայտությունը արդյունաբերության և առևտրի ոլորտներում տիրող անկումային տրամադրությունն է, իսկ արտաքին առևտրի դինամիկան՝ ի դեմս վատթարացման ու անկայունության, արդեն ազդում է երկրի տնտեսության աճի որակական հիմքերի վրա։

Այս իրավիճակը վկայում է այն մասին, որ մակրոտնտեսական համախառն ցուցանիշների աճը չի արտացոլում իրականում առկա խոր խնդիրները, և եթե այս միտումները շարունակվեն, ապա տնտեսության վիճակը կարող է էապես տկարանալ՝ հատկապես այն պարագայում, որ տնտեսական ճյուղերը համամասնաբար դրական շարժի մեջ չեն։

Վերջին վիճակագրական տվյալների մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տնտեսական ակտիվության աճի հիմնական շարժիչ ուժը վերջին մեկ տարվա ընթացքում եղել են ծառայությունների և շինարարության ոլորտները, ինչպես նաև որոշակի դրական դինամիկա է նկատվել էներգետիկ համալիրում։ Մասնավորապես, ծառայությունների ոլորտում աճի տեմպը արագացել է՝ հասնելով 10,8 %-ի՝ նախորդ տարվա 5,8 %-ի դիմաց։ Սա վկայում է այն մասին, որ տնտեսության կառուցվածքը աստիճանաբար ավելի շատ կենտրոնանում է ծառայությունների վրա, ինչը բնորոշ է հետինդուստրիալ տնտեսություններին, բայց Հայաստանի նման զարգացող երկրների դեպքում, երբ այս գործընթացը ուղեկցվում է արդյունաբերության և առևտրի ոլորտների դեգրադացիայով, այն կարող է հանգեցնել տնտեսական հիմքերի թուլացման։

Շինարարության ոլորտում նույնպես արձանագրվել է բավականին արագ աճ՝ 20,6 %՝ նախորդ տարվա 15,5 %-ի փոխարեն։ Այս տպավորիչ աճը, սակայն, մեծապես պայմանավորված է նախորդ տարիներին ոլորտում արձանագրված ցածր բազայով, ինչպես նաև որոշակի արտառոց նախագծերի իրականացմամբ, որոնց ազդեցությունը երկարաժամկետ կտրվածքով կարող է սահմանափակ լինել։

Հատկապես մտահոգիչ է արդյունաբերության ոլորտի դինամիկայի վատթարացումը, քանի որ ոլորտը նախորդ տարիներին եղել է տնտեսական աճին նպաստող կարևոր վեկտորներից մեկը՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրելով 11,7 % աճ։ Սակայն 2025 թվականին արդյունաբերությունը ոչ միայն կորցրել է աճի տեմպը, այլև հայտնվել է 3 % անկման մեջ։ Այս միտումն ունի բազմաշերտ պատճառներ։ Նախ՝ արդյունաբերական արտադրության կառուցվածքում մեծացել է արտաքին շուկաներից կախվածությունը՝ հատկապես հումքի ներմուծման, էներգակիրների գների և արտահանման շուկաների հասանելիության առումով։ Արտաքին շուկաներում անորոշությունները, միջազգային տնտեսական և քաղաքական լարվածությունները, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներն ազդել են արդյունաբերության ամրության վրա։ Ավելին, արդյունաբերական արտադրանքի՝ ներքին շուկայում սպառման նվազումը, տեխնոլոգիական արդիականացման դանդաղումը, ներդրումների պակասը և արտադրական գործընթացների արդյունավետության «տկարությունը» նույնպես խոչընդոտում են ոլորտի զարգացումը։ Արդյունքում արդյունաբերության ոլորտի անկումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ոչ միայն աշխատատեղերի պահպանման, այլև երկրի արտահանման ներուժի և տնտեսական կայունության համար։

Առևտրի ոլորտի աճի դանդաղումը ևս մեկ կարևոր ազդակ է տնտեսության կառուցվածքային խնդիրների վերաբերյալ։ Եթե նախորդ տարի այս ոլորտում արձանագրվել էր 18,8 % աճ, ապա 2025 թվականի հունվարհոկտեմբերին աճը կազմել է ընդամենը 3,2 %։ Սա կարելի է բացատրել միաժամանակ թե՛ ներքին պահանջարկի սահմանափակումով, թե՛ արտաքին առևտրի դինամիկայի վատթարացմամբ։ Ներքին շուկայում սպառողական ակտիվության նվազումը, գնաճային ճնշումները, բնակչության եկամուտների դանդաղ աճը կամ նվազումը, ինչպես նաև ժողովրդագրական փոփոխությունները հանգեցնում են առևտրային շրջանառության դանդաղեցմանը։ Միևնույն ժամանակ, արտաքին առևտրի ոլորտում արձանագրված անկումն առավել մտահոգիչ է, քանի որ Հայաստանը փոքր, բաց տնտեսություն է և մեծապես կախված է արտաքին շուկաներից։ Արտահանման ու ներմուծման նվազումը, միջազգային շուկաներում մրցունակության անկումը, արտաքին տնտեսական հարաբերությունների խանգարումները և լոգիստիկ խնդիրները նվազեցնում են ոչ միայն առևտրային շրջանառությունը, այլև ամբողջ տնտեսության աճի ներուժը։

Այս իրավիճակում կարևոր է արձանագրել, որ մակրոտնտեսական ակտիվության բարձր ցուցանիշները հաճախ կարող են սխալ տպավորություն ստեղծել տնտեսության առողջության մասին։ Մասնավորաբար, ծառայությունների և շինարարության ոլորտների աճն ինքնին բավարար չէ՝ ապահովելու համար տնտեսական կայուն ու երկարաժամկետ զարգացում, եթե արդյունաբերության, առևտրի և արտաքին տնտեսական հարաբերությունների ոլորտները գտնվում են անկման և անորոշության մեջ։

Իսկ այսպիսի ցուցանիշների լույսի ներքո պետք է առավել ուշադիր մոտենալ տնտեսական քաղաքականության մշակմանը՝ կենտրոնանալով արդյունաբերության վերականգնման, առևտրի դիվերսիֆիկացման, միջազգային տնտեսական հարաբերությունների ամրապնդման և նորարարական ոլորտների զարգացման ուղղությամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
Ամենադիտված