Պայթյուն ավտոմեքենայում․ կա տուժած. ՆԳՆ ՓԾ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 13։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցում Opel մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ տուժած։
Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։49-ին, մարվել՝ 13։58-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ