ԱԱ-2026-ի մրցանակային ֆոնդը ռեկորդային կլինի. հայտնի է հաղթողի ստանալիք գումարը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) խորհուրդը հաստատել է 2026 թվականի աշխարհի առաջնության մասնակիցներին հատկացվելիք մրցանակային գումարների չափը։ Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Ընդհանուր առմամբ, ՖԻՖԱ-ն ազգային ասոցիացիաների միջև կբաշխի 727 միլիոն դոլար։ Մրցանակային հիմնական ֆոնդը կազմում է 655 միլիոն դոլար, որը կբաշխվի հետևյալ կերպ՝ ըստ զբաղեցրած տեղերի.
- Չեմպիոն - 50 մլն դոլար
- 2-րդ տեղ - 33 մլն դոլար
- 3-րդ տեղ - 29 մլն դոլար
- 4-րդ տեղ - 27 մլն դոլար
- 5-8-րդ տեղեր - 19-ական մլն դոլար
- 9-16-րդ տեղեր - 15-ական մլն դոլար
- 17-32-րդ տեղեր - 11-ական մլն դոլար
- 33-48-րդ տեղեր -9-ական մլն դոլար
Բացի բուն մրցանակային գումարներից, որակավորման փուլը հաղթահարած յուրաքանչյուր հավաքական կստանա հավելյալ 1,5 մլն դոլար՝ մրցաշարի նախապատրաստական ծախսերը հոգալու համար։
Սա նշանակում է, որ ԱԱ-2026-ի բոլոր մասնակիցներին, անկախ արդյունքից, երաշխավորված է առնվազն 10,5 մլն դոլար (9 մլն՝ խմբային փուլին մասնակցելու և 1,5 մլն՝ նախապատրաստության համար)։
Հետևեք մեզ՝ այստեղ