Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է «Ինտերի»՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը Կադրային փոփոխություններ՝ Ներքին գործերի նախարարությունում և ՆԳՆ ոստիկանությունում 32-ամյա տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա՝ uպանելով հինգ մարդու Վթար․ գազ չի լինի երկար ժամանակ Ռուբենը Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, դա չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ և չի նշանակում հրաժարում պաշտպանությունից․ Վարդանյանի ընտանիք Գերմանիան ցանկանում է ավելի խորը և արդար տնտեսական համագործակցություն Չինաստանի հետ. Գերմանիայի կանցլեր Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան Մեր անվտանգությունը չպետք է հիմնվի հակադրությունների վրա՝ մեզ դնելով աշխարհի ուժային կենտրոնների բախման էպիկենտրոնում. Գագիկ Ծառուկյան Տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն երկրում․ զգուշացում Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 25-ի համար


Արտահանում իրականացնող տնտեսվարողներն ունեն աջակցության նոր գործիք` նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրություն

Հասարակություն

Շուրջ մեկ տարի գործող «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն»-ը, որի 100 տոկոս բաժնեմասերը պետությանն են, այսուհետ կիրականացնի նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրություն:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոր գործիքը գործարարներին ներկայացվեց Հայաստանի կառավարության կողմից արտահանման ֆինանսական աջակցման հնարավորություններին նվիրված համաժողով ի ժամանակ: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի արտահանման ապահովագրության գործակալության գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը, շուկայի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որոշ արտահանողներ ունեն լավ գնորդներ ու հաստատված արտահանման պայմանագրեր, բայց չունեն բավարար շրջանառու միջոցներ, որ հումք ձեռք բերեն, կարողանան ապրանք արտադրել ու արտահանման գործարք իրականացնել: «Մեր նոր գործիքը Հայաստանում գործող առևտրային բանկերին և ունիվերսալ վարկային կազմակերպություններին հնարավորություն կտա առանց կոշտ գրավի պայմանի իրականա ցնել արտահանողի շրջանառու միջոցների համալրմանն ուղղված վարկավորում: Եթե լինի պատահար, արտահանողը չկարողանա ապրանքն արտահանել կամ վարկը մարել, մենք կփոխահատուցենք բանկի կրած վնասի 90 տոկոսը»,-ասաց Վազգեն Աբգարյանը:

Նրա խոսքով` այս գործիքը բանկերին թույլ կտա ավելի բարձր իրացվելիություն ապահովել, կնպաստի վարկավորման տոկոսադրույքների նվազեցմանը, իսկ վերջնական արդյունքում` արտահանման խթանմանն ու ծավալների աճին:

Այս գործիքը կիրառելի է լինելու բոլոր ոլորտների տնտեսվարողների համար, իսկ Արտահանման աջակցման խորհրդի մարտի 9-ի որոշմամբ գերակա համարվող արտադրանք (գինի, մրգային օղի, պահածոներ, մսամթերք, ձկնամթերք) արտահանող տնտեսվարող սուբյեկտներին Հայաստանի զարգացման հիմնադրամի միոջոցով ամբողջ ծավալով կսուբսիդավորվի «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության» ծառայությունների դիմաց գանձվող ապահովագրավճարը: Բացի դրանից` կախված արտահանման ուղղությունից մինչև 6 տոկոսային կետ կսուբսիդավորվի նաև բանկերի կողմից տնտեսվարողներին տրա մադրվող առևտրային ֆակտոինգի կամ արտադրության փուլում հումքի ձեռքբերմանն ուղղված նախաարտահանման վարկի տոկոսադրույքները:

Ապահովագրական գործակալությունը ներկայում  համագործակցում է «Արմսվիսբանկ»-ի հետ, որի կողմից տրվելիք վարկերի տոկոսադրույքները կարող են տատանվել 8-14 տոկոսի սահմաններում` կախված արտարժույթից, արտահանման երկրից, վարկի ժամկետից:

 ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, անդրադառնալով կառավարության կողմից մշակված արտահանման աջակցման մեխանիզմներին, նշեց. « ՀՀ կառավարությունն արդեն որդեգրել է արտահանման վրա հենված արդյունաբերական քաղաքականություն, և պետությունը սկսել է կիրառել տնտեսական սուբյեկտներին աջակցման հստակ շուկայական մեխանիզմներ: Դրա վառ օրինակն է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը, որի բաժնեմասերի 100 տոկսն էլ պատկանում են Հայաստանի Հանրապետությանը»: Փոխնախարարի խոսքով` ապահովագրական ընկերությունը կիրառում է բազմաթիվ ճկուն գործիքներ, որոնց արդյունքը հնարավոր կլինի գնահատել առնվազն 3-5 տարի հետո:

Միջոցառման ընթացքում ստորագրվեց համագործակցության հուշագիր «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության» և «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի միջև, որով կազմակերպությունները կմիավորեն ջանքերը` ուղղված ՀՀ ռեզիդենտ տնտեսվարողների կողմից արտադրության ավելցմանը, արտահանման խթանմանը և նոր շուկաներ մուտքգործելուն նպաստող համատեղ ֆինանսական ծառայությունների ներդրմանը:

Մեկ տարվա ընթացքում «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության» և տնտեսվարողների միջև կնքվել է 30 պայմանագիր`1.2 միլիոն դոլարի չափով` ուղղված արտահանման ապահովագրմանը: Գործակալության ապահովագրությամբ ծածկվում են օտաերկրյա գնորդի չվճարման ռիսկերը` պայմանավորված առևտրային (սնանկություն, անվճարունակություն կամ առանց իրավական հիմքի վճարումից հրաժարում) և քաղաքական(բնական աղետներ, վարչական որոշումներ, առևտրի սահմանափակումներ) ռիսկերով: 

Անի Նազարյան

Իշխանությունը կորցնելու ռիսկն օր օրի աճում է, քանի որ ընդդիմադիր դաշտում հետաքրքրիր վերադասավորումներ են տեղի ունենում. Աննա ԿոստանյանՄիլանի «Ինտերի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է «Ինտերի»՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը Կադրային փոփոխություններ՝ Ներքին գործերի նախարարությունում և ՆԳՆ ոստիկանությունում Փողը կենտրոնացված է մի քանի ընտանիքի ձեռքերում. Նաիրի Սարգսյան32-ամյա տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա՝ uպանելով հինգ մարդու Երաշխավորված խաղաղությունն այն հենքն է, որը պիտի ապահովի Հայաստանի հետպատերազմյան զարգացումն ու վերականգնումը. Վահե ՀովհաննիսյանՎթար․ գազ չի լինի երկար ժամանակ Ռուբենը Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, դա չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ և չի նշանակում հրաժարում պաշտպանությունից․ Վարդանյանի ընտանիք Գերմանիան ցանկանում է ավելի խորը և արդար տնտեսական համագործակցություն Չինաստանի հետ. Գերմանիայի կանցլեր Ինչո՞ւ ԵՄ-ն չի պահանջում Ադրբեջանից ազատել ՀՀ օկուպացված տարածքները․ խնդիրը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության մեջ է. Էդմոն Մարուքյան Ինչու՞ է վրդովվել ԿԳՄՍ նախարարը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան Ամփոփվեց Duson-ի և Inecobank-ի կազմակերպած խաղարկությունը Մեր անվտանգությունը չպետք է հիմնվի հակադրությունների վրա՝ մեզ դնելով աշխարհի ուժային կենտրոնների բախման էպիկենտրոնում. Գագիկ ԾառուկյանՏեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն երկրում․ զգուշացում Մեր ընդերքը, ճանապարհները, ջուրը քիչ֊քիչ մեր ձեռից վերցնելու են, եթե նույն անտարբերությամբ ապրենք. «Համահայկական ճակատ» Շարժում«ՀայաՔվեն» ստիպեց բարձրացնել թոշակները. Մենուա Սողոմոնյան Դեռ երեկ ՔՊ-ական նախարարները, կտրված լինելով իրականությունից, մեզ անվանում էին «պոպուլիստներ» և հոխորտում, թե թոշակների բարձրացումն անհնար է. Հրայր Կամենդատյան Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 25-ի համար Ամերիկան արդեն հոգնել է հաղթելուց. Դոնալդ Թրամփ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման հայտարարությունը կենսաթոշակների բարձրացման հարցովԳյուղացին չպետք է լքված լինի․ ծրագրի չորրորդ կետի սոցիալական ուղերձը Բիլ Գեյթսը պատասխանատվություն է ստանձնել իր գործողությունների համար Էփշթեյնի հետ կապերի պատճառով Պետական գանձարանը՝ վերնախավի համար, խոստումները՝ ժողովրդի Ողբերգական վթար՝ Կոտայքում, կա 1 զոh, 2 վիրավոր, մաhացածը ՊՆ ծառայող է եղելԱյս իշխանությունն իր հետ բերած բոլոր դժբախտություններից բացի նաև Երևանն է վերածել քարուքանդ քաղաքի․ Տիգրան Աբրահամյան Իրանը միջnւկային զենքից հրաժարվելու խոստում չի տվել. Թրամփ Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Պղինձը Հայաստանի տնտեսական առաջխաղացման բանալին է Մայիսի 1-ից Երևանում և մարզերում կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ․ «Վեոլիա Ջուրը» հայտարարություն է տարածել ՉԼ. «Ինտերը» հավաքում է ճամպրուկները. «Բուդյո-Գլիմտին» հաղթեց նաև պատասխան խաղում՝ առաջին անգամ դուրս գալով 1/8 եզրափակիչ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան Թրամփը նոր թվային արժույթ է թողարկումՀայաստանն ունի մեկ գլխավոր խնդիր՝ վերականգնել անվտանգության ճարտարապետությունը. Մհեր ԱվետիսյանՑմահ բանտարկության է դատապարտվել՝ կանացի հագուստ հագած գողություն կատարելու համարՓյունիկը պորտուգալացի նորեկ ունիՈւսումնական ուղղաթիռի վթարի հետևանքով չորս մարդ է զոհվելԱյս պահին ՀՀ որոշ տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղումԳլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը Նկատողություն, ծեծ, հայհոյանք․ ի՞նչ է կատարվել հայտնի դերասանուհու որդուն սպանելուց առաջՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրելՄերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածԿառուցենք Հայաստան, որը տեր է իր տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու հայ ժողովրդի իրավունքներին. Իշխան ՍաղաթելյանԱյսօր կայացավ «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական պլատֆորմի նախաձեռնող խմբի առաջին նիստը. Իվետա Տոնոյան«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի 2026 թվականի նախագծերըՍամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից վարչապետ ընտրվելու դեպքում․ Նարեկ ԿարապետյանԱյս իշխանությունը ժողովրդին միայն հույս է վաճառել․ Նարեկ ԿարապետյանՀայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանը որոշում ունի
Ամենադիտված