Հենրիխ Մխիթարյան. Ֆուտբոլը լեգենդ է կորցրել
BlogՀայաստանի հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրառում կատարել հայտնի ֆուտբոլիստ Յոհան Կրուիֆի մահվան կապակցությամբ։
«Ֆուտբոլ խաղալը հեշտ է, բայց պարզ ֆուտբոլ խաղալն ամենաբարդն է»,-Յոհան Կրուիֆ։ Իր պարզության և գեղեցկության շնորհիվ նա ֆուտբոլը դարձրեց արվեստ: Ֆուտբոլը կորցրել է լեգենդի»,- գրել է Հենրիխը:
Հիշեցնենք, որ լեգենդար ֆուտբոլիստը 68 տարեկան հասակում մահացել է քաղցկեղից:
