Իտալիան մտադիր չէ զինվnրներ ուղարկել Ուկրաինա. Ջորջիա Մելոնի
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քննարկվում է 3 հարց՝ Ուկրաինայի ուժեղ բանակի երաշխիքը, Ուկրաինա բազմազգ ուժեր տեղակայելու հնարավորությունը զինված ուժերը վերականգնելու համար, որոնք գլխավորում է այսպես կոչված «կամավորների կոալիցիան», բայց կամավոր մասնակցությամբ, խորհրդարանում հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։
«Ես կցանկանայի օգտվել այս հնարավորությունից՝ կրկին նշելու, որ Իտալիան մտադիր չէ զինվորներ ուղարկել Ուկրաինա», - նշել է Մելոնին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-15-ը Բեռլինում տեղի են ունեցել ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններ՝ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի, Ջարեդ Քուշների և Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ։ Բանակցություններից հետո ԵՄ առաջնորդները հայտարարություն են տարածել Ուկրաինայի համար երաշխիքների և հակամարտության կարգավորման միջոցառումների վերաբերյալ, այդ թվում՝ երկրում բազմազգ ուժեր տեղակայելու և Ուկրաինայի ԶՈւ թվաքանակն առնվազն 800,000 մարդու սահմաններում պահպանելու առաջարկով։
Հետևեք մեզ՝ այստեղ