Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է «Ինտերի»՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը Կադրային փոփոխություններ՝ Ներքին գործերի նախարարությունում և ՆԳՆ ոստիկանությունում 32-ամյա տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա՝ uպանելով հինգ մարդու Վթար․ գազ չի լինի երկար ժամանակ Ռուբենը Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, դա չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ և չի նշանակում հրաժարում պաշտպանությունից․ Վարդանյանի ընտանիք Գերմանիան ցանկանում է ավելի խորը և արդար տնտեսական համագործակցություն Չինաստանի հետ. Գերմանիայի կանցլեր Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան Մեր անվտանգությունը չպետք է հիմնվի հակադրությունների վրա՝ մեզ դնելով աշխարհի ուժային կենտրոնների բախման էպիկենտրոնում. Գագիկ Ծառուկյան Տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն երկրում․ զգուշացում Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 25-ի համար


Սուտ մատնության փաստով հարուցվել է քրեական գործ

Հասարակություն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) կալանավոր Հայկ Գ.-ն հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է հիշյալ հիմնարկի աշխատակիցներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

Մասնավորապես՝ Հայկ Գ.-ն, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. օգոստոսին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալն ու օպերատիվ բաժնի աշխատակիցը, իր նկատմամբ ճնշումներ գործադրելով, հորդորել են ընդունել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածով դատարանում քննվող քրեական գործով իրեն առաջադրված մեղադրանքը: Հիշյալ պաշտոնատար անձանց գործողությունների արդյունքում ինքը ինքնավնասում է կատարել:

Մի քանի օր անց նույն պաշտոնատար անձինք կրկնել ու պնդել են նշված պահանջը, սակայն իրենից մերժում ստանալով, արգելել են տեսակցել մորը, որի պատճառով երկրորդ անգամ է ինքնավնասում կատարել:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են քրեական դատավարության մասնակից Հայկ Գ.-ի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:

Քրեական գործով ձեռք բերված տվյալներով հերքվել են Հայկ Գ.-ի հաղորդման մեջ նշված հանգամանքները: Հայկ Գ.-ն քրեական գործի նախաքննության փուլում հայտնել է, որ իրականում ինքնավնասումների դիմել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ չտեղափոխվելու պատճառով:

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք իր նկատմամբ ճնշումներ չեն գործադրել և իր նկատմամբ որոշակի  սահմանափակումներ չեն կիրառել: Այս կերպ` քրեական դատավարության մասնակից Հայկ Գ.-ն, գիտակցելով, որ իր կողմից մատնանշված տվյալները կեղծ են, հանցագործության կատարման մեջ հանիրավի մեղադրել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Միաժամանակ հաշվի առնելով, որ Հայկ Գ.-ի արարքում առերևույթ կան սուտ մատնություն կատարելու հանցակազմի հատկանիշներ, ուստի հիշյալ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իշխանությունը կորցնելու ռիսկն օր օրի աճում է, քանի որ ընդդիմադիր դաշտում հետաքրքրիր վերադասավորումներ են տեղի ունենում. Աննա ԿոստանյանՄիլանի «Ինտերի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է «Ինտերի»՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը Կադրային փոփոխություններ՝ Ներքին գործերի նախարարությունում և ՆԳՆ ոստիկանությունում Փողը կենտրոնացված է մի քանի ընտանիքի ձեռքերում. Նաիրի Սարգսյան32-ամյա տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա՝ uպանելով հինգ մարդու Երաշխավորված խաղաղությունն այն հենքն է, որը պիտի ապահովի Հայաստանի հետպատերազմյան զարգացումն ու վերականգնումը. Վահե ՀովհաննիսյանՎթար․ գազ չի լինի երկար ժամանակ Ռուբենը Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, դա չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ և չի նշանակում հրաժարում պաշտպանությունից․ Վարդանյանի ընտանիք Գերմանիան ցանկանում է ավելի խորը և արդար տնտեսական համագործակցություն Չինաստանի հետ. Գերմանիայի կանցլեր Ինչո՞ւ ԵՄ-ն չի պահանջում Ադրբեջանից ազատել ՀՀ օկուպացված տարածքները․ խնդիրը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության մեջ է. Էդմոն Մարուքյան Ինչու՞ է վրդովվել ԿԳՄՍ նախարարը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան Ամփոփվեց Duson-ի և Inecobank-ի կազմակերպած խաղարկությունը Մեր անվտանգությունը չպետք է հիմնվի հակադրությունների վրա՝ մեզ դնելով աշխարհի ուժային կենտրոնների բախման էպիկենտրոնում. Գագիկ ԾառուկյանՏեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն երկրում․ զգուշացում Մեր ընդերքը, ճանապարհները, ջուրը քիչ֊քիչ մեր ձեռից վերցնելու են, եթե նույն անտարբերությամբ ապրենք. «Համահայկական ճակատ» Շարժում«ՀայաՔվեն» ստիպեց բարձրացնել թոշակները. Մենուա Սողոմոնյան Դեռ երեկ ՔՊ-ական նախարարները, կտրված լինելով իրականությունից, մեզ անվանում էին «պոպուլիստներ» և հոխորտում, թե թոշակների բարձրացումն անհնար է. Հրայր Կամենդատյան Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 25-ի համար Ամերիկան արդեն հոգնել է հաղթելուց. Դոնալդ Թրամփ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման հայտարարությունը կենսաթոշակների բարձրացման հարցովԳյուղացին չպետք է լքված լինի․ ծրագրի չորրորդ կետի սոցիալական ուղերձը Բիլ Գեյթսը պատասխանատվություն է ստանձնել իր գործողությունների համար Էփշթեյնի հետ կապերի պատճառով Պետական գանձարանը՝ վերնախավի համար, խոստումները՝ ժողովրդի Ողբերգական վթար՝ Կոտայքում, կա 1 զոh, 2 վիրավոր, մաhացածը ՊՆ ծառայող է եղելԱյս իշխանությունն իր հետ բերած բոլոր դժբախտություններից բացի նաև Երևանն է վերածել քարուքանդ քաղաքի․ Տիգրան Աբրահամյան Իրանը միջnւկային զենքից հրաժարվելու խոստում չի տվել. Թրամփ Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Պղինձը Հայաստանի տնտեսական առաջխաղացման բանալին է Մայիսի 1-ից Երևանում և մարզերում կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ․ «Վեոլիա Ջուրը» հայտարարություն է տարածել ՉԼ. «Ինտերը» հավաքում է ճամպրուկները. «Բուդյո-Գլիմտին» հաղթեց նաև պատասխան խաղում՝ առաջին անգամ դուրս գալով 1/8 եզրափակիչ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան Թրամփը նոր թվային արժույթ է թողարկումՀայաստանն ունի մեկ գլխավոր խնդիր՝ վերականգնել անվտանգության ճարտարապետությունը. Մհեր ԱվետիսյանՑմահ բանտարկության է դատապարտվել՝ կանացի հագուստ հագած գողություն կատարելու համարՓյունիկը պորտուգալացի նորեկ ունիՈւսումնական ուղղաթիռի վթարի հետևանքով չորս մարդ է զոհվելԱյս պահին ՀՀ որոշ տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղումԳլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը Նկատողություն, ծեծ, հայհոյանք․ ի՞նչ է կատարվել հայտնի դերասանուհու որդուն սպանելուց առաջՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրելՄերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածԿառուցենք Հայաստան, որը տեր է իր տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու հայ ժողովրդի իրավունքներին. Իշխան ՍաղաթելյանԱյսօր կայացավ «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական պլատֆորմի նախաձեռնող խմբի առաջին նիստը. Իվետա Տոնոյան«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի 2026 թվականի նախագծերըՍամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից վարչապետ ընտրվելու դեպքում․ Նարեկ ԿարապետյանԱյս իշխանությունը ժողովրդին միայն հույս է վաճառել․ Նարեկ ԿարապետյանՀայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանը որոշում ունի
Ամենադիտված