Գելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Լեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Պենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջը ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի գոլֆ-ակումբի մոտ կալանել են երկու ինքնաթիռ «Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը 2 բրոնզ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք


Դատախազը դատարան է հանձնել Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի տնօրենի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դատախազը 2025 թվականի դեկտեմբերի 26-ին իրավասու դատարան է հանձնել Գիտությունների ազգային ակադեմիայի «Գ.Ս. Դավթյանի անվան  Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Ինստիտուտ) տնօրեն Խ.Մ.-ի և ևս 1 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Խ.Մ.-ն, 2013-2019 թվականների ընթացքում երեք ընկերությունների հետ կնքել է պետության կարիքների համար ապրանքի մատակարարման պայմանագրեր, որոնց հիման վրա հաշվետու ժամանակահատվածում նրան վստահվել է ընդհանուր 14 միլիոն 676 հազար դրամին համարժեք 35 հազար 700 լիտր բենզին: Այնուհետև, Խ.Մ.-ն Ինստիտուտի ընթացիկ գործունեության, գիտարշավների և տեղական գործուղումների իրականացման պատրվակով, փոխտնօրենի և վարորդի օժանդակությամբ տարբեր ծավալի վառելանյութ է դուրս գրել, որը նպատակին չի ծառայել. աշխատակիցները գիտական և գիտատեխնիկական հետազոտություններ կատարելու կամ ինստիտուտի ընթացիկ գործունեության իրականացման համար անհրաժեշտ վայրեր մեկնել են սեփական միջոցներով:

Վերոնշյալ գործողությունների հետևանքով Խ.Մ.-ն հափշտակել է իրեն վստահված գույքը՝ պետությանը պատճառելով ընդհանուր 14 միլիոն 676 հազար դրամի վնաս:

Քրեական վարույթից բացի, Դատախազությունը, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում՝

  • Հայցադիմում է ներկայացրել դատարան՝ Ինստիտուտի Դիլիջանի փորձակայանի մասնավորեցումն անվավեր ճանաչելու պահանջով: Դատախազության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Խ.Մ.-ի հայրը՝ Ս.Մ.-ն, ով մինչև Խ.Մ.-ի կողմից Ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար դառնալը եղել է նույն Ինստիտուտի տնօրենը, 2003 թվականին Դիլիջան համայնքի Պարզ լճի խճուղի հասցեում գտնվող՝ 6 հա մակերեսով հողատարածքն ապօրինի մասնավորեցրել է: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրությամբ պարզել է, որ ՀՍՍՀ մինիստրների սովետի 1966 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ՝ Ինստիտուտին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է Դիլիջան համայնքի Պարզ լճի խճուղի հասցեում գտնվող 6 հա մակերեսով հողատարածքը: Կառավարության 2003 թվականի մարտի 20-ի որոշմամբ՝ Պետական գույքի կառավարման նախարարությանը թույլատրվել է Ինստիտուտի Դիլիջանի փորձակայանը (1 շենք՝ 296 քմ ընդհանուր մակերեսով, 3 ենթակառուցվածք՝ ընդհանուր 188,1 քմ ընդհանուր մակերեսով) վաճառել մրցույթով: 2003 թվականի օգոստոսի 12-ին անցկացվել է մրցույթ, որին մասնակցելու հայտ են ներկայացրել Ս.Մ.-ն և Է.Մ.-ն: Շենքի և ենթակառուցվածքների մրցույթով վաճառքի նվազագույն գին է սահմանվել 2 միլիոն 350 հազար դրամը: Ս.Մ.-ն առաջարկել է գնման համար 2 միլիոն 500 հազար դրամ, 1 միլիոն դրամ ներդրում՝ 3 տարվա ընթացքում և որպես լրացուցիչ պայման՝ գիտական անձնակազմի պահպանում: Մրցույթի մյուս մասնակիցն առաջարկել է գնման համար 2 միլիոն 700 հազար դրամ, 5 միլիոն դրամ ներդրում՝ 3 տարվա ընթացքում և որպես լրացուցիչ պայման՝ 2 տարվա ընթացքում 8 նոր աշխատատեղի ստեղծում:

Դատախազության ուսումնասիրության արդյունքում ներկայացված հաղորդման հիման վրա՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, որով պարզվել է, որ մրցութային հանձնաժողովի որոշմամբ՝ մրցութային կարգի խախտմամբ հաղթող է ճանաչվել Ս.Մ.-ն:

  • Պարզվել է, որ 2004 թվականի ապրիլի 30-ին Ս.Մ.-ն Դիլիջան քաղաքի Պարզ լճի խճուղի հասցեում գտնվող՝ 62,67 քմ մակերեսով անշարժ գույքն առուվաճառքի պայմանագրով օտարել է Ա.Չ.-ին՝ 416 հազար դրամով, իսկ 2008 թվականի մարտի 31-ին, նույն անշարժ գույքն օտարվել է Ս.Մ.-ի որդուն՝ Խ.Մ.-ին: Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի գրության համաձայն՝ 3000 քմ, 2000 քմ և 1000 քմ մակերեսով հողամասերը, որոնք ընդգրկված են «Հատուկ պահպանվող տարածքների հողեր»-ի կազմում և տրամադրված են Ինստիտուտին, անվանակոչվել են «Դարման» հանգստի գոտու, իսկ շինություններն օգտագործվել են որպես հանգստյան տներ:

Ս.Մ.-ի կողմից վերոնշյալ գույքն օրենքի խախտմամբ օտարելու հիմքով՝ Դատախազության կողմից նոր հայց է ներկայացվել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ 2003 թվականի սեպտեմբերի 19-ին կնքված պետական գույքի մասնավորեցման պայմանագիրը լուծելու և որպես հետևանք՝ Ս.Մ.-ի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը վերացնելու պահանջով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ՝ այստեղ

Գելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Ներկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանԼեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին Փաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Պենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջը ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի գոլֆ-ակումբի մոտ կալանել են երկու ինքնաթիռ «Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը Երբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր 2 բրոնզ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք Ֆիլիպիններում մուսսոնի և արևադարձային ցիկլոնների պատճառով զnhվել է 13 մարդ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան ԱԺ-ն ընդունեց Էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը. Ռուբեն Ռուբինյան Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ինձ հետ կապ չի հաստատվել․ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Բաքու կանանց այցի կազմակերպման մասին Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանում Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանԸնդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա ԿոստանյանՈւկրաինացի փախստականների վերաբերյալ ԵՄ որոշումները կնպաստեն հակամարտության ձգձգմանը. ՌԴ Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Մոսկվան այս փուլում հավատարիմ է մնում Անքորիջի պայմանավորվածություններին. Գալուզին Կոտայքի մարզում` Եղվարդի կամրջի մոտ, բшխվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ 3 վիրավnրներից 2-ն անչափահասներ են Մեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Նիժնեկամսկի վրա. կան զոհեր Վթարային ջրանջատումներ․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 10-ին «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվել Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավտովթար՝ Արարատի մարզում․ ճակատ ճակատի բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն Ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր ԿամենդատյանԵրիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ Մխիթարյան4 միլիարդ դոլարի ներդրումը նշանակում է ԱԲ ենթակառուցվածքների մուտք Հայաստան Բանակում փոխհարաբերություններն առողջ դաշտ տեղափոխելու 2 առանցքային գործոն կա․ Տիգրան Աբրահամյան «TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան ԴումիկյանՕդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն Նիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում. Ա. ԶաքարյանՌուսական կողմը հայտարարել է Դոնեցկի 2 գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Հայ շախմատիստները առաջատարների թվում են Եվրոպայի Մ20 շախմատի առաջնությունում Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել. ՌԴ ԱԳՆ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին՝ բացահայտում է Գագիկ Սուրենյանը Ժամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված